Մեկնարկել է ԱԺ քառօրյան․ նիստին ներկա է «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Սարգսյանը
10:27 - 26 հոկտեմբերի, 2021

Մեկնարկել է ԱԺ քառօրյան․ նիստին ներկա է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը

Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան։

Նիստի սկզբում, երբ ԱԺ  փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացնում էր նստաշրջանի օրակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, դահլիճ մտավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը, ով արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կալանավորվել էր, իսկ օրեր առաջ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ «Հայաստան» դաշինքի պատգմավորները ծափահարություններով դիմավորեցին Սարգսյանին։

Քիչ հետո Արթուր Սարգսյանը երդվեց և ստանձնեց պատգամավորական մանդատը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ, բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել