Ալեքսանդր Լուկաշենկո

Կիևը դատապարտում է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները |azatutyun.am|

Կիևը դատապարտում է Բելառուսի ընտրություններն ու բռնաճնշումները |azatutyun.am|

azatutyun.am:Այդ մասին Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է Զելենսկին: Ուկրաինան դատապարտել է Բելառուսի վերջին նախագահական ընտրություններն ու ընդդիմության դեմ շարունակվող բռնաճնշումները: «Կիևը միանում է Եվրամիության հայտարարությանը», - երեկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով վեցերորդ անգամ անընդմեջ նախագահ էր հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն, Բրյուսելը հայտարարել էր՝ քվեարկությունը ազատ և արդար չէր։ Ակնկալվում է, որ մինչև այս ամսվա վերջ եվրոպական ընտանիքը պատժամիջոցներ կսահմանի բելառուսցի մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են ընտրախախտումներին ու խաղաղ ցուցարարների դեմ բռնություններին։
14:38 - 11 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» |factor.am|

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում «հանձնել իշխանությունը» և թույլ չի տա, որ այն «ցեխի մեջ թավալվի»։ ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է երկրի նոր գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդին գերատեսչության աշխատակիցներին ներկայացնելիս։ «Ուզում եմ ձեզ տղամարդավարի ասել․․․ Ինձ հաճախ են նախատում, որ «նա իշխանությունը չի տա»։ Ճիշտ են նախատում։ Ժողովուրդն ինձ դրա համար չի ընտրել․․․ Իշխանությունը նրա համար չի տրվում, որ այն վերցնես, նետես ու հանձնես։ 90-ականների կեսերին այն ցեխի մեջ թավալվում էր, ոտքերն էին սրբում նրա վրա։ Ձեզանից շատերը հիշում են այդ շրջանը։ Եվ ես չեմ ուզում, որ Բելառուսը վերադառնա այդ ժամանակներին։ Այդ պատճառով ոչ ոք չի համարձակվի իշխանությունը ցեխը շպրտել, ինչպես իրենք են պահանջում»,- ասել է Լուկաշենկոն։ Նախագահը նաև նշել է, որ դատախազության մարմիններն անբավարար արդյունավետությամբ են գործում մի ժամանակաշրջանի համար, որն ապրում է երկիրը, և պահանջել ավելի ակտիվ աշխատել։ Նա հավելել է, որ Բելառուսում իրադրությունը պետք է նորից անվտանգ դառնա արդեն այս տարի։
13:51 - 10 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են |tert.am|

Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարներից ոմանք բավականին շատ են մոտեցել ոստիկանների կազմած շղթային և սկսել են գրառումներ անել ուժայինների վահանների վրա: Նշվում է, որ նյութի ցողումից հետո ակցիայի մասնակիցների աչքերը արցունքակալել են, շնչելը բարդացել է, ինչպես նաև`այրոցի զգացում է առաջացել կոկորդում: Կատարվածից հետո բազմահազարանոց ցույցի մասնակիցներից ոմանք նահանջել են արգելապատնեշից, մարդկանց մի մասը հակառակ ուղղությամբ հեռացել է: Բախումներ ուժայինների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել, ՕՄՕՆ-ականներն էլ շրջափակել էին նստավայրի մուտքը:
09:10 - 07 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն ցանկացել է միավորել Ուկրաինան և Բելառուսը՝ դառնալով միանգամից երկու պետությունների նախագահ. Տուսկ |tert.am|

Լուկաշենկոն ցանկացել է միավորել Ուկրաինան և Բելառուսը՝ դառնալով միանգամից երկու պետությունների նախագահ. Տուսկ |tert.am|

tert.am: 2014-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իբրև թե առաջարկել է միավորել Ուկրաինան և Բելառուսը, ապա դառնալ միանգամից երկու երկրների նախագահ: Նման պնդմամբ Onet պորտալին տված հարցազրույցում հանդես է եկել Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը: «Ուկրաինական ճգնաժամի ամենաթեժ օրերին, երբ Մինսկը զբաղվում էր Եվրամիության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդության նման ինչ-որ բանով, Լուկաշենկոն զանգահարեց ինձ և ուղիղ առաջարկել ԵՄ-ին համոզել, որ ինքը կարող է ուկրաինական խնդրի խաղաղ լուծման երաշխավոր լինել, և աջակցել անձամբ իր հետ բելառուսա-ուկրաինական միության գաղափարը՝ որպես երկու պետությունների նախագահ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Տուսկը: Ինչպես պնդում է լեհ նախկին վարչապետը, Լուկաշենկոն իբր ակնարկել է, թե դա «ինչ-որ ագրեսիվ մտադրություններից» «Ռուսաստանին կանգնեցնելու միակ ճանապարհն է»: Տուսկը նաև ենթադրել է, թե իրականում Լուկաշենկոն գործել է ոչ թե Ուկրաինայի նկատմամբ հոգատարությունից դրդված, այլ «իշխանությունը կորցնելու վախից»:
09:24 - 03 սեպտեմբերի, 2020
Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը կոչ էր արել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անել |tert.am|

Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Իսպանիայում Բելառուսի դեսպանին, որը կոչ էր արել ընտրությունների արդյունքների վերահաշվարկ անել |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազատել է Իսպանիայում Հանրապետության դեսպան Պավել Պուստովոյին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեսպանին զրկել են արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանից «պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար»: Դեսպանը համատեղության կարգով աշխատում էր նաև որպես Բելառուսի մշտական ներկայացուցիչը Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունում: Օգոստոսի 17-ին դիվանագետը բելառուսներին ուղղված ուղերձ էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում կոչ էր անում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ անել: Վերջինս նշել էր, որ դա անհրաժեշտ է երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման համար: Օգոստոսի 24-ին Լուկաշենկոն ազատել էր Սլովակիայում երկրի դեսպան Իգոր Լեշչենկոյին, որը հրապարակավ աջակցություն էր հայտնել Բելառուսում ընթացող ցույցերին:
09:22 - 01 սեպտեմբերի, 2020
Բալթյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Լուկաշենկոյի դեմ |azatutyun.am|

Բալթյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Լուկաշենկոյի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում գործող նախագահի, նրա ավագ որդու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ներքին գործերի նախարարի դեմ: «Սև ցուցակում» տեղ են գտել ընդհանուր առմամբ 30 պաշտոնատար անձանց անուններ, որոնց մուտքը Բալթյան երկրներ կարգելվի: Եվրամիության անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, սակայն ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, մասնավորապես Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը: Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում: Արևմտյան երկրները չեն ճանաչել Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը նախագահական ընտրույթյուններում ՝ հորդորելով երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
16:26 - 31 օգոստոսի, 2020
Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը |tert.am|

Մինսկում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ 125 մարդ է ձերբակալվել. ուժայիները խստացված վերահսկողության տակ են առել Լուկաշենկոյի նստավայրը |tert.am|

tert.am: Մինսկի կենտրոնում այսօր տեղի ունեցող ցույցի 125 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ-ին: «Չարտոնագրված բողոքի ակցիաներին մասնակցելու համար կիրակի Մինսկում 125 մարդ է ձերբակալվել 16:00-ի դրությամբ (երևանյան 17:00): Նրանց նկատմամբ վարչական գործընթաց է սկսվել», -ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը մայրաքաղաքի կենտրոնում, ուր ուղղվում է ցուցարարների բազմահազարանոց շարասյունը, խստացված վերահսկողության տակ է առնվել ՕՄՕՆ-ակականների և ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից: Հաղթողների պողոտան, որով շարժվում են ցուցարարները, ամբողջությամբ արգելափակվել է հատուկ տեխնիկայով: Բողոքի երթն Անկախության պողոտայից տեղափոխվել է Հաղթանակի այգու և «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի  տարածք: Ցուցարարները կոչ են անում առաջ գնալ և հասնել Լուկաշենկոյի նստավայրին:  
19:30 - 30 օգոստոսի, 2020
Մինսկի կենտրոնում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև. ՕՄՕՆ-ականներն արգելափակել են ցուցարարների մի մասին |tert.am|

Մինսկի կենտրոնում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև. ՕՄՕՆ-ականներն արգելափակել են ցուցարարների մի մասին |tert.am|

tert.am: Բելառուս ընդդիմադիրներն ու նրանց աջակիցները կիրակի կրկին ցույցի են դուրս եկել Մինսկում՝ հավաքվելով Անկախության պողոտայում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ուժայիններին հրահանգվել է շարժվել դեպի ցուցարարների կողմը: Իրավապահները նաև տեխնիկա են մոտեցրել քաղաքի կենտրոնին, ցուցարարների ուղղությամբ ջրցան մեքենաներ են տեղակայվել: Ուժայինները շրջապատում են հավաքված մարդկանց, որոնց թիվը մի քանի հազարի է հասնում, և ձերբակալություններ կատարում: Ոստիկանները բերման են ենթարկում նաև ասֆալտին պառկող ցուցարարներին:   Հաղորդվում է, որ Մինսկի կենտրոնում կարճատև բախում է տեղի ունեցել ցուցարարների և քաղաքացիական հագուստով ուժայինների միջև, որոնք փորձել են ձերբակալել մարդկանց: Ցուցարարներին հաջողվել է հետ բերել ձերբակալվածներից մի քանիսին, որից հետո քաղաքացիական հագուստով իրավապահները մեքենաներով հեռացել են: Բացի այդ, ՕՄՕՆ-ականներին հաջողվել է ցուցարարների մի մասին արգելափակել Անկախության պողոտայում. ո՛չ ուժայինները, ո՛չ ցուցարարները չեն փորձում առաջ գնալ: Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
19:07 - 30 օգոստոսի, 2020
Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին |tert.am|

Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին |tert.am|

tert.am: Բելառուսն առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Այս մասին, ինչպես հայտնում է belta.by-ն, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սավուշկին-Օրշա» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել իր և ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի միջև:  Լուկաշենկոն հայտնել է, որ վստահում է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութին, քանի որ ՌԴ նախագահն «այն փորձարկել է իր ընտանիքի վրա»: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտնել էր, որ պատվաստվել է իր դուստրը: «Նրանք շատ լրջորեն են փորձարկումների փուլերն անցել: Շատ հայտնի օլիգարխներ են այդ պատվաստանյութով պատվաստվել»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ միևնույն ժամանակ չմանրամասնելով, թե ինչ օլիգարխների մասին է խոսքը: Ավելի վաղ Պուտինը հաստատել էր, որ Բելառուսը կդառնա առաջին երկրներից մեկը, որ կստանա ռուսական պատվաստանյութը:
16:52 - 28 օգոստոսի, 2020
Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ |tert.am|

Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ |tert.am|

tert.am: Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ, հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան: «Կարող եմ պաշտոնապես հայտնել այդ մասին: Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Երբ կհամոզվենք, որ Բելառուսի հետ կապերը Ուկրաինայի հեղինակությանը բարոյական, էթիկական վնաս չի հասցնի, կվերականգնենք կապերը»,- հայտարարել է Կուլեբան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ նախագահ Զելենսկին Լուկաշենկոյի հետ վերջին անգամ նախքան ընտրություններն է հեռախոսազրույց ունեցել: Բացի այդ, ինչպես նախարարն է ասել, Կիևը հարկ եղած դեպքում որոշում կկայացնի Դոնբասի հարցով ընթացող բանակցությունների դիվանագիտական հարթակը Մինսկից տեղափոխելու վերաբերյալ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին և դրան հետևած բողոքի ալիքին, հայտարարել է, որ երկրի ներքին գործերին խառնվելու ցանկություն չունի, բայց և նշել էր՝ չի ցանկանում, որ Բելառուսում կրկնվի այն, ինչ կատարվեց Ուկրաինայում 2014թ-ին:
09:25 - 28 օգոստոսի, 2020
Փողոցում հավաքվածների հետ ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ նստի. Լուկաշենկո |tert.am|

Փողոցում հավաքվածների հետ ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ նստի. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոք չի պատրաստվում բանակցությունների սեղանի շուրջ նստել փողոցում հավաքված «խռովարար երիտասարդների» հետ, բայց նա պատրաստ է աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների հետ երկխոսություն վարել, այդ թվում՝ երկրի Սահմանադրության փոփոխությունների շուրջ, գրում է ria.ru-ն: «Ուստի, բոլոր աշխատանքային և ուսանողական կոլեկտիվների ներկայացուցիչներ, եկե՛ք նստենք բանակցային սեղանի շուրջ։ Ե՛վ գյուղացիներն իրենց խոսքի իրավունքն ունեն, և՛ բանվորներն են ուզում իրենց խոսքն ասել, և ՛ ձեռնարկությունների մասնագետները, և՛ ուսուցիչները, և՛ բժիշկները։ Այլ ոչ թե խռովարար երիտասարդները, որոնք քայլում են փողոցներով ու գոռում, թե իրենք երկխոսություն են ուզում։ Նրանք ոչ մի երկխոսություն չեն ուզում։ Եվ փողոցում հավաքվածների հետ իշխանություններից ոչ ոք բանակցությունների սեղանի շուրջ չի նստի»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է երկխոսություն վարել նաև Սահմանադրության նորացման շուրջ։ Լուկաշենկոն նշել է, որ դա է «իր հստակ պատկերացումը և հայտարարությունն» այն մասին, թե ում հետ է պատրաստ երկխոսություն վարել։ «Եթե ընդդիմությունում կան առողջ դատող մարդիկ, որոնք իրենց երկիրը տեսնում են ազատ ու անկախ, ապա դուք կարող եք արտահայտել ձեր դիրքորոշումը, բայց ոչ փողոցում։ Բելառուսում փողոցների ճնշման տակ երկխոսություն չի լինի»,- ընդգծել է պետության ղեկավարը:
16:38 - 27 օգոստոսի, 2020
«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարելու |tert.am|

«Գնալու ենք մինչև վերջ»․ Տիխանովսկայան հայտարարել է, որ Բելառուսում բողոքի ցույցերը չեն մարելու |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ հանրապետությունում բողոքի ցույցերը չեն մարում, և հավաստիացրել է, որ ընդդիմության կողմնակիցները պատրաստվում են մինչև վերջ գնալ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։  «Ցույցերը չեն մարում, իրենց հունով ընթանում են։ Իհարկե, շաբաթվա ընթացքում ալիքը կարող է մի փոքր նվազել, սակայն հանգստյան օրերին ամեն բան կվերադառնա իր հունին։ Եվ հիմնական պատճառն այն է, որ մարդիկ այլևս պատրաստ չեն նախկին նախագահին ընդունել, այլևս չեն վստահում նրան, մենք գնալու ենք մինչև հաղթանակ»,-հայտարարել է Տիխանովսկայան «Մոսկվայի արձագանքը» (Эха Москвы) ռադիոկայանի եթերում։  Գործիչը նաև խոստացել է, որ երկրում ցույցերը խաղաղ բնույթ են կրելու։  «Բելառուսները խաղաղ բնակիչներ են, և մենք այդ սահմանը որևէ դեպքում չենք անցնելու։ Մարդիկ մի բան են ուզում, որ Լուկաշենկոն հեռանա, և մենք դրան խաղաղ ցույցերի ու գործադուլների միջոցով կհասնենք»,- ընդգծել է նա։
15:38 - 27 օգոստոսի, 2020
Պուտինը «Բելառուսին օգնության համար» իրավապահների ռեզերվ է ստեղծել |azatutyun.am|

Պուտինը «Բելառուսին օգնության համար» իրավապահների ռեզերվ է ստեղծել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Բելառուսին օգնության համար» իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ստեղծել: «Ալեքսանդր Գրիգորևիչը [Բելառուսի նախագահ Լուկաշենկոն] ինձ խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձևավորել։ Եվ ես դա արել եմ: Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի բազմամարդ ակցիաներ՝ դրանց պաշտոնական արդյունքները չեղարկելու պահանջով, դրանք ուղեկցվում են ցուցարարների և իրավապահների բախումներով, կան զոհեր ու բազմաթիվ տուժածներ: Ոստիկանությունը ակցիաների հազարավոր մասնակիցների ձերբակալել կամ բերման է ենթարկել: Բողոքի ցույցերը երկրում մինչ օրս էլ շարունակվում են: Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ վերընտրվել է Բելառուսն արդեն քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն:
15:32 - 27 օգոստոսի, 2020