Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
12:04 - 02 նոյեմբերի, 2021

Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի փոխնախագահ։

Ըննդիմության ներկայացուցիչները ներկա չէին այսօրվա նիստին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է․ «Ըստ կանոնակարգ օրենքի, պարոն Օհանյանին պետք է հարցեր ուղղենք, բայց պարոն Օհանյանը բացակա է։ Եթե պարոն Օհանյանը այստեղ լիներ, ես իմ հնչեցվելիք հարցը ուզում եմ նրան հնչեցնեմ։ Պարոն Օհանյան, սա Ձեր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է, որովհետև այս շրջապտուտը արդեն տրամաբանությունից դուրս է։ Այսպես թե այնպես, ինքներդ էլ հասկանում եք, որ մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք, և որպեսզի երեքշաբթի օրերը չդառնա ղազինյանական օրեր, ձեզանից կախված քայլ արեք։ Հարգեք Ազգային ժողովի ոչ միայն ձեր գործընկերներին, այլև կանոնակարգ օրենքը»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանն էլ ասաց․ «Հայաստան» դաշինքը հոլեբլյանական 10-րդ անգամ պիտի ներկա լիներ նիստին»։ 

Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը։

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել