Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության  ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների միջև |hetq.am|

Հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների միջև |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը վերածվեց վիճաբանության և ՔՊ և «Հայաստտան» խմբակցությունների պատգամավորների՝ միմյանց հասցեին վիրավորանքների ու մեղադրանքների: Օրակարգում կրկին հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրանք հնչեցրեց «Հայաստան» խմբակցության հասցեին՝ ասելով, թե դաշինքին սպասարկող ԶԼՄ-ներն են, որ ադրբեջանական աղբյուրներից զազրելի տեղեկություններ են տարածում: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ու Վահագն  Ալեքսանյանին մեղադրեց մանիպուլյացիաների ու սուտ տեղեկություններ տարածելու մեջ: «Ստախոսն ինքներդ եք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: «Դուք դեռ պետք է դատվեք։ Դուք ու Վահագն Ալեքսանյանը, որ հրապարակային հայտարարում եք, թե գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին: Դուք պետք է պատասխան տաք»,- ասաց Մինասյանը: «Դատվողները շատ շուտով կդատվեն»,- արձագանքեց Վահագն Ալեքսանյանը: Ընդդիմադիր պատգամավորները լքեցին սենյակը, որից հետո հանձնաժողովականները կրկին մերժեցին Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
11:59 - 23 նոյեմբերի, 2021
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանի հետ

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները, ինչի հետևանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ և անհետ կորածներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաև ժողովրդավարության վրա: Գործընկերների քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թևերի ղեկավարների, ինչպես նաև հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար: Նա հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի և Արևելքի քրիստոնեական համայնքների և հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձևը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունած բանաձևերը կարևոր հանգրվան են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման և այդ գործընթացում Ֆրանսիայի ակտիվ դերակատարման ամրապնդման համար Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց: Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ դրանց շարունակական զարգացման գործում առանձնացնելով Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմինների  բարեկամության խմբերի դերը: Հանդիպման ավարտին գործընկերներն ընդգծել են համատեղ ջանքերի կարևորությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության և ընդլայնման գործում: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած  պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի  հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին:
16:37 - 22 նոյեմբերի, 2021
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ․ կողմերը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանի հետ․ կողմերը կարևորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը կարեւորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը: Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում: Կողմերը կարեւորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը: Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը: Անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման եւ ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:
14:39 - 22 նոյեմբերի, 2021
ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանի նոյեմբերի 16-ի ագրեսիայի մասին հայտարարություն

ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանի նոյեմբերի 16-ի ագրեսիայի մասին հայտարարություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանն ու Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նոյեմբերի 19-ին տեսակապի միջոցով մասնակցել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստի աշխատանքներին:   ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել են մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր: Հայկական պատվիրակության անդամները որոշ հարցերի առնչությամբ ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդունվել են:  «Անդրանիկ Քոչարյանը գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի, դրա հետեւանքների, տուժածների վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունը:  Պատգամավորը, կարեւորելով նման քայլերի կանխարգելումը, անհրաժեշտ է համարել բոլորի կողմից  գործուն քայլերի ձեռնարկումը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Քննարկված նախագծերի քվեարկությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ի ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստի ընթացքում, որը նույնպես կայանալու է տեսակապի միջոցով:
18:49 - 19 նոյեմբերի, 2021
Մամիջանյանը պարզաբանեց, թե Վանեցյանն ինչու չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխաններին |armenpress.am|

Մամիջանյանը պարզաբանեց, թե Վանեցյանն ինչու չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխաններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պարզաբանեց, թե ինչու է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախակի բացակայում ԱԺ նիստերից, հատկապես կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին: Պատգամավորն այս մասին խոսեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Վանեցյանին ԱԺ-ում չեն տեսնում: «Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում: ԱԺ-ում չգտնվելու պարագայում գտնվում է «Հայրենիք» կուսակցության գրասենյակում»,- ասաց Մամիջանյանը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին չմասնակցելու հարցին՝ նա նշեց, թե Վանեցյանը կարծում է, որ ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև ուրիշ վայրերում:
13:51 - 19 նոյեմբերի, 2021
Ես չեմ համարում, որ իրավիճակն ամբողջովին հանգուցալուծված է․ լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

Ես չեմ համարում, որ իրավիճակն ամբողջովին հանգուցալուծված է․ լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում, որ այս իրավիճակի հետ կապված գլխավոր խնդիրը՝ ՀՀ տարածքների օկուպացիայի թեման, երկրորդ–երրորդ պլան մղի։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ես չեմ համարում՝ իրավիճակը ամբողջովին հանգուցալուծված է, լարվածության օջախը, որը եղել է մինչև այս գործողությունների ծավալումը, դեռևս մարված չէ, և կարծում եմ, որ բացի այն, որ անելիքներ ունենք դաշնակից գործընկերների հետ, ըստ էության, ՀՀ–ն մեծ անելիքներ ունի անվտանգային իր բաղադրիչը վերականգնելու առումով»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցին, ապա Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, և միաժամանակ  շարունակվի ՀՀ իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1–2 տարի Ադրբեջանը առհասարակ դելիմիտացիա և դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի էլ ունենալու, քանի որ այն խնդիրները, որոնք փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ըստ էության, ուժի կիրառման միջոցով դրանք լուծում է»։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ այդպես էլ չունեն պատասխան, թե ֆորմալ դիմումը ներկայացված է եղել Ռուսաստանին, թե ոչ։ «Իշխանական պատգամավորների հակառուսական դեմարշը կհասկանայի, եթե գրավոր դիմումը ներկայացված լիներ և հետևանքներ չունենար, բայց գրավոր դիմումը չներկայացնելու և ընթացակարգերը չիրականացնելու և նման նախահարձակ ելույթներ պառլամենտում ունենալու տրամաբանությունը ես հասկանալ չեմ կարող»,–ասաց նա։
13:01 - 19 նոյեմբերի, 2021
ՀՀ-ի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից․ Արծվիկ Մինասյան |tert.am|

ՀՀ-ի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, ստացած մանդատի արժեքը, ստորադասում է առաջնային հարցերը երկրորդայիններին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օրը Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին այն մասին, թե թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քառակուսի կմ տարածքը, բայց, միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը շեշտում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Խորհրդային Ադրբեջանի տարածքներն են հայկական վերահսկողության տակ, և նա ընդունում է այս խոսքերը դեմարկացիայի և դլիմիտացիայի համատեքստում, Մինասյանն ասաց, թե այդ հայտարարությունները համապատասխանում են ՔՕ 299 հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստերով։ «Սկսած Հայաստանին ոչ ավել, ոչ պակաս օկուպանտ համարելուց՝ ավարտած նրանով, որ ինքը փաստացի հայտարարում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը ինչպես ուզում, պտտեցնում է և պատրաստ չէ ՀՀ շահերը պաշտպանել։ Վտանգավոր երկրորդ բանն էլ, որ արեց՝ Խորհրդային Ադրբեջանին համարելով իրավատեր, երբ նույնիսկ Ադրբեջանն իր անկախության հռչակագրով չի համարել այդպիսի բան, սպասարկեց ադրբեջանաթուրքական ցանկությունը։ Երրորդ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող գերիներին թողեց անպաշտպան, նույնիսկ սպառնաց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու իր թիմն իրավունք չունեն ՀՀ Սահմանադրությանը հակառակ որևէ բան պայմանավորվել։ Նրա խոսքով՝ եթե դիտարկվեն Փաշինյանի կառավարման շրջանում իր ու ԱԳՆ-ի հայտարարությունները, հստակ կլինի, թե տրամագծորեն որքան հակառակ վարքագիծ է դրսևորում նա։ «Երբ ԱԳՆ-ն ամիսներ առաջ խոսեց դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, հայտարարեց, որ չի կարող Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարց քննարկվել՝ կտրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրերս տրամագծորեն հակառակ բանն էր ասում, որ սրանք երեք տարբեր հարցեր են։ Սա ոչ այլինչ է, քան ուղղակի սպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, ոչ այլինչ է, քան ուղղակի պետական դավաճանություն։ Հայաստանի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումից։ Իր առաջարկած բանաձևի ներքո մենք Արցախը վերջնականապես կորցնում ենք։ Նա իր հայտարարություններով օրինականացնում է նաև ադրբեջանական օկուպացիան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
12:31 - 19 նոյեմբերի, 2021
ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան

 |armenpress.am|

ՀՀ-ն ամեն ինչ արել և անելու է գերիների օր առաջ հայրենիք վերադառնալու համար. Աղաջանյան |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը վստահեցնում է, որ Հայաստանը նախկինում էլ ամեն ինչ արել է ու հիմա էլ անելու է՝ գերեվարված հայրենակիցների օր առաջ հայրենիք վերադարձի համար: Աղաջանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «ՀՀ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անում էր և անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցներն օր առաջ վերադառնան հայրենիք: Բայց և միաժամանակ պետք է գիտակցենք, որ սա իրավական պետություն է, և որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան, որպեսզի հանրությունը, պատկան մարմինները պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում»,- ասաց Աղաջանյանը: Պատգամավորը հավելեց՝ սա ընդամենը իրավական պետության տրամաբանությունից է բխում, նորմալ գործընթաց է, անձի կամայական ցանկության հարց չէ, իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով: Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց. «Գերիների հետ կապված որևէ շահարկումներ պետք է հիմա թույլ չտալ»: Նա շեշտեց հակառակորդի կորուստների մասին: Շրջանառվող տեղեկատվությունը արժանահավատ է:
12:05 - 19 նոյեմբերի, 2021
Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Փաշինյանը նշել էր` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։ «Ես որոշ չափով տեղեկացված եմ այդ ամենից և կարող եմ ասել, որ խոսքը զրոյական կետից սկսելու մասին է։ ՀՀ–ն տվել է իր համաձայնությունը դրանց մասնակցելու համար»,–ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջարկն ընդունելու մասին Հայաստանը գրավոր ծանուցում է ուղարկել ՌԴ։ «Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին», - ասաց Աղաջանյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց` Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին, իշխանական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ բանակցություններն, ըստ էության, հանրային չեն լինում, դրանք գաղտնի են: 
11:50 - 19 նոյեմբերի, 2021
Վիլեն Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխության նախագիծ է ներկայացրել՝ կանխելու հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ղազինյանի առաջադրումը

Վիլեն Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխության նախագիծ է ներկայացրել՝ կանխելու հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ղազինյանի առաջադրումը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը հեղինակել է նախագիծ, որով առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել՝ կանխելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջադրումը պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։   Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իրավասու խմբակցությունը  անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում»։ Ըստ նախագծի հեղինակի՝ գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չի կարգավորվում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը: «Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Օրենքում լրացումներ կատարելու արդյունքում, եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանին։ Նա, սակայն, 12 անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ․ հանձնաժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։ Նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նիստերի ընթացքում հայտարարել էր, որ այս խնդիրը լուծելու են ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու միջոցով։
11:13 - 19 նոյեմբերի, 2021
Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լիտվայի Սեյմասի փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարեւոր գործընկերներից է: «Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմ է ռազմական ուժի բացառմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրիուս Մազուրոնիսը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան եւս անցել է այդ ճանապարհով եւ կարող է կիսվել իր փորձով: ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից:
19:58 - 18 նոյեմբերի, 2021
Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը խոսել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքի մասին

Լիտվայի Սեյմասի փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ռուբեն Ռուբինյանը խոսել է ադրբեջանական ԶՈՒ սադրանքի մասին

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարևոր գործընկերներից է: Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կողմ է ռազմական ուժի բացառմանը: Լիտվայի Սեյմասի փոխնախագահը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան ևս անցել է այդ ճանապարհով և կարող է կիսվել իր փորձով: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև խորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից:
16:42 - 18 նոյեմբերի, 2021
Խորհրդարանն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը |1lurer.am|

Խորհրդարանն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:
14:05 - 18 նոյեմբերի, 2021
Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար կսահմանվեն պահանջներ |armenpress.am|

armenpress.am: Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը կկարգավորվի: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Փոխնախարարը նախ նշեց, Հանրապետության օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի պատճառով ոլորտում առաջացել են խնդիրներ: «Առաջարկվում է օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ, սահմանել վարչական պատասխանատվության միջոցներ՝ ոլորտի իրավախախտումների համար»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով սահմանվում է, որ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ 7 տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշան ունեցող ավտոմոբիլներ: Լիցենզիաների սահմանափակ քանակ չի սահմանվելու: ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդ կարգավորումներն ավելի չեն թանկացնելու ծառայությունները, որոնք քաղաքացիները վճարում են օդանավակայանից փոխադրվելիս: Փոխնախարարն արձագանքեց. «Այդ օրենքի նախագիծը մշակվել է, որ բացառվի այն վիճակը, երբ զբոսաշրջիկը գալիս է ՀՀ և դեպի կենտրոն ուղևորվելիս հասկանում է, որ այդ ծառայությունն արժե շատ ավելի թանկ, քան եվրոպական ամենաթանկ երկրներում»: Նախագծով նախատեսված չէ արգելք սահմանել տաքսիով դեպի օդանավակայան փոխադրումների համար: Խոսքը հենց օդանավակայանի տարածքից փոխադրումների մասին է, այն փոխադրումների, որոնք, այսօր, ըստ փոխնախարարի, մեծամասամբ կարող են իրականացվել ապօրինի: «Խոսքն այդ մարդկանց օրինական դաշտ բերելու մասին է»,-ասաց Սիմոնյանը: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 58 կողմ ձայն:
11:11 - 18 նոյեմբերի, 2021
Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․ ««Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ: Այսօր դաշինքը նախաձեռնել է քաղաքական խորհրդակցություններ: Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը: Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը: Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը: Մեր որոշումն այս շաբաթվա նիստերին չմասնակցելու մասով, անփոփոխ է»:
17:53 - 17 նոյեմբերի, 2021