Այն բոլոր մեղադրանքները, թե մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ճնշելու լրատվամիջոցներին, խոսքի ազատությունը, անհիմն են, որովհետև չկա մի հարց, որի պատասխանը մենք չունենք. Արթուր Հովհաննիսյան |tert.am|
12:42 - 29 հոկտեմբերի, 2021

Այն բոլոր մեղադրանքները, թե մենք քայլեր ենք ձեռնարկում՝ ճնշելու լրատվամիջոցներին, խոսքի ազատությունը, անհիմն են, որովհետև չկա մի հարց, որի պատասխանը մենք չունենք. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն աղմկահարույց է դարձել, որովհետև գործ ունենք արհեստական աղմուկի հետ, որը բարձրացնում են հիմնականում այն մարդիկ, որոնք անբարեխիղճ լրատվությամբ են զբաղվում: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց՝ բացատրում են բոլոր այն կարգավորումների տրամաբանությունը, ինչի համար դրանք անում են:

«Խոսքի ազատությունը, լրագրողների իրավունքների պաշտպանությունը մեր երկրի ժողովրդավարության ամենակարևոր ցուցիչներից են, մենք էլ նշել ենք, որ ժողովրդավարությունն այսօր ՀՀ-ում պաշտպանության կարիք ունի, որովհետև մենք գործ ունենք նաև ռևանշիստական ուժերի հետ, որոնք հարվածի տակ են դնում ժողովրդավարական ինստիտուտները մեր երկրում, ուստի մեր նպատակն է՝ պաշտպանելով լրագրությունը, խոսքի ազատությունը, պաշտպանել ժողովրդավարությունը»,-ասաց Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել