Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով

Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին, ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով։ Հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար առաջադրված խնդիրների կատարման գործում առաջնահերթ է խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։ Չավուշօղլուն օգնություն է խնդրել Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում»- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
20:39 - 27 փետրվարի, 2022
Telegram-ի ալիքների աշխատանքը ՌԴ-ում և Ուկրաինայում կարող է սահմանափակվել

Telegram-ի ալիքների աշխատանքը ՌԴ-ում և Ուկրաինայում կարող է սահմանափակվել

Telegram-ի ալիքներն ավելի ու ավելի են դառնում չստուգված տեղեկատվության աղբյուր՝ կապված ուկրաինական իրադարձությունների հետ։ Մենք չունենք ֆիզիկական հնարավորություն՝ ստուգելու բոլոր ալիքների հրապարակումների ճշգրտությունը: Այս մասին իր թելեգրամյան էջում գրել է «VKontakte» սոցիալական ցանցի և համանուն ընկերության, Telegram-ի և այլ նախագծերի ստեղծողներից մեկը` Պավել Դուրովը։ «Օգտատերերին, որոնք ՌԴ-ին են և Ուկրաինայից, կոչ եմ անում կասկածանքով վերաբերվել Telegram-ում այս պահին տարածվող ցանկացած տվյալների։ Մենք չենք ցանկանում, որ Telegram-ը օգտագործվի որպես հակամարտությունների սրման և ազգամիջյան ատելություն հրահրող գործիք։ Իրավիճակի սրման դեպքում մենք կդիտարկենք կոնֆլիկտի ընթացքում Telegram-ի ալիքների աշխատանքը մասնակից երկրներում մասնակի կամ ամբողջությամբ սահմանափակելու հնարավորությունը»,- նշված է Դուրովի հայտարարության մեջ։ Այս հայտարարությունից կես ժամ անց Դուրովը գրել է․ «Շատ օգտատերեր խնդրեցին մեզ չվերանայել հակամարտության ընթացքում Telegram-ի ալիքներն անջատելու մասին, քանի որ մենք նրանց համար տեղեկատվության միակ աղբյուրն ենք։ Այս դիմումների հետ կապված՝ մենք որոշել ենք նման միջոցներ չդիտարկել։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ խնդրում եմ կրկնակի ստուգել և չհավատալ այն տվյալներին, որոնք հրապարակվում են Telegram-ի ալիքներում այս դժվարին ժամանակահատվածում»
19:43 - 27 փետրվարի, 2022
Ուկրաինայի ԱԳՆ-ն չի հաստատում Գոմելում բանակցությունների անցկացումը

Ուկրաինայի ԱԳՆ-ն չի հաստատում Գոմելում բանակցությունների անցկացումը

Ուկրաինան բաց է բանակցությունների համար՝ դադարեցնելու Ռուսաստանի զինված ագրեսիան։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ուկրաինաի Արտաքին գործորի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։ «Միաժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, և չի հաստատում, որ դրանք կանցկացվեն Գոմելում»,- գրել է նա։ Նշենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական, ռուս-ուկրաինական դեռևս չմեկնարկած բանակցությունների պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, թե Ուկրաինան համաձայնել է բանակցությունների անցկացմանը Գոմելում։ Այնուհետև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցում պայմանավորվել են, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի ռուսական պատվիրակության հետ ուկրաինաբելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մերձակայքում։
19:09 - 27 փետրվարի, 2022
Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ Ուկրաինան ամբողջությամբ վերահսկում է քաղաքը

Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ Ուկրաինան ամբողջությամբ վերահսկում է քաղաքը

Մենք լիովին վերահսկում ենք Խարկովը։ Ուկրաինայի զինված ուժերը, Ազգային ոստիկանությունը և Տարածքային պաշտպանության ուժերը մասնակցում են քաղաքը թշնամուց ազատելու գործողությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Խարկովի քաղաքապետ Օլեգ Սինեգուբովը։ «Ռուսական կողմը ամբողջովին բարոյալքված է։ Խարկով քաղաքում, փողոցներում թողնելով ռազմական մեքենաները՝ 5-10 հոգանոց ամբողջական խմբերը հանձնվում են ուկրաինական զորքերին։ Գեթ մեկ ուկրաինացի զինվորի տեսնելով՝ նրանք հանձնվում են։ Ուկրաինական զորքերը լիովին վերահսկում են Չուխույիվը, բոլոր վարչական շենքերի վրա ուկրաինական դրոշներն են։ Ռուսական կողմի հարձակումը Լիպեցկի, Վովչանսկի և Բելգորոդի ուղղություններով շարունակվում է։ Մենք արձանագրում ենք ռուսական ռազմական մեքենաների առանձին շարասյուներ։ Ուկրաինայի Զինված ուժերը ակտիվորեն մարտեր են մղում իրենց դիրքերում»,- գրել է նա։  
18:35 - 27 փետրվարի, 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել։ Գրում է tass.ru-ն։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները իրենց թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպող ուժերը ծառայության հատուկ ռեժիմի բերել»,- ասել է Պուտինը՝ կիրակի օրը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։ Դիմելով պաշտպանության նախարարության ղեկավարին և գլխավոր շտաբի պետին՝ Պուտինն ընդգծել է, որ արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում նաև տնտեսական ոլորտում։ «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը քաջատեղյակ են»,- հավելել է նա։
17:41 - 27 փետրվարի, 2022
Ուկրաինան հաստատել է Գոմելի շրջանում բանակցությունները․ ՌԴ պատվիրակության ղեկավար

Ուկրաինան հաստատել է Գոմելի շրջանում բանակցությունները․ ՌԴ պատվիրակության ղեկավար

Ուկրաինան հաստատել է Գոմելի մարզում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության հետ բանակցությունների անցկացմանը, կիրակի օրը հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը։ Գրում է tass.ru-ն։ «Բառացիորեն մոտավորապես ժամը 15։00-ին մենք ստացանք բանակցությունների մասնակցության հաստատումը․ բանակցությունները կանցկացվեն Գոմելի շրջանում, ինչպես մենք առաջարկել էինք»,- ասել է նա Մինսկում ՌԴ դեսպանատանը։ Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը Մինսկից մեկնում է Գոմել՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Մեդինսկին նաեւ ասել է, որ Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական պատվիրակության անվտանգությունը։ Այժմ մշակվում է երթուղին եւ ընտրվում է Գոմելի շրջանի տարածքում ամենաօպտիմալ կետը, որտեղ առավելագույն անվտանգություն կապահովվի ուկրաինական կողմի համար։  ՌԴ նախագահի օգնականը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է օրվա ցանկացած ժամի խաղաղ բանակցություններ վարել։
17:09 - 27 փետրվարի, 2022
Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»

Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «մղում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արևմտյան երկրների պատժամիջոցային քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանին որպես մրցակից վերացնելուն, սակայն դա մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ ՏԱՍՍ-ի փոխանմամբ՝ հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։  «Այս իրավիճակում մի բան պետք է հասկանաք՝ կան նման պատժամիջոցներ, հիմա շատ են խոսում բանկային հատվածի մասին՝ գազ, նավթ, SWIFT։ Սա ավելի վատ է, քան պատերազմը։ Սա Ռուսաստանին մղում է երրորդ համաշխարհային պատերազմի։ Այստեղ մենք պետք է զուսպ լինենք, որպեսզի չխառնվենք, քանի որ միջուկային պատերազմն ամեն ինչ է»,- ասել է Լուկաշենկոն։ Նրա կարծիքով՝ Մինսկի և Մոսկվայի հակապատժամիջոցները շատ զգայուն կլինեն Արևմուտքի համար։ «Մեր պատժամիջոցները՝ Ռուսաստանի և Բելառուսի, շատ զգայուն են լինելու», - լրագրողներին ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ «հակապատժամիջոցների այս մեխանիզմները սկսել են գործել»։ 
15:50 - 27 փետրվարի, 2022