Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները. Արսեն Թորոսյան
10:10 - 09 հունիսի, 2020

Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է՝ հաշվի առնելով նոր ծավալումները. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես, որքան ազատ և զբաղված մահճակալ կա:

«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա»- նշել է Արսեն Թորոսյանը:

Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:

Նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները: Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսգրումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել