Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 53 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներ։ Նշենք, որ կառավարությունն այս նախագծով առաջարկել է աշխատանքային դարձնել հունվարի 2-5-ը և հունվարի 7-ը։ ԱԺ քառօրյայի առաջին օրը բուռն էր անցել՝ կապված այս նախագծի հետ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ բիզնես հանրույթը կոնեսուս ունի, բոլորը կողմ են այս նախագծին։ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշել էր, որ իրենք առաջարկելու են հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային օրեր։  ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստյան են Հայաստանում, այսպիսով ինքը կողմ է Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծին:   «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանն էլ նկատել էր, որ նախագիծը պատշաճ հիմնավորված չէ։ 
10:15 - 27 հոկտեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորը 2022-ի ռազմական բյուջեի նախատեսվող ավելացումը բավարար չի համարում |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը 2022-ի ռազմական բյուջեի նախատեսվող ավելացումը բավարար չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ հետպատերազմական շրջանակում 2022 թվականի համար ռազմական բյուջեի 11 տոկոսով ավելացումը ցածր ցուցանիշ է: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացված 2022 թվականի պետբյուջեի նախագծին, որով նախատեսվում է, որ ռազմական բյուջեն 2021-ի համեմատ աճելու է 11 տոկոսով՝ կազմելով 345 մլրդ դրամ: «Անկախ բովանդակությունից՝ հետպատերազմական ժամանակահատվածում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է՝ անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար»,-ասաց Աբրահամյանը: Ըստ պատգամավորի՝ կառավարությունը Զինված ուժերի բարեփոխումների հարցում դանդաղկոտություն է ցուցաբերում, ինչը նա անհասկանալի է համարում: «Ենթադրվում է, որ դրանք մինչև 2022 թվականի բյուջեի նախագծի խորհրդարան բերվելը պետք է հաստատվեին, որ հնարավորություն ունենային հայեցակարգային առաջնահերթությունները ներառել ռազմական բյուջեում»,-ասաց Աբրահամյանը: Պատգամավորը կարևորեց հաշվի առնել այն հանգամանքը, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված ուղղվում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ծառայությունների և ապրանքների գները անկանխատեսելի տեմպերով աճում են: «Եվ, ըստ էության, ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է գնաճային խնդիրների չեզոքացմանը, այլ ոչ թե որակական և բովանդակային փոփոխությանը»,-նշեց պատգամավորը:
17:42 - 26 հոկտեմբերի, 2021
37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում |armenpress.am|

37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման համար դիմել է 1372-ը. պատգամավորը մասնակցության կոչ է անում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը կամավոր ատեստավորմանը ուսուցիչների մասնակցության թվերը մտահոգիչ է համարում, կոչ անում հաջորդ տարի ակտիվ լինել, գնալ գիտելիքների ստուգման այդ քայլին: Պալյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին: Պալյանը հիշեցրեց, որ կամավոր ատեստավորման արդյունքում 80 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում ուսուցիչները ստանում են 30-50 տոկոս հավելավճար: Անդրադառնալով առաջին փուլին, որին դիմելու հնարավորություն ունեին 7-12-րդ դասարաններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ նա ասաց. «Արդյունքները բավականին մտահոգիչ էին՝ և մասնակցության և գրանցած արդյունքների առումով: 37 հազար ուսուցչից կամավոր ատեստավորման հայտ է ներկայացրել  1372-ը, մինչդեռ ատեստավորմանը մասնակցել է ընդամենը 996-ը: Իմ կարծիքով՝ սա շատ ցածր ցուցանիշ է: Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 47.2 տոկոսը, այն է՝ 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, ստանալու է 30-50 տոկոս հավելավճար: Ամենաբարձր արդյունքները գրանցվել են համապատասխանաբար Սյունիքում, Շիրակում և Կոտայքում»: Ըստ պատգամավորի՝ մանկավարժների կամավոր ատեստավորմանը մասնակցության նման ցածր ցուցանիշը պայմանավորված է տվյալ առարկայի նկատմամբ գիտելիքների հանդեպ անվստահությամբ և համարձակության բացակայությամբ, ինչպես նաև անորոշությամբ, թե ինչ էր սպասվում իրենց, քանի որ գործընթացը նոր էր: «Սակայն չպետք է մոռանանք, որ բոլորիս նպատակն է, որ դպրոցներում մեր սերունդներին պետք է կրթեն բացառապես բարձր մասնագիտական որակավորում ունեցող մանկավարժներ»,-ասաց նա: Հաջորդ տարվանից կամավոր ատեստավորմանը կմասնակցեն 5-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները: Պատգամավորը կոչ արեց ուսուցիչներին, որ մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն ցուցաբերեն՝ ապացուցելով, որ իրենք լավագույնն են:  
17:30 - 26 հոկտեմբերի, 2021
ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստը հագին, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի. Թովմասյանը փակ քննարկումը անիմաստ համարեց |tert.am|

ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստը հագին, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի. Թովմասյանը փակ քննարկումը անիմաստ համարեց |tert.am|

tert.am: ԱԺ-ում այս պահին իրականացվող փակ քննարկումը իրականցվում է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։ Երկու խմբակցությունները հրավիրել են հրատապ նիստ, որպեսզի պարզաբանումներ ստանան, թե  ինչ է կատարվում ՀՀ պետական սահմանին, ինչ դեմարկացիոն գործընթացներ կան այսօր և ամենակարևորը` որքանով են պաշտպանված ՀՀ սահմանները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում լսել այս խեղկատակությունը։ Որևէ հարցի պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են պետական գաղտնիք է, նույնիսկ սահմանի երկայնքի չափը չեն ասում, ասում են պետական գաղտնիք է։ Սա արհամարհանք է Խորհրդարանի նկատմամբ։ Ես պարզ հարցեր եմ հնչեցրել։ Առաջինը` ինչու պատերազմից մեկ տարի անց կահավորված չեն սահմանները և ինչն էր մեզ խանգարում։ Երկրորդ հարցը` ինչու ՀՀ պետական սահմանը կարողացավ հատել ադրբեջանական զինուժը այն պայմաններում, երբ պետք է ունենայինք դիմադրություն։ Ինչու է հովիվը դիմավորել ադրբեջանական զինուժին։ Ես չստացա այս երկու կարևոր հարցերի պատասխանները»,-ասաց նա։ Թովմասյանը քննարկումը անիմաստ համարեց ընդգծելով, որ հիմնական հարցերին պատասխան չի տրվում։ «Ստացվում է, որ մեր երկրի անվտանգային կարևոր հարցերին չունենք պատասխան։ ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստով կանգնած, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի։ Իրենք մտադրություն ունեն 90 րոպե ջուր ծեծել, անցնի, գնա։ Մենք պատրաստ ենք լսել դաժան ճշմարտությունը, բայց լսել։ Խոսում են , որ ցանկացած քաղաքացի իրավատեր է մեր երկրում,  բայց քաղաքացիների թիկունքում իրականացնում են գործարքներ, պայմանավորվածություններ, որոնք չեն բխում ՀՀ պետական շահից»,-ասաց պատգամավորը։
16:50 - 26 հոկտեմբերի, 2021
Ձեր խնդիրը պայքարելն է, որ ժողովուրը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե տոները կրճատեք, որ պարտք չվերցնի․ Է․ Վարդանյանը՝ իշխանությանը |tert.am|

Ձեր խնդիրը պայքարելն է, որ ժողովուրը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե տոները կրճատեք, որ պարտք չվերցնի․ Է․ Վարդանյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը, որը նկատեց, որ նախագիծը պատշաճ հիմնավորված չէ։ «Մշակույթ է դարձել ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը որևէ բանի մասին է»,–ասաց նա և նշեց, որ Ամանորին հանգստյան օրերը պետք է կրճատել, բայց ոչ այս կերպով։ «Ամանորի տոներին որևէ հյուրանոց դատարկ չի մնում, պատկերացնում եք՝ ինչ վնաս են կրելու հյուրանոցները, խոսե՞լ եք իրենց հետ։ Դիլիջանից ամսի երկուսին գալու են աշխատանքի և երեկոյան վերադառնա՞ն։ Ասում եք՝ ժողովուրդը պարտք չի վերցնի, ձեր խնդիրն է պայքարել, որ ժողովուրը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե, ասենք, տոները կրճատում են, որ պարտք չվեցնեն։ Ես հասկանում եմ գնաճի դեմ ոնց եք պայքարում, ասում եք՝ տոները կկրճատենք, ծախսելու խնդիր չի ունենա, էլ ժողովուրդը չի ասի՝ թանկ է ամեն ինչ»,–ասաց նա և նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը Սուրբ Ծնունդն է նշում։
12:36 - 26 հոկտեմբերի, 2021
Հայաստանում հանգստի օրերին քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում. Խաչատուր Սուքիասյան |armenpress.am|

Հայաստանում հանգստի օրերին քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում. Խաչատուր Սուքիասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գնահատմամբ՝ քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այն օրերին, որոնք հանգստյան են Հայաստանում, այսպիսով պատգամավորը կողմ է Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծին: Սուքիասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Քաղաքակիրթ աշխարհի հետ ոչ մի կոմունիկացիա չի ստացվում այս օրերին, որոնք հանգստի օր են եղել Հայաստանում: Մենք դրանով շատ մեծ կորուստներ ենք ունենում»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը: Ըստ Սուքիասյանի՝ օրենքի ընդունումից անմիջապես հետո արդյունք չի լինի, դա կզգացվի տարիների ընթացքում: «Կրթված մարդիկ, որոնք հասկանում են տնտեսագիտությունից, պատկերացում են բիզնեսը, արտաքին աշխարհը, սոցիալական խնդիրը, շատ վատ պատկերացում են ունենալու այսօրվա ԱԺ-ի մեր քննարկումներից: Մարդը 1-2 օր մնում է տանը, չգիտի, ինչ անի: 7 օրով մնում էին տանը, ոչ մի համակարգ չէր գործում»,-ասաց պատգամավորը: ՔՊ-ից Վաղարշակ Հակոբյանն էլ ասաց. «Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը կողմ կլինի այս մշակութային փոփոխությանը ու հնարավորությանն՝ ավելի շատ աշխատելու» Ըստ նրա՝ կան ոլորտներ, օրինակ բանկային ոլորտը, առողջապահական ոլորտը, որոնցում 7-8 օր հանգիստը խնդիր է առաջացնում: Բայց, այնուամենայնիվ, պատգամավորը մտահոգություն ևս հայտնեց, որոնք բարձրաձայնել են տարբեր մարդիկ: «Դա վերաբերում է հյուրանոցային բիզնեսին: Կարծում եմ՝ կգտնվի այնպիսի դրույթ, որը կհիմնավորի, որ այս օրերն աշխատանքային դարձնելը էական վատթարացում չի բերի տուրիստական գոտիների բիզնեսին: Բայց ես առաջարկում եմ սրա մասին շատ խոսել ու հիմնավորումներն ավելի պատշաճ ներկայացնել, որպեսզի այս լավ օրենքը հասու լինի ՀՀ քաղաքացիներին»,-ասաց պատգամավորը:
12:05 - 26 հոկտեմբերի, 2021
Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

Նոր նախագծով քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ միաժամանակ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի, ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելիս առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն նախատեսել բոլոր օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: «Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- հավելեց Ֆիդանյանը:
12:01 - 26 հոկտեմբերի, 2021
Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան

Ամանորյա երկար հանգիստը որևէ ավանդական տոնի հետ կապ չունի․ Վահան Քերոբյան

Կառավարության կողմից ներկայացրած «Տոների և հիշատակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց, որ հայ ժողովուրդը չափից ավելի է աշխատում, իսկ ամանորը առիթ է ընտանիքով հավաքվելու, հանգստանալու համար։ «Ու՞մ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց։ Ամսի 1-ից աշխատանքի շտապող մարդը ոչ ընկերոջ, ոչ հարազատի տոնը չի շնորհավորելու։ Դուք մարդկանց զրկում եք իրար հետ շփվելու, հայկական ավանադական ինչ-որ բան պահելու հնարավորությունից»։ Նազարյանը հետաքրքրվեց նաև՝ ճի՞շտ է, արդյոք, այն պնդումը, որ այս ամենի հիմնական նպատակը հունվարի 7-ը աշխատանքային օր հռչակելն էր․ «Որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոցները խլեցիք»։ Քերոբյանն էլ ասաց՝ իր և իր գործընկերների մտքով է անցել այս նախագիծը․ «Բայց պարզվում է նաև, որ  ձեր գործընկերների մտքով է դա վաղուց անցել։ Արամ Վարդևանյանը նշեց, որ այդ նախագիծը Կարեն Կարապետյանի կառավարությունն է փորձել անցկացնել, ինչ որ պատճառներով չի ստացվել»։ Քերոբյանի խոսքով՝ բիզնես հանրույթը կոնեսուս ունի, բոլորը կողմ են այս նախագծին։ «Ես կարող եմ բերել նաև ասոցիացիաների կարծիքը։ Ձեր հետ ամբողջությամբ համաձայն եմ, որ ՀՀ-ում աշխատողների իրավունքները  և պարտականությունները պետք է ավելի լավ պաշտպանվեն։ Ինքս էլ, նախկին գործարար լինելով, գիտեմ, թե ինչպես են բազմաթիվ ընկերություններում վերաբերում աշխատողների պարտականություններին։ Այստեղ մենք ունենք մեծ անելիք»։ Անդրադառնալով ավանդույթների վերաբերյալ Նազարյանի դիտարկմանը, Քերոբյանն ասաց․ «Երբ դուք խոսում եք ավանդույթների մասին, ապա ես չեմ կարող հիշել, թե այդ ավանդույթները ինչ արմատներ ունեն։ 2000-ականներից նոր սկսվել է այսքան երկար ամանորյան տոներ նշելը։ Եվ որևէ ավանդական տոնի հետ այս ամանորյա երկար հանգիստը կապ չունի։ Կապ ունի միայն հունվարի 6-ը, որը Սուրբ Ծննդյան տոնն է, և 31-ն ու 1-ն էլ սովետական տարիներին ներդրված ամանորյա տոնակատարություններն են ու վերջ»։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել որպես աշխատանքային օրեր։
11:09 - 26 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի |armenpress.am|

ԱԺ-ն շփման գծում տիրող իրավիճակին և սահմանազատման խնդիրներին առնչվող թեմայով փակ քննարկում կանի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովում փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով: Նիստի մեկնարկին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում: Համապատասխան որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայներ: Առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին: Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:
10:34 - 26 հոկտեմբերի, 2021
Մեկնարկել է ԱԺ քառօրյան․ նիստին ներկա է «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Սարգսյանը

Մեկնարկել է ԱԺ քառօրյան․ նիստին ներկա է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը

Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան։ Նիստի սկզբում, երբ ԱԺ  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացնում էր նստաշրջանի օրակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, դահլիճ մտավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կալանավորվել էր, իսկ օրեր առաջ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ «Հայաստան» դաշինքի պատգմավորները ծափահարություններով դիմավորեցին Սարգսյանին։ Քիչ հետո Արթուր Սարգսյանը երդվեց և ստանձնեց պատգամավորական մանդատը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։
10:27 - 26 հոկտեմբերի, 2021
Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով

Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը: Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով: «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2021թ. հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:
16:26 - 25 հոկտեմբերի, 2021
Պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը. ԿԲ-ն բյուջեի նախագիծը որակեց հավակնոտ |armenpress.am|

Պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը. ԿԲ-ն բյուջեի նախագիծը որակեց հավակնոտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականին պետական բյուջեի նախագիծը գնահատում է բավականին հավակնոտ: Այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը: «Ընդհանուր գնահատմամբ՝ կարելի է ասել, որ 2022 թվականին պետական բյուջեի ծրագիրը բավականին հավակնոտ է, և կառավարության  միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ ենթադրում է տնտեսական աճի և ներուժի էական արագացում»,-ասաց Երիցյանը: Նախագծով 2022-ի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ: ԿԲ նախագահի տեղակալը նկատեց՝ 2022-ի համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում  ընկած են մեծածավալ պետական ներդրումների իրականացումը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ոլորտներում, ինչպես նաև ներառված են տնտեսության արտահանելի հատվածների խթանմանն ուղղված միջոցառումները, որոնք կնպաստեն երկրի մրցունակության և ընդհանուր արտադրողականության բարձրացմանը: «2022-ին կշարունակվի համախառն պահանջարկի արագ վերականգնումը՝ պայմանավորված թե ներքին և թե արտաքին պահանջարկի աճերով: Ընդ որում, ի տարբերություն 2021-ի, ներքին պահանջարկի աճը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված կլինի կառավարության կողմից ներդրումների խթանման քաղաքականության ներքո ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների բարձր աճերով: Ուստի տնտեսական ներուժի վրա ազդեցության տեսակետից կարևոր ենք համարում ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումները և գործողությունների առավել հստակ նկարագրումն ու քննարկումը բյուջեի ծրագրի շրջանակներում»,-ասաց Երիցյանը: Տնտեսության վերականգնման և հարկային վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների իրականացման  արդյունքում 2022-ին ակնկալվում է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0.9 տոկոսային կետ ավելացում, որի պայմաններում պետբյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա կունենան զսպող ազդեցություն: «2022-ի պետական ծախսերի քաղաքականությունն ուղղված կլինի տնտեսական աճի խթանմանը՝ թիրախավորելով պետական ներդրումների մասնաբաժնի էական ավելացումը և ծախսերի արդյունավետ կառավարումը՝ միաժամանակ վերադարձ կատարելով սահմանված հարկաբյուջետային կանոններին»,-նշեց Երիցյանը:
13:36 - 25 հոկտեմբերի, 2021