ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է ահաբեկչական մեթոդներ օգտագործելու մեջ
20:29 - 26 փետրվարի, 2022

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է ահաբեկչական մեթոդներ օգտագործելու մեջ

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ուկրաինական կողմին մեղադրել է ահաբեկչական մեթոդներ օգտագործելու մեջ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն

«Ուկրաինայի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ չի թաքնվում խաղաղ բնակչության թիկունքում և ծանր զինատեսակներ չի տեղադրում քաղաքներում: Նման բացահայտ սուտը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների… Դա արվում է միտումնավոր, ռուսական ԶՈՒ-ից բնակավայրերի բնակիչների ուղղությամբ պատասխան հարվածներ հրահրելու նպատալով։ Ուկրաինայի ազգայնական ղեկավարությունն օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները»,- ասել է Կոնաշենկովը։

Նա հավելել է, որ ռուսական զինուժը հարվածներ չի հասցնում Ուկրաինայի քաղաքների բնակելի թաղամասերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել