Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Հունգարիան առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարել Բուդապեշտում

Հունգարիան առաջարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ վարել Բուդապեշտում

Հունգարիան առաջարկել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ընթանան երկրի մայրաքաղաք Բուդապեշտում, և դեռ մերժում չի ստացել։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Անցած գիշեր զանգահարեցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, իսկ հետո՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և ասացի, որ Բուդապեշտը պատրաստ է ընդունել երկու պատվիրակություններին։ Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել ապահով և արդար պայմաններով բանակցությունների համար, որպեսզի մեր տարածաշրջանում, որքան հնարավոր է շուտ, խաղաղություն հաստատվի։ Երկու զրուցակիցներն էլ շնորհակալություն հայտնեցին առաջարկի համար։ Նրանցից ոչ մեկը չմերժեց այն։ Նրանք նշեցին, որ դեռ պետք է շարունակեն ներքին բանակցությունները։ Հուսով եմ, որ բանակցությունները, որտեղ էլ որ անցկացվելու լինեն, կսկսվեն հնարավորինս շուտ»,- ասել է նա ֆեյսբուքյան տեսաուղերձում։  
00:48 - 27 փետրվարի, 2022
Գերմանիան մեղմացնում է ռուսական մուտքը SWIFT սահմանափակելու իր դիրքորոշումը

Գերմանիան մեղմացնում է ռուսական մուտքը SWIFT սահմանափակելու իր դիրքորոշումը

Գերմանիան փոխել է իր դիրքորոշումը SWIFT գլոբալ միջբանկային վճարային համակարգին Ռուսաստանի մուտքի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ և միացել  այլ արևմտյան ուժերին՝ աջակցելով ավելի կոշտ պատժամիջոցներին, որոնց նպատակն է կասեցնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է Reuters-ը։ «Մենք հրատապ աշխատանք ենք տանում, որ սահմանափակենք SWIFT-ից անջատելու հետևանքով առաջացող կողմնակի վնասը, որպեսզի այդ գործընթացն ազդեցություն ունենա ճիշտ մարդկանց վրա: Մեզ անհրաժեշտ է SWIFT-ի նպատակային սահմանափակում»,- ասել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոկը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն իրենց հայտարարության մեջ։ Գերմանիան ի սկզբանե հայտարել էր, որ  նախ պետք է կշռադատի նման քայլի տնտեսական հետևանքները:
00:18 - 27 փետրվարի, 2022
Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան ՌԴ-ին SWIFT-ից հեռացնելու որոշման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան ՌԴ-ին SWIFT-ից հեռացնելու որոշման շուրջ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջին ուղերձի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինացի դիվանագետները շուրջօրյա աշխատում են, որ եվրոպական երկրները համաձայնության գան Ռուսաստանին SWIFT համակարգից (Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն) հեռացնելու որոշման շուրջ։ Այս մասին հայտնում է Ukrinform-ը։ «Կարծես թե Ուկրաինան հասել է ողջ քաղաքակիրթ աշխարհի անկեղծությանն ու ուշադրությանը։ Իսկ գործնական արդյունքը SWIFT-ն է: Ռուսաստանի Դաշնության համար այս բառի մեջ մեծ նշանակություն կա՝ անջատում համաշխարհային ֆինանսական քաղաքակրթությունից: Մեր դիվանագետները շուրջօրյա պայքարում են, որ Եվրոպայի բոլոր երկրները համաձայնության գան Ռուսաստանին միջազգային միջբանկային ցանցից կտրելու ուժեղ և արդար որոշման շուրջ»,- ասել է նա։ Զելենսկին հայտարարել է, որ դա Ռուսաստանի համար նշանակում է միլիարդավոր կորուստներ։ Նա ընդգծել է, որ դա կոնկրետ գին է Ուկրաինա ներխուժման համար։
23:20 - 26 փետրվարի, 2022
Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»

Բայդենը հայտարարել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «երրորդ համաշխարհային պատերազմը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մոսկվայի դեմ Վաշինգտոնի սահմանած խիստ պատժամիջոցների այլընտրանքը կարող էր լինել «Երրորդ համաշխարհային պատերազմը»։ Այս մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է բլոգեր Բրայան Քոենին տված հարցազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Կար երկու տարբերակ՝ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել ֆիզիկական պատերազմ Ռուսաստանի դեմ, կամ էլ երկրորդ տարբերակը՝ անել այնպես, որ միջազգային իրավունքներին այդքան հակառակվող երկիրը վճարի իր արարքների համար»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նա ընդգծել է, որ մինչ այժմ սահմանված պատժամիջոցները դարձել են, իր կարծիքով, «պատմության մեջ ամենամասշտաբային սանկցիաները»։  «Եվ Ռուսաստանը դրա համար լուրջ գին կվճարի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, հատկապես երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է Բայդենը։
22:43 - 26 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ․ Զախարովան՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների հեռավար հանդիպումը։ Նրանք ամեն կերպ ցույց տվեցին իրենց աջակցությունը «անկախ, խաղաղ և ժողովրդավարական» Ուկրաինային՝ մի երկրի, որը Արևմուտքի թողտվությամբ վերածվել է նացիստական գաղափարախոսության օջախի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները։ «ՆԱՏՕ անդամ երկրները մի կողմ էին քաշվել, երբ Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս եկավ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից։ Արդյո՞ք ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն, որ մասնակցել են Հարավսլավիայի ռմբակոծմանը, Լիբիայի վրա հարձակմանը, Իրաք նեխուժմանը։ 20 տարի շարունակ Աֆղանստանում իրավիճակը հասցրին լիակատար դեգրադացիայի, իսկ այնտեղից փախչելով՝ թողեցին միլիարդավոր դոլարների զենքեր։ Մինչ Ռուսաստանին Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման գործողության համար, պատասխանատվության կանչելը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները թող պատասխան տան իրենց ռազմական արկածախնդրության, ինչպես նաև Կիևի ռեժիմին Դոնբասի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն մղելու հարցում աանգործության համար։ Ութ տարի շարունակ Արևմուտքի երկրները անխռով հետևում են Ուկրաինայի հարավ-արևելքում հազարավոր խաղաղ բնակիչների սպանություններին և բռնություններին: Նրանք, փաստորեն, մեղսակից են դարձել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի բնակիչների երկարամյա ցեղասպանությանը։ ՆԱՏՕ-ի մտադրությունը՝ շարունակելու զենք, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա, խոսում է մեկ բանի մասին․ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շահագրգռված չեն այս երկրում ճգնաժամային իրավիճակի կարգավորմամբ»,- նշված է հայտարարության մեջ։
22:04 - 26 փետրվարի, 2022
ՌԴ և Բելառուսի դրոշները չեն տեղադրվի, իսկ օրհներգերը չեն հնչի միջոցառումների ժամանակ․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիա

ՌԴ և Բելառուսի դրոշները չեն տեղադրվի, իսկ օրհներգերը չեն հնչի միջոցառումների ժամանակ․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիա

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն այսօրվա նիստում մտահոգություն է հայտնել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական էջից։ Որոշում է ընդունվել հետևյալ միջոցառումների մասին. Ռուսաստանի և Բելառուսի պետական դրոշները չպետք է տեղադրվեն, իսկ օրհներգերը չպետք է հնչեն ՄՄՖ-ի կողմից արտոնված միջոցառումների ժամանակ։ ՄՄՖ-ի գավաթի խաղարկության բոլոր միջոցառումները, որոնք նախատեսվում են անցկացնել Ռուսաստանում և Բելառուսում, չեղյալ են հայտարարվել, և ՄՄՖ-ի այլ միջոցառումներ չեն անցկացվի Ռուսաստանում կամ Բելառուսում։ Ռուսաստանում և Բելառուսում անցկացվելիք ՄՄՖ-ի բոլոր արտոնված միջոցառումները հեռացվում են ՄՄՖ-ի օրացույցից և այլևս չեն ճանաչվի ՄՄՖ-ի կողմից։ Ռուսաստանում և Բելառուսում տեղի ունեցող որևէ այլ իրադարձություն չի արտոնվի ՄՄՖ-ի կողմից։ «Որպես մարզական ղեկավար մարմին՝ մեր առաջին պարտականությունն է պաշտպանել մեր բոլոր մարզիկներին, այդ թվում քաղաքական ճնշումից»,- հայտարարել է ՄՄՖ-ի նախագահ Մորինարի Ուատանաբեն: «Մեր մտքերն Ուկրաինայում մարմնամարզական համայնքի անդամների հետ են։ Սպորտը բարեկամություն և համերաշխություն է: Մենք պետք է համերաշխություն ցուցաբերենք մեր ընտանիքի անդամներին, ովքեր հուսահատության մեջ են և օգնության ձեռք մեկնենք՝ նրանց ապագան ապահովելու համար»։ ՄՄՖ-Ն ՄՄՖ-ի համերաշխության հիմնադրամին կխնդրի հատուկ օգնություն հատկացնել ուկրաինացի մարզիկների և Ուկրաինայի մարմնամարզության ֆեդերացիայի մյուս անդամների աջակցության համար, որոնք տուժել են պատերազմից։
21:57 - 26 փետրվարի, 2022
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է ահաբեկչական մեթոդներ օգտագործելու մեջ

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է ահաբեկչական մեթոդներ օգտագործելու մեջ

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ուկրաինական կողմին մեղադրել է ահաբեկչական մեթոդներ օգտագործելու մեջ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն «Ուկրաինայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի թաքնվում խաղաղ բնակչության թիկունքում և ծանր զինատեսակներ չի տեղադրում քաղաքներում: Նման բացահայտ սուտը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների… Դա արվում է միտումնավոր, ռուսական ԶՈՒ-ից բնակավայրերի բնակիչների ուղղությամբ պատասխան հարվածներ հրահրելու նպատալով։ Ուկրաինայի ազգայնական ղեկավարությունն օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները»,- ասել է Կոնաշենկովը։ Նա հավելել է, որ ռուսական զինուժը հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքների բնակելի թաղամասերին։
20:29 - 26 փետրվարի, 2022
Ռուսական ստորաբաժանումները հրաման են ստացել շարունակելու գրոհը բոլոր ուղղություններով

Ռուսական ստորաբաժանումները հրաման են ստացել շարունակելու գրոհը բոլոր ուղղություններով

Այն բանից հետո, երբ Կիևը հրաժարվել է բանակցություններից, բոլոր ստորաբաժանումները հրաման են ստացել գրոհ զարգացնելու բոլոր ուղղություններով՝ համապատասպան հատուկ գործողության պլանի։ Ինչպես փոխանցում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայցուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նա նաև տեղեկացրել է, որ Կիևը զանգվածաբար և անվերահսկելիորեն զենք է բաժանում ուկրաինական բնակավայրերի բնակիչներին։ «Ուկրաինայի ժողովրդին կոչ ենք անում լինել գիտակից, չտրվել Կիևի ռեժիմի այս սադրանքներին և իրենց ու իրենց հարազատներին չենթարկել անհարկի տառապանքների», - հավելել է Կոնաշենկովը։ Վերջինս նաև հայտնել է, որ Լուգանսկի զորքերը հատուկ գործողության մեկնարկից հետո առաջ են անցել 46 կիլոմետր խորությամբ և գրավել Շչասծյե և Մուրատովո բնակավայրերը։ Իսկ Դոնեցկի զորքերի մի խումբ, առաջանալով Պետրովսկոյեի ուղղությամբ, առաջ է անցել ևս 10 կիլոմետրով և գրավել Ստարոգնատովկա, Օկտյաբրսկայա և Պավլոպոլ բնակավայրերը։
19:51 - 26 փետրվարի, 2022