Դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, դրանք եղել են բաց և հրապարակվել են․ ԱՆ խոսնակի պարզաբանումը
13:32 - 07 հունիսի, 2020

Դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, դրանք եղել են բաց և հրապարակվել են․ ԱՆ խոսնակի պարզաբանումը

Որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի խոսքերում փորձում են տողատակեր փնտրել, մասնավորապես, թե իբր կորոնավիրուսային հիվանդությունը փետրվարից եղել է Հայաստանում: Այս մասին գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն ու պարզաբանել․

«Պարոն Դավիդյանցը առնվազն 2 անգամ շեշտեց, որ հիվանդանոցը 4 ամիս լծված է հիվանդության դեմ պայքարին:

Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են:

Ավելին, կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել: Իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել