Ձեր խնդիրը պայքարելն է, որ ժողովուրը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե տոները կրճատեք, որ պարտք չվերցնի․ Է․ Վարդանյանը՝ իշխանությանը |tert.am|
12:36 - 26 հոկտեմբերի, 2021

Ձեր խնդիրը պայքարելն է, որ ժողովուրը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե տոները կրճատեք, որ պարտք չվերցնի․ Է․ Վարդանյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը, որը նկատեց, որ նախագիծը պատշաճ հիմնավորված չէ։ «Մշակույթ է դարձել ԱԺ բերում են նախագծեր, որոնց հիմնավորումը որևէ բանի մասին է»,–ասաց նա և նշեց, որ Ամանորին հանգստյան օրերը պետք է կրճատել, բայց ոչ այս կերպով։

«Ամանորի տոներին որևէ հյուրանոց դատարկ չի մնում, պատկերացնում եք՝ ինչ վնաս են կրելու հյուրանոցները, խոսե՞լ եք իրենց հետ։ Դիլիջանից ամսի երկուսին գալու են աշխատանքի և երեկոյան վերադառնա՞ն։ Ասում եք՝ ժողովուրդը պարտք չի վերցնի, ձեր խնդիրն է պայքարել, որ ժողովուրը պարտք վերցնելու խնդիր չունենա, ոչ թե, ասենք, տոները կրճատում են, որ պարտք չվեցնեն։ Ես հասկանում եմ գնաճի դեմ ոնց եք պայքարում, ասում եք՝ տոները կկրճատենք, ծախսելու խնդիր չի ունենա, էլ ժողովուրդը չի ասի՝ թանկ է ամեն ինչ»,–ասաց նա և նշեց, որ քաղաքակիրթ աշխարհը Սուրբ Ծնունդն է նշում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել