Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան
15:18 - 27 փետրվարի, 2022

Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան և պահանջել է գործի քննություն իրականացնել հաջորդ շաբաթ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Զելենսկին կիրակի օրը Twitter-ում։

«Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Հաագայի Արդարադատության միջազգային դատարան: Պահանջում ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել ագրեսիան արդարացնելու համար ցեղասպանություն հասկացության աղավաղման համար։ Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողություններ և լսումներ նշանակել հաջորդ շաբաթ»,- գրել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել