Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|

Վարչապետի աշխատակազմի բյուջեն կնվազի 34.5 տոկոսով, ԱԺ-ի և նախագահի աշխատակազմներինը կմնա նույնը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022-ի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազեցնել 34.5 տոկոսով, նախագահի աշխատակազմի և ԱԺ-ի բյուջետային հատկացումները կմնան գրեթե նույնը:  Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացում: «2022-ի պետբյուջեի նախագծով ՀՀ նախագահի աշխատակազմի մասով նախատեսված է 1 ծրագրի իրականացում, որում ներառված են երկու միջոցառումներ: Պետբյուջեի նախագծով առաջարկված ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 602.5 մլն դրամ, 2021-ի հաստատված բյուջեով նախատեսված է եղել 1 մլրդ 601.2 մլն դրամ: Ֆինանսավորումը գրեթե նույն ծավալով է, որքան նախատեսված է եղել 2021-ի համար»,-ասաց նախարարը: ԱԺ-ի 2022 թվականի պետբյուջեով նախատեսված ծախսերի գումարը պետք է ֆինանսավորի մեկ ծրագիր, որում ընդգրկված են 5 միջոցառումներ: Ֆինանսավորման գումարը նախագծով կազմում է 5 մլրդ 992 մլն դրամ՝ 2021-ի հաստատված բյուջեով 6 մլրդ 90 մլն դրամի դիմաց: Բյուջեն գրեթե առանց փոփոխության է մնացել: Վարչապետի աշխատակազմը 2022-ի ընթացքում կիրականացնի թվով 11 ծրագիր, որից 2-ը՝ սփյուռքի գծով: 11 ծրագրերում ներառված են 45 միջոցառումներ: «Ունենք 11 ծրագրեր, որոնք 2022-ի պետբյուջեի նախագծում ֆինանսավորելու են 19 մլրդ 675 մլն դրամ ծախսեր՝ 2021-ի համար հաստատված բյուջեով 30 մլրդ 24 մլն դրամի դիմաց: Նվազեցում կա 34.5 տոկոսով: Դա մասամբ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ բազմաթիվ ծրագրեր և դրանց կազմում ներառված միջոցառումներ, որոնք նախորդ տարի իրականացվում էին վարչապետի աշխատակազմի կողմից, 2022-ի ընթացքում պետք է իրականացվեն այլ գերատեսչությունների կողմից»,-ասաց Խաչատրյանը: Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:30 - 03 նոյեմբերի, 2021
Փորձում ենք մոնիտորինգի միջոցով որակական հատկանիշների ամփոփիչ տվյալներ հավաքել․ Վահագն Խաչատրյան

Փորձում ենք մոնիտորինգի միջոցով որակական հատկանիշների ամփոփիչ տվյալներ հավաքել․ Վահագն Խաչատրյան

Մենք փորձում ենք մոնիտորինգի միջոցով որակական հատկանիշների ամփոփիչ տվյալներ հավաքել։ Այս մասին այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2022թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։ «Այն մարդիկ, ովքեր մեր կողմից իրականացվող կրթական ծրագրերով անցել են, հիմա իրենց հետ խումբ է աշխատում՝ պարզելու, թե ինչքանով են իրենք այդ նոր ստացած գիտելիքները կամ կրթական ծրագրերը օգտագործել, աշխատանքի ընդունվել են, թե ոչ, օգտագործում են, թե ոչ»։ Վահագն Խաչտրյանը հավելեց նաև՝ որակական հատկանիշների գնահատման խնդիր կա նաև ստարտափների դեպքում․ «Նեղ մասնագիտական բանավեճ կա, թե այսքան գումար, որ հատկացնում ենք, (բավականին տպավորիչ գումարներ ենք հատկացնում ստարտափներին), այդ մարդիկ ի վերջո կարողանում են իրենց նպատակին հասնել, թե ոչ»։ Խաչատրյանը հավելեց նաև, որ տիեզերական գործունեությամբ զբաղվելու նպատակ ունեն․  «Ցուցահանդեսների մասնակցությունը մենք նաև բովանդակությամբ ենք փոխում։ Եթե նախկինում սրանք ուղված էին պաշտպանական նկատառումներն, հիմա մենք մի քիչ ավելի փոխում ենք, որովհետև նաև մեր տեսադաշտն էլ է փոխվում։ Այս տարի մենք սկսում ենք զբաղվել տիեզերական գործունեությամբ։ Անցյալ տարի Ազգային ժողովում ընդունված օրենքների պահանջներից մեկն էր, որ պետք է մինչև տարեվերջ ունենանք տիեզերական գործունեության ռազմավարություն։ Այդ ռազմավարության շրջանակներում և ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում փորձում ենք նաև կառույցը ակտիվացնել։ Այստեղ կարելի է ասել՝ նախատեսում ենք ստեղծել տիեզերական հետազոտությունների կենտրոն»։ Հիշեցնենք՝ անցած տարվա մարտին ԱԺ-ն ընդունել էր «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորում է ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
14:19 - 02 նոյեմբերի, 2021
Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։ Ըննդիմության ներկայացուցիչները ներկա չէին այսօրվա նիստին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է․ «Ըստ կանոնակարգ օրենքի, պարոն Օհանյանին պետք է հարցեր ուղղենք, բայց պարոն Օհանյանը բացակա է։ Եթե պարոն Օհանյանը այստեղ լիներ, ես իմ հնչեցվելիք հարցը ուզում եմ նրան հնչեցնեմ։ Պարոն Օհանյան, սա Ձեր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է, որովհետև այս շրջապտուտը արդեն տրամաբանությունից դուրս է։ Այսպես թե այնպես, ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք, և որպեսզի երեքշաբթի օրերը չդառնա ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք։ Հարգեք Ազգային ժողովի ոչ միայն ձեր գործընկերներին, այլև կանոնակարգ օրենքը»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն էլ ասաց․ «Հայաստան» դաշինքը հոլեբլյանական 10-րդ անգամ պիտի ներկա լիներ նիստին»։  Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։  
12:04 - 02 նոյեմբերի, 2021
2022թ․ պետբյուջեի նախագծով նախատեսվում է ԱԱԾ-ի բյուջեն ավելացնել ավելի քան 22 տոկոսով |armenpress.am|

2022թ․ պետբյուջեի նախագծով նախատեսվում է ԱԱԾ-ի բյուջեն ավելացնել ավելի քան 22 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայության բյուջեն 2021-ի նկատմամբ ավելացնել 22.85 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում՝ ներկայացնելով ԱԱԾ-ի 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի հարցը: «ԱԺ-ին առաջարկվել է պետբյուջեի նախագծով ԱԱԾ-ին 2022 թվականի համար հատկացնել 42 մլրդ 669 մլն դրամ, որը 2021-ի հաստատված բյուջեի նկատմամբ ավել է 22.85 տոկոսով, հաստատված բյուջեով ֆինանսավորումը 2021 թվականին կազմել է 34 մլրդ 733 մլն դրամ»,- ասաց Խաչատրյանը: ԱԱԾ-ն 2022-ին պետք է իրականացնի 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովումը և ազգային անվտանգությունը, և 11 միջոցառում:   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:40 - 01 նոյեմբերի, 2021
Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Նազելի Բաղդասարյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
18:29 - 29 հոկտեմբերի, 2021
Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան, և դրանք շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք քննարկելու շատ բաներ ունենք:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հանդիպմանը: Դիտարկմանը, որ այդ հանդիպումը հետաքրքրական է այն ֆոնին, որ ՌԴ նախագահը հայտարարել է, թե այն քարտեզները, որոնցով դեմարկացիա և դելիմիտացիա պետք է կատարվեն, պահվում են միայն ՌԴ ԳՇ-ում, և հարցին՝ քարտեզների վերաբերյալ Քոչարյանն ինչ տեղեկություններ ունի, վերջինս արձագանքեց. «Մի մոռացեք, որ 15 հանրապետություններով եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ: Այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որոնք վերաբերել են Սովետական Միության ԶՈւ-ին: Բնականաբար, այդ քարտեզներից ունի նաև ՀՀ-ն»,-ասաց նա: Հարցին՝ եթե այդ քարտեզներով բաժանումը լինի, ո՞ր տարածքից է Ադրբեջանը դուրս գալու, Քոչարյանն արձագանքեց. «Ինչու՞ եք շտապում, մի շտապեք, հանգիստ: Այս գործընթացը սիրում է համբերություն և շատ հստակ գործընթաց: Ինչ վերաբերում է, թե ՌԴ-ն փորձում է Մինսկի խմբից դուրս մղել մյուս համանախագահներին, այդպես չի կարող լինել»,-նշեց նա: Հարցին՝ Սև լճի տարածքից ադրբեջանցիները դուրս գալու՞ են. Քոչարյանն արձագանքեց. «Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել»:
13:05 - 29 հոկտեմբերի, 2021
Այն բոլոր մեղադրանքները, թե մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ճնշելու լրատվամիջոցներին, խոսքի ազատությունը, անհիմն են, որովհետև չկա մի հարց, որի պատասխանը մենք չունենք. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

Այն բոլոր մեղադրանքները, թե մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ճնշելու լրատվամիջոցներին, խոսքի ազատությունը, անհիմն են, որովհետև չկա մի հարց, որի պատասխանը մենք չունենք. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն աղմկահարույց է դարձել, որովհետև գործ ունենք արհեստական աղմուկի հետ, որը բարձրացնում են հիմնականում այն մարդիկ, որոնք անբարեխիղճ լրատվությամբ են զբաղվում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: Նա ընդգծեց՝ բացատրում են բոլոր այն կարգավորումների տրամաբանությունը, ինչի համար դրանք անում են: «Խոսքի ազատությունը, լրագրողների իրավունքների պաշտպանությունը մեր երկրի ժողովրդավարության ամենակարևոր ցուցիչներից են, մենք էլ նշել ենք, որ ժողովրդավարությունն այսօր ՀՀ-ում պաշտպանության կարիք ունի, որովհետև մենք գործ ունենք նաև ռևանշիստական ուժերի հետ, որոնք հարվածի տակ են դնում ժողովրդավարական ինստիտուտները մեր երկրում, ուստի մեր նպատակն է՝ պաշտպանելով լրագրությունը, խոսքի ազատությունը, պաշտպանել ժողովրդավարությունը»,-ասաց Հովհաննիսյանը:
12:42 - 29 հոկտեմբերի, 2021
Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները  քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է: «Մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը՝ չի ստացել: Պարոն Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի վաղը մեր ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք: Մի քիչ էլ կսպասենք, երևի մեկ շաբաթ: Գուցե պարոն Ղազինյանը, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ ինքը պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ: Մենք մեր խոստումը կկատարենք, դա անխուսափելիորեն պետք է լինի, որ որևէ շահարկում հնարավոր չլինի իրականացնել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
12:25 - 29 հոկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանին ուղղված  հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ քառօրյայի ընթացքում դռնփակ նիստին։ Նա նշեց, որ այդ ֆորմատով նիստ տեղի ունեցավ այն պատճառով, որ իշխանությունները ունեն մտահոգություններ, որ հանրությունը կարձանագրի այն իրական իրավիճակը, որը պատերազմի ժամանակ ներկայացնում էր սահմանապահ զորքերի հրամանատարը,  Զինված ուժերի շտաբի տեղակալը։ «Սա նշանակում է, որ հանրության համար կարևոր հետաքրքրություն և մտահոգություն առաջացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ, առաջնագծում ստեղծված իրավիճակը, գոնե այն մասով, որ գաղտնիության խնդիր չի առաջացնում, շարունակում է թաքցվել հանրությունից»,–ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակ։ «Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, ծաղրանքի կամ այլ ժանրի մեջ մրցավազքի մեջ մտնելը չէ, սրանք այն հարցադրումների պատասխանն են, որոնք մեզ, եթե ոչ այսօր, ապա վաղը հնարավորություն են տալու կոնկրետ գործեր հարուցելու, կոնկրետ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,–ասաց նա։
12:24 - 29 հոկտեմբերի, 2021
Չնույնականացված աղբյուրին հղում կատարել կթույլատրվի, բայց ԶԼՄ-ն պատասխանատու կլինի բովանդակության համար․ ԱԺ-ն քննարկում է նախագիժը |armenpress.am|

Չնույնականացված աղբյուրին հղում կատարել կթույլատրվի, բայց ԶԼՄ-ն պատասխանատու կլինի բովանդակության համար․ ԱԺ-ն քննարկում է նախագիժը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում  է ՔՊ-ի պատգամավորների ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է ֆիքսել, որ լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում:   «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նախ ներկայացրեց խնդիրը: «2003-ին գրված Զանգվածային լրատվության մասին օրենքն, ըստ էության, այսօր չի արտացոլում ողջ մեդիա դաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Ըստ էության, առաջացել են նոր մեդիա հարթակներ, դրանք սոցիալական ցանցերում են, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ  տեղեկատվություններ են տարածում: Եվ դրանք չունեն որևէ նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունը կկարողանա նույնականացնել այդ տեղեկատվության աղբյուրները, ըստ այդմ կարգավորումներ իրականացնել: Որոշ լրատվամիջոցներ, ԶԼ մասին օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում այդ չնույնականացված աղբյուրներին և Զանգվածային լրատվության մասին օրենքով ազատվում պատասխանատվությունից»,- ասաց պատգամավորը: Պատգամավորները նախագծով առաջարկում են ԶԼ մասին օրենքում ավելացնել նոր հասկացություն՝ չնույնականացված աղբյուրներ, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին, նաև ստեղծողին: «Այնուհետև ԶԼ մասին օրենքի 9-րդ հոդվածում առաջարկում ենք լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:  Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում չնույնականացված աղբյուրները շատ-շատ են օգտագործվում՝ հանրությանը կեղծ տեղեկություններ մատուցելու, որոշ մարդկանց պախարակելու համար: «Եվ մենք գործ էինք ունենում անպատասխանատու մոտեցման հետ, երբ լրատվամիջոցը վերցնում է տեղեկատվություն՝ անգամ չիմանալով, թե դա ով և ինչ նպատակով է գրել, դնում դա իր լրատվամիջոցի էջում»,- ասաց նա: Հավատարմագրման դրույթում էլ ավելացել է, որ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ և չեն ներկայացնի ֆինանսական տարեկան հաշվետվությունները, նրանց հավատարմագրման դիմումը պետական կառույցներում ենթակա կլինի մերժման: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց՝ ճի՞շտ է հասկացել, որ չի կարելի հղում անել ինչ-որ «Տելեգրամ»-ի ալիքի, որի տերերը հայտնի չեն, գրանցումը հայտնի չէ, բայց, օրինակ, գաղտնի աղբյուրին կարելի է հղում անել: Պատգամավորը պատասխանեց, որ նախագիծը աղբյուրների գաղտնիությանը չի վերաբերում: «Այո, կարող են գրել, որ իրենց տեղեկություններով եղավ այսինչ բանը, և այդ դեպքում, ինչպես նախկինում, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Մենք չենք արգելում հղում կատարել որևէ բանի, լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, օրինակ, տելեգրամյան ալիքներին, սակայն չեն ազատվի պատասխանատվությունից»,- ասաց Հովհաննիսյանը: Ռուբինյանը նկատեց՝ այսպիսով, եթե, օրինակ, հետագայում պարզվի, որ չնույնականացված աղբյուրից վերցված տեղեկատվությունը սուտ է կամ զրպարտանք է պարունակում, ապա լրատվամիջոցը նույնպիսի պատասխանատվություն կկրի, ինչպիսին կկրեր, եթե հենց ինքը լիներ սկզբնաղբյուրը:
15:37 - 28 հոկտեմբերի, 2021
ՀՕՊ միջոցները կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում |armenpress.am|

ՀՕՊ միջոցները կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով. նախագիծը քննարկվում է ԱԺ-ում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքում ֆիքսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով: «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: «Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» կետը, ըստ որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը»,- ասաց Սարգսյանը: Լրացման արդյունքում նախատեսվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:
13:59 - 28 հոկտեմբերի, 2021
Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

armenpress.am: Համայնանքերի ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքում անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն՝ օրենքի ուժով, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի սահմանվի: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Մենք ՏԻՄ օրենքում ամրագրել ենք, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Երկրորդ փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի: Երրորդը՝ մենք արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նախատեսել ենք հնարավորություն՝ հրավիրելու ավագանու նիստերը նաև հեռավար եղանակով»,-ասաց Տերտերյանը: Առաջարկվում է նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է, որ բոլոր համայնքները, որոնք դարձել են բնակավայր, պետք է ունենան վարչական ղեկավարներ: 500-ից պակաս հաշվառված բանկիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հնարավորություն է տրվել խոշորացված համայնքի ավագանուն: Նաև ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը: «500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտությունը հանել ենք: Այսինքն՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են և չունենալ բարձրագույն կրթություն»,-ասաց Տերտերյանը: Անհարգելի պատճառով ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքերն արձանագրվում էին գործող օրենքով, ավագանու կազմած արձանագրությամբ: «Մենք առաջարկել ենք դա փոխարինել՝ սահմանելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով: Հաճախ այդ արձանագրությունը կազմել չի հաջողվում՝ այս կամ այն պատճառներով, և իրավական փակուղի ենք մտնում, որևէ բան չենք կարողանում անել՝ այդ խնդիրը լուծելու համար»- ասաց Տերտերյանը:
11:38 - 28 հոկտեմբերի, 2021
ԱԺ-ն չհաստատեց իրավունքի ուժով ստեղծված ընդդիմության քննիչ հանձնաժողովի կազմը |hetq.am|

ԱԺ-ն չհաստատեց իրավունքի ուժով ստեղծված ընդդիմության քննիչ հանձնաժողովի կազմը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը չհաստատեց ընդդիմության հեղինակած «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: Նշենք, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով պատգամավորների ստորագրության հիման վրա ձևավորվել էր, սակայն հանձնաժողովի անդամների թիվը պետք է հաստատվեր քվեարկությամբ: Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում էր լինելու քրեական գործերի բաշխման խախտված համակարգչային ծրագիրը և դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելը: Մինչ քվեարկությունը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քսան րոպե ընդմիջում խնդրեց, ընդմիջման ավարտից հետո նախագիծը մերժվեց 25 կողմ և մեկ ձեռնպահ ձայներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը քվեարկությունից հետո ասաց, որ իշխանական խմբակցությունը նման նախաձեռնությանը կողմ քվեարկել չէր կարող, քանի որ այն խորհրդարանի իրավասություններից դուրս է: «Խնդրում ենք հաշվի առնել այն լիազորությունները, որոնք ունի խորհրդարանը»,- ասաց Բաղդասարյանը` դիմելով ընդդիմությանը: Նազելի Բաղդասարյանին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի հիմնական զեկուցող Արամ Վադևանյանը` հիշեցնելով, որ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է, և այս քվեարկությունը որևէ հետևանք չի ենթադրելու: «Պարզապես մյուս խմբակցությունը չի մասնակցելու այդ աշխատանքներին, և ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Հանձնաժողովն իր գործունեությունը շարունակելու է խորհրդարանի իրավասությունների տիրույթում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
11:06 - 28 հոկտեմբերի, 2021