ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Սպասում եմ բժշկի ուղիղ խոսք, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք. նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ

Սպասում եմ բժշկի ուղիղ խոսք, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք. նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը: Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար, շատ ցավագին են: Ձեզանից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում, և հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար, նաև՝ որպես նախագահ, շատ էական է ի դեմս քննարկման մասնակիցների՝ լսել մասնագետների կարծիքը: «Եթե ես փորձել եմ, և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ և ինչպե՞ս,-ասել է նախագահը: -Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում: Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից, պատրաստ են մեզ աջակցելու, սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն: Նույնը վերաբերում է նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Ես ձեզ օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, և մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք ցած, ահագին ավելցուկ ունենք, ես պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկը տվեց, այսօր առավոտյան ինձ պատասխան գրեց, թե որքան կարող են ուղարկել, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, և կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը: Ես առաջարկում եմ՝ մեր զրույցը լինի պրոֆեսիոնալ, բժշկական: Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այս սենյակում միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով: Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք վիճակ, եկեք գնահատենք այդ վիճակը և տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու»: Կարևոր համարելով ռազմավարությունը՝ նախագահը նշել է. «Այդտեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ ինքը պետք է ներկայացնի թե ո՞րն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր առանձին միավորների համար՝ լինեն քաղաքները, հիվանդանոցները»: Երրորդ ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը. «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները»: Հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների: Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում: «Պետությունը պետք է իր զավակներին, որոնք իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգի տակ են դրել այս ծանր օրերին, գնահատի»,-ասել է Հանրապետության նախագահն, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է:
16:20 - 09 հունիսի, 2020
Ի՞նչ պայմաններ ունի 1-ին համալսարանական հիվանդանոցի covid-բաժանմունքը. փոխադարձ մեղադրանքների հետքերով |fip.am|

Ի՞նչ պայմաններ ունի 1-ին համալսարանական հիվանդանոցի covid-բաժանմունքը. փոխադարձ մեղադրանքների հետքերով |fip.am|

fip.am: Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու՝ հունիսի 8-ին արած ֆեյսբուքյան գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել։  Արծրունին, գրառմանը կից ներկայացնելով լուսանկարներ, տեղեկացրել էր, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով, դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով այն դեպքում, երբ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ ստիպված են գնալ հիվանդների «սորտավորման»։ «Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։ Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- մասնավորապես, գրել էր նա։  Արծրունու գրառումը տարածվել էր գրեթե բոլոր լրատվամիջոցներով՝ news.am, aravot.am, tert.am, yerkirmedia.am, factor.am և այլն։  ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի գրառումը հանրության մեջ առնվազն տարակուսանք էր առաջացրել, քանի որ երկու օր առաջ՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։ Նա նաև նշել էր, որ ունեն արդեն դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ Վահան Արծրունու գրառմանն արձագանքել էր նաև ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և տեղեկացրել էր, որ հունիսի 7-ին առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց և ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել այդ  հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ «Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»,- մասնավորապես, գրել էր նա։  Բարձրացված աղմուկից հետո հարցին արձագանքել էր նաև առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ մեղադրելով բժշկական համալսարանին՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո նախարարությանը подножка գցելու համար։  «Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել էր նա։ Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հարաբերությունները լարված են։ Արմեն Մուրադյանը դատի էր տվել նախարարին իրեն զրպարտելու համար։ Պատճառն այն էր եղել, որ նախարարի ասուլիսի ժամանակ նրա նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը դահլիճ էր մտել և ասել, որ հարցեր ունի նախարարին ուղղելու, և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ դա անել ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը հայտարարել էր, որ «այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը»։  Առողջապահության նախարարությունը տեղյակ չի եղել 1-ին կլինիկական հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին Առողջապահության նախարարությունից չմեկնաբանեցին, թե ինչու չեն դիմել ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոց՝ տեղյակ լինելով, որ այնտեղ պատրաստ մահճակալային ֆոնդ կա։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Fip.am-ի հարցին, թե գուցե առանձնացված մեկուսարանում պայմանները համապատասխա՞ն չեն հիվանդների բուժումն ապահովելու համար, պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ինչ ասելիք ունեն՝ արդեն գրառմամբ ասել են, և մյուս շահարկումները չեն մեկնաբանում։   Ավելի ուշ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը։ Փոխնախարարը գրել էր, որ դեռևս մարտի վերջին իր ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն, որով բոլոր բժշկական հաստատություններին առաջարկվել է առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Ըստ նրա՝  տեղյակ են եղել, որ ԵՊԲՀ-ն մի տարածք է առանձնացրել, որը, ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է՝ վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար, և ապրիլի առաջին օրերից սկսած` Առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ԵՊԲՀ մեկուսարանից ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր  դեպի այլ հիվանդանոցներ:  «Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետև՝ անցած շաբաթվա վերջին, համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի՝ ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ, և դրանից ԶԱՏ՝ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին»,- գրել էր նա: ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցից տարբեր գրություններով տեղյակ պահել են մեկուսարանի հնարավորությունների մասին ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը  ներկայացրեց հիվանդանոցի առանձնացված մեկուսարանը, որը, ըստ նրա, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ապահովված է, և հերքեց այն լուրերը, թե միայն մահճակալներ են շարված և հարմարություններ չունեն։  Դանիելյանը ներկայացրեց, որ առանձնացված մեկուսարանում կան հնարավորին բոլոր պայմանները համաճարակային միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար։  «Մոնիտորն է՝ թթվածնով հագեցված, ամբողջը նոր օդափոխություն է անցկացված, առանձնացված բուժանձնակազմ է աշխատում, արհեստական շնչառության սարքն է, որը Հայաստանում լավագույնն է համարվում։ Մեկուսարանը մինչ օրս չի գործել, այսօր արդեն սկսել է աշխատել, երկու հիվանդ ենք ընդունել»,- ասաց Դանիելյանը և նշեց, որ իրենք դեռ մարտից են տարբեր գրություններով պատկան մարմիններին տեղեկացրել, որ ունեն հնարավորություն թեթև դեպքերը հոսպիտալացնելու մեկուսարանում, իսկ ծանր դեպքերը՝ հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված բաժանմունքում։ Մեկուսարան է այցելել նույնիսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, և վերջին ամփոփ գրությունից հետո պատասխան են ստացել, որ այդ գրությունն ուղարկվել է պարետատուն։  Ըստ Դանիելյանի՝ ընդհանուր առմամբ, ունեն սպասարկելու 30 մահճակալ, որից 15-ը մեկուսարանում ռեանիմացիայի համար առանձնացված բաժնում են տեղադրել, ևս 11 մահճակալ էլ ունեն ավելի թեթև և միջին ծանրության հիվանդներին ախտորոշելու ու բուժում ապահովելու համար։ Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ փոխնախարարը պնդում է, որ տեղյակ չեն եղել հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին, Շուշան Դանիելյանը պատասխանեց. «Կարծում եմ, արտակարգ դրության պայմաններում քաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցի թողունակության մասին ոչ լիարժեք տեղեկատվություն ունենալը, դա հենց տվյալ ոլորտը ղեկավարող մարմնի բացթողումն է, բայց մեր կողմից տեղեկացվել է այն բոլոր աշխատանքների ու հնարավորությունների մասին, որ կա։ Իհարկե, թյուրըմբռնում ունեցա, երբ ասացին, որ տեղյակ չեն, որովհետև երեկ կառուցողական քննարկում ենք ունեցել, և պարոն փոխնախարարը տեղյակ էր այս մեկուսարանի մասին, և անգամ քննարկվեց այս մեկուսարանն այսօրվանից շահագործելու հարցը»։   Շուշան Դանիելյանը նշեց, որ այս մեկուսարանների գույքը՝ մահճակալներ, պահարաններ, մոնիտորներ, բոլորը բժշկական համալսարանն իր միջոցներով նոր է գնել և հագեցրել։ Իսկ եթե արդեն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնեն, որի հնարավորությունը փոխնախարարի հետ արդեն քննարկվել է, այդ ժամանակ պետության մասնակցությամբ պետք է կենտրոնը դարձվի այդ չափորոշիչներին համապատասխան։  Շուշան Դանիելյանը վստահեցրեց, որ լարվածությունը չի խանգարի փոխհամագործակցելուն և իրենք մինչ այս էլ իրենց աշխատանքով դա ցույց են տվել։  Նելլի Լազարյան
12:20 - 09 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, եկ օրում գրանցվել է 350 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, եկ օրում գրանցվել է 350 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 71405 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 350 նոր դեպք և 352 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:
10:55 - 09 հունիսի, 2020
Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները. Արսեն Թորոսյան

Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես, որքան ազատ և զբաղված մահճակալ կա: «Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»- նշել է Արսեն Թորոսյանը: Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին: Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսգրումներին:
10:10 - 09 հունիսի, 2020
Ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ

 |armenpress.am|

Ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։ Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում»,- ասաց Թորոսյանը։ Նախարարի խոսքով՝ Դիլիջան բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ): «Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Մենք ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ դրանք 43-ն էին։ Այժմ ավելացվել է ևս 14-ը։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար»,- ընդգծեց Թորոսյանը։
19:22 - 08 հունիսի, 2020
Անցած շաբաթվա վերջին ինձ համար նոր միայն պարզ է դարձել, որ ԵՊԲՀ-ն ունի  մեկուսարան, որտեղից COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են ապրիլից սկսած և դրանից զատ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին. ԱՆ նախարարի տեղակալ

Անցած շաբաթվա վերջին ինձ համար նոր միայն պարզ է դարձել, որ ԵՊԲՀ-ն ունի մեկուսարան, որտեղից COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են ապրիլից սկսած և դրանից զատ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին. ԱՆ նախարարի տեղակալ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է, վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար:Ապրիլի առաջին օրերից սկսած` առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր ԵՊԲՀ մեկուսարանից դեպի այլ հիվանդանոցներ: Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետև, անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ և դրանից ԶԱՏ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին: Տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես մեր կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել երկու տարածքը հետևյալ սկզբունքով` 10 հոգու համար նախատեսված մեկուսարանը, որտեղից երկու ամիս է տեղափոխվում են հաստատված պացիենտները` օգտագործել կորոնավիրուսի հիվանդության կասկածով պացիենտների հոսպիտալացման համար, իսկ 10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով և իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում և բուժում:Այսպիսով լեգիտիմ հարց է առաջանում, գուցե ԵՊԲՀ-ում ծավալվում է կամ ծավալված է ևս մեկ` 3 րդ համալրված տարածք` օրինակ չօգտագործվող լսարանում: Ինչևէ, կոչ եմ անում տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն, ժամանակը ծախսել միայն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա` կատարելով ՀՀ կառավարության և լիազոր մարմնի բոլոր ցուցումները: Հ.Գ. ի դեպ, երեկ ԵՊԲՀ-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը եղել է ջերմ և կառուցողական մթնոլորտում և ուղղված է եղել վերոհիշյալ միջոցառումների կատարմանը և իրագործմանը: Ես ընդհանրապես չէի անդրադառնա քաղաքացի Վահան Արծրունու ֆեյսբուքյան հրապարակմանը, եթե չտեսնեի ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի մարտնչող գրառումները»։
14:00 - 08 հունիսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, մեկ օրում գրանցվել է 195 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, մեկ օրում գրանցվել է 195 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում:  Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը մեկ օրով չի աշխատելու, քանի որ այնտեղ իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ առաջիկա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։ 
10:54 - 08 հունիսի, 2020
Առողջապահության փոխնախարարն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց․քննարկվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման հնարավորությունը․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

Առողջապահության փոխնախարարն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց․քննարկվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման հնարավորությունը․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»։ Հիշեցնենք, որ այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին  ֆեյբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ  ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը չի գործածվել անհայտ պատճառներով։ Նրա գրառմանն անդրադարձել էր Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել էր նա։
22:06 - 07 հունիսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07.06․20 (թարմացվող)

21։35- Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում։ [ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել]   20։24- Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում: Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]   20։09- ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցները  շրջայց են կատարել Գեղարքունիքի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում, որտեղ արձանագրել են պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներ:   19։58- Հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): [Ուկրանիայում Հայաստանի դեսպանություն]   19։10- Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության համաժողովը։ Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ |hetq.am|   17:58- Հունիսի 7-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, 21 առողջացած: [Գնել Սանոսյան]15:50- ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ հերթապահ բժիշկների թիվը կրկնապատկվել է:15:20- Կորոնավիրուսով վարակված կանայք (հաստատված դեպքերը) 34 տոկոսով ավել են, քան տղամարդիկ։ Բայց կորոնավիրուսից մահացածների 58 տոկոսը տղամարդիկ են, 42 տոկոսը կանայք։ [Նիկոլ Փաշինյան]14:35- Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն, իսկ հունիսի 6-ին հայտնաբերվել է իրավախախտման 933 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ [ՀՀ ոստիկանություն]14:00- Կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացում ներգրավվելու ցանկություն ունեցող բժշկական կենտրոնները կարող են հայտ ուղարկել ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչություն` [email protected] էլեկտրոնային հասցեով:13:30- Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են: Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին: [Ալինա Նիկողոսյան]12:50- Տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։ [Ալինա Նիկողոսյան]11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (կին), 68 (տղամարդ),  66 (կին), 63 (կին), 63 (կին), 68 (տղամարդ), 52 (տղամարդ), 49 (տղամարդ), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]10:50-  Թարմացվել է  07.06.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 13130 (+766)Առողջացածներ - 4014 (+294)Փաստացի բուժվողներ - 8844Ընդհանուր թեստեր - 69171 (+2497)Մահվան ելքեր - 200 (+10)Մահվան ելքեր այլ պատճառով –69 [ԱՆ]10:35- «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ եւ օտարերկրյա մտերիմ ընկերոջ աջակցությամբ Վրաստանից 10 արհեստական շնչառության  սարք է գնվել եւ ուղարկվելու է Հայաստան։ |aliq.ge|10:30-  ԱՆ և Արաբկիր ԲԿ-ի համագործակցության արդյունքում հերթական մոդուլային ընդունարանն է կառուցվում՝ կովիդի կասկածով երեխաների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար։ Մինչ այս Արաբկիր ԲԿ-ում գործել է առանձնացված մասնաշենք և մանկական վերակենդանացման բաժանմունք հատուկ կովիդի համար, իսկ այս մոդուլը կընդլայնի ԲԿ հնարավորությունները։ [Արսեն Թորոսյան] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 06․06․20 (թարմացվող)
21:46 - 07 հունիսի, 2020
Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից․ ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից․ ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու գրառմանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»։ Հիշեցնենք, Վահան Արծրունին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների»։  
21:35 - 07 հունիսի, 2020
Դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, դրանք եղել են բաց և հրապարակվել են․ ԱՆ խոսնակի պարզաբանումը

Դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, դրանք եղել են բաց և հրապարակվել են․ ԱՆ խոսնակի պարզաբանումը

Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Այս մասին գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն ու պարզաբանել․ «Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին: Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են: Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին»:
13:32 - 07 հունիսի, 2020