Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Reuters-ը հայտնում է Գազայում պատանդների ազատ արձակման հարցով բանակցությունների դադարեցման մասին |azatutyun.am|

Reuters-ը հայտնում է Գազայում պատանդների ազատ արձակման հարցով բանակցությունների դադարեցման մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Համաս»-ը, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է Գազայի հատվածում իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին: Որպես պատճառ նշվում է «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքի գնդակոծումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային։Մինչդեռ NBC News-ը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, հայտնում է, որ Իսրայելը փորձում է բանակցել ծայրահեղական «Համաս»-ի հետ՝ 80 կանանց ու երեխաների ազատ արձակելու շուրջ՝ իսրայելական բանտերից պաղեստինցի կանանց ու դեռահասներին ազատ արձակելու դիմաց։ NBC News-ի աղբյուրը չի հստակեցրել, թե Իսրայելը քանի բանտարկյալ պետք է ազատի։ Վաշինգտոնը վստահություն չունի առևտրային սխեմաներից որևէ մեկի հարցով։Իսրայելի պաշտպանության ուժերն ավելի վաղ հաստատել էին նոյեմբերի 12-ին հոսպիտալի տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը։ Իսրայելը պնդում է, որ «Համաս»-ը հիվանդանոցն օգտագործում է որպես ստորգետնյա հրամանատարական կենտրոնի թաքստոց։ Խումբը հերքում է այս մեղադրանքները։ «Ալ-Շիֆա» հիվանդանոցային համալիրին իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է «Համաս»-ը։ Անկախ աղբյուրներն այսօրվա պայմաններում չեն կարող պարզել այդ թվերի արժանահավատությունը:
09:54 - 13 նոյեմբերի, 2023
Գազան պաղեստինցիների հողն է. եթե ​​ԱՄՆ-ն չհամաձայնի դրան, մենք չենք կարողանա համաձայնության գալ․ Էրդողան |news.am|

Գազան պաղեստինցիների հողն է. եթե ​​ԱՄՆ-ն չհամաձայնի դրան, մենք չենք կարողանա համաձայնության գալ․ Էրդողան |news.am|

news.am: Գազան առաջին հերթին պաղեստինյան ժողովրդի հողն է: ԱՄՆ-ն պետք է ընդունի դա։ Եթե ​​(ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենը կողմնակից է այլ դիրքորոշման՝ ասելով. «Ոչ, սա օկուպացնող վերաբնակների կամ Իսրայելի հողն է, ոչ թե Պաղեստինի ժողովրդինը», մենք չենք կարողանա համաձայնության գալ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։ Ինչպես նշում է թուրքական ԶԼՄ-ն, նա ողջունել է նաև արաբաիսլամական գագաթնաժողովի բանաձևը, որով առաջարկվում է համաժողով անցկացնել տարածաշրջանի ապամիջուկայնացման վերաբերյալ՝ տարածաշրջանում Իսրայելի միջուկային զենքի պատճառով։ «Առաջին անգամ մենք առաջարկում ենք «Ապամիջուկայնացման համաժողով» անցկացնել տարածաշրջանում՝ Իսրայելի միջուկային զենքի պատճառով», - նախագահական ինքնաթիռում լրագրողներին է ասել է Էրդողանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից վերադառնալիս, որտեղ շաբաթ օրը մասնակցել էր արաբաիսլամական արտակարգ գագաթնաժողովին։ Ըստ Թուրքիայի նախագահի, ապամիջուկայնացման հարցը շատ կարևոր է «Իսրայելին աջակցող սուբյեկտների» բացահայտման տեսանկյունից։ «Բոլոր այն թեմաները, որոնք նախատեսել էինք նախքան գագաթնաժողով գնալը, ներառված են վերջնական տեքստում։ Բանաձևի տեքստը պարունակում է բազմաթիվ գործնական կետեր, որոնց մասին նախկինում երբեք չի խոսվել, որոնք իսրայելական վերաբնակիչներին բնորոշում են որպես ահաբեկիչներ և նույնիսկ ստեղծում են աշխարհառազմավարություն։ Հիմա շատ կարևոր է, որ և՛ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, և՛ Արաբական պետությունների լիգան միավորվեն և ձեռնարկեն այս քայլը (բանաձևը), քանի որ երկու կազմակերպությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման հանդիպում է տեղի ունեցել»,- հավելել է նա։ 
19:16 - 12 նոյեմբերի, 2023
Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել Է Գազայի հատվածից ռուսաստանցիների տարհանման մեկնարկի մասին
 |armenpress.am|

Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել Է Գազայի հատվածից ռուսաստանցիների տարհանման մեկնարկի մասին |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսաստանցի դիվանագետների հետ միասին Գազայի հատվածից տարհանում են խաղաղ բնակչությանը, Ռուսաստանի քաղաքացիներն արդեն հատում են անցակետը, նոյեմբերի 12-ին հայտնել են նախարարությունից: «Մեկ շաբաթ շարունակ ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը աշխատանքներ է իրականացրել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հայտնված ՌԴ քաղաքացիների տարհանման կարգի և երթուղիների համաձայնեցման ուղղությամբ։ Տվյալ պահին անցակետը հատում են ՌԴ քաղաքացիները, ովքեր ցանկացել են լքել հակամարտության գոտին»,- ինչպես հաղորդում է Interfax-ը, ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ մասնագետները տեղում մարդկանց բժշկական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում, նրանց ապահովում սննդով և ջրով: «Այսօր սահմանը հատած ՌԴ բոլոր քաղաքացիները կուղղորդվեն Կահիրե, որտեղ ծավալված է ՌԴ ԱԻՆ օպերատիվ շտաբը։ Այնտեղ նրանց կօգնեն ձևակերպել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- հավելել են գերատեսչությունում։
16:48 - 12 նոյեմբերի, 2023
Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները |armenpress.am|

Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարները դատապարտել են Գազայում Իսրայելի գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի արդյունքներով վճռականորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը՝ պահանջելով դրա անհապաղ դադարեցում, տեղեկացնում է Interfax-ը։ «Մենք դատապարտում ենք Գազայի հատվածի դեմ իսրայելական ագրեսիան և ռազմական հանցագործությունները, ինչպես նաև բարբարոսական, անմարդկային և դաժան զանգվածային սպանությունները, որոնք գաղութային օկուպացիոն կառավարության կողմից իրականացվում են հատվածի և Պաղեստինի ժողովրդի դեմ օկուպացված Արևմտյան ափին, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը: Մենք պահանջում ենք անհապահ դադարեցնել այդ ագրեսիան»,-  ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ բանաձևում։ Դրանում ընդգծվում է, որ «Իսրայելի հետ խաղաղության և նորմալ հարաբերությունների հաստատման նախապայմանը նրա կողմից պաղեստինյան և արաբական բոլոր տարածքների օկուպացիայի դադարեցումն է»: Դա, մասնավորապես, ենթադրում է «1967 թվականի հունիսի 4-ի սահմանների հիման վրա անկախ, լիովին ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով», ինչպես նաև Պաղեստինի ժողովրդի անօտարելի իրավունքների վերականգնումը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948 թվականի բանաձևի: Գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ միջազգային հանրությունը պետք է սկսի «լուրջ խաղաղ գործընթաց երկու պետությունների համակեցության մասին որոշում կայացնելու համար, որը բավարարում է պաղեստինցի ժողովրդի բոլոր օրինական իրավունքները»: Նրանք Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը անվանել են Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը և կոչ են արել պաղեստինյան բոլոր խմբակցություններին և կուսակցություններին միավորվել նրա հովանու ներքո: Բանաձևում նաև նշված է Գազայի պաշարումը վերացնելու և հատված մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունների անհապաղ անարգել մուտքն ապահովելու պահանջը: Բացի այդ, ԻՀԿ-ի անդամները կոչ են արել բոլոր երկրներին «դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանումը օկուպացիոն իշխանություններին, որոնք իրենց բանակի և վերաբնակիչ-ահաբեկիչների կողմից օգտագործվում են պաղեստինցի ժողովրդին սպանելու և նրա տները, հիվանդանոցները, դպրոցները, մզկիթները, եկեղեցիները ոչնչացնելու համար»: Նրանք նաև կտրականապես դեմ են արտահայտվել «պաղեստինցի ժողովրդի տեղահանման, արտաքսման կամ վտարման փորձերին՝ լինի դա Գազայի հատվածի, Արևմտյան ափի, ներառյալ՝ Երուսաղեմը, սահմաններում, թե դրանց տարածքների սահմաններից դուրս՝ ցանկացած ուղղությամբ»՝ նշելով, որ այդ փորձերը ռազմական հանցագործություն են: «Կոչ ենք անում Միջազգային քրեական դատարանի դատախազին ավարտել բոլոր օկուպացված պաղեստինյան տարածքներում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմը, Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների հետաքննությունը»,- ասված է բանաձևում:
14:11 - 12 նոյեմբերի, 2023
Նեթանյահու. «Իսրայելի բանակը պետք է մշտական ​​վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա»
 |azatutyun.am|

Նեթանյահու. «Իսրայելի բանակը պետք է մշտական ​​վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա» |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելական բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի վրա և չհանձնի այն արտաքին ուժերին։ Այդ մասին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածին մոտ գտնվող մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից պարզություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ներկայիս ռազմական գործողության ավարտից հետո։ «Իսրայելի պաշտպանական ուժերը կպահպանեն վերահսկողությունը հատվածի վրա, մենք այն չենք հանձնի արտաքին ուժերին»,- պատասխանել է Նեթանյահուն: Վարչապետը տեղական խորհուրդների ղեկավարներին ասել է, որ «Իսրայելն անվտանգության հսկողություն է իրականացնելու Գազայի հատվածում՝ ներառյալ ամբողջական ապառազմականացումը, որպեսզի համոզվի, որ Գազայից այլևս չի լինի սպառնալիք Իսրայելի քաղաքացիներին»:
21:59 - 10 նոյեմբերի, 2023
Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները
 |tert.am|

Կանադայի վարչապետը դատապարտել է Մոնրեալի 2 հրեական դպրոցների վրա կրակոցները և համալսարանում տեղի ունեցած բախումները |tert.am|

tert.am:  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատապարտել է Մոնրեալում երկու հրեական դպրոցների վրա կրակոցները, ինչպես նաև նույն քաղաքում համալսարանի ուսանողների միջև բախումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Ըստ հրապարակման՝ դպրոցների վրա կրակոցներ են արձակվել նոյեմբերի 9-ի գիշերը։ Երկու դպրոցներից էլ հայտնել են, որ փամփուշտների անցքեր են հայտնաբերել դռների վրա։ Միջադեպերի հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նոյեմբերի 8-ին Կոնկորդիա համալսարանում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ընթացող պատերազմի նկատմամբ հակառակ հայացքներ ունեցող խմբերի միջև բախումներ են տեղի ունեցել։ Կան տուժածներ։ «Ես հասկանում եմ, որ մարդկանց խորապես մտահոգում է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սակայն բռնությունը, ատելությունը, հակասեմականությունը, իսլամաֆոբիան և այնպիսի տեսարանները, որոնք մենք տեսանք Կոնկորդիա համալսարանում, կամ հրեական դպրոցների վրա գիշերն արձակված կրակոցները, այդ ամենն անընդունելի է», - հայտարարել է Թրյուդոն։ Ըստ ոստիկանության՝ Տորոնտոյում հոկտեմբերի 7-ից հետո 3 շաբաթվա ընթացքում հրեաների և մուսուլմանների դեմ ատելության հանցագործությունները ավելի քան կրկնապատկվել են՝ համեմատած ամբողջ 2022 թվականի հետ։  
11:03 - 10 նոյեմբերի, 2023
Շուրջ 1400 ցուցարարներ Իսրայելի խորհրդարանի մոտ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը
 |news.am|

Շուրջ 1400 ցուցարարներ Իսրայելի խորհրդարանի մոտ պահանջել են Նեթանյահուի հրաժարականը |news.am|

news.am: Մոտ 1,4 հազար մարդ Երուսաղեմում Իսրայելի Քնեսեթի (խորհրդարանի) շենքի մոտ բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը, գրում է The Times of Israel թերթը։ Ակցիան տեղի է ունեցել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների հարձակման 30-օրյա տարելիցի օրը։ Միջոցառումը կազմակերպել են երկրի հարավային շրջանների վրա հարձակման ժամանակ զոհված մարդկանց հարազատները։ Ակցիայի առաջին մասը տեղի է ունեցել առանց քաղաքական պահանջների. մասնակիցները մոմերով գետնին գրել են «7.10» (հոկտեմբերի 7), ինչպես նաև ցանկապատի վրա փակցրել են Գազայի հատվածում պահվող 240 պատանդների լուսանկարները: Ակցիայի երկու կազմակերպիչներ՝ Մաոզ Ինոնը, ում տարեց ծնողները սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից, և Յակով Գոդոն, որը կորցրել է որդուն, վրան են խփել խորհրդարանի մոտ և ասել, որ այնտեղ կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ Նեթանյահուն չի հեռանալ պաշտոնից։ Նրանք նշել են, որ դեմ են Գազայի հատվածում պատերազմին եւ պահանջում են հրադադար։
09:58 - 08 նոյեմբերի, 2023
Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է մարտերում փոքր դադարների, բայց ոչ հրադադարի |armenpress.am|

Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է մարտերում փոքր դադարների, բայց ոչ հրադադարի |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է դիմել մարտերում «փոքրիկ մարտավարական դադարների», որպեսզի թույլ տա Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարում կամ այնտեղից գերիների դուրսբերում։ Այնուամենայնիվ, նա մերժել է հրադադարի կոչերը՝ չնայած միջազգային ճնշմանը։ Այս մասին Նեթանյահուն հայտնել է ABC News պարբերականին տված հարցազրույցում։ «Գազայում համընդհանուր հրադադար տեղի չի ունենա՝ առանց մեր գերիների ազատ արձակման։ Ինչ վերաբերում է փոքր մարտավարական դադարներին՝ մեկ ժամ այստեղ, մեկ ժամ այնտեղ, ապա մենք նախկինում էլ նման բան արել ենք։ Կարծում եմ՝ հաշվի կառնենք հանգամանքները, որպեսզի թույլ տանք, որ ապրանքները, հումանիտար ապրանքները ներս մտնեն կամ մեր գերիները, առանձին գերիներ, դուրս բերվեն։ Բայց չեմ կարծում, թե համընդհանուր հրադադար կլինի», - հայտնել է Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ հրադադարը կխոչընդոտեր պատերազմ վարելու իր երկրի ջանքերին, ինչպես նաև գերիներին ազատ արձակելու գործընթացին, քանի որ պաղեստսինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա, Նեթանյահուի համոզմամբ, միայն ազդում է «մեր գործադրած ռազմական ճնշումը»։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 6-ին Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է իր աջակցությունն Իսրայելին և շեշտել խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությունը։ Գազա քաղաքը շրջափակման մեջ վերցնելուց հետո Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներից մեկը գրավելու և ստորգետնյա թունելներում թաքնվող զինյալների վրա հարձակում սկսելու մասին։ Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո, երբ Իսրայելում սպանվեց 1400 մարդ, իսկ 240 մարդ գերեվարվեց, Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Այդ հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը, նրանց թվում կա 4100 երեխա։ Թե՛ Իսրայելը, թե՛ ՀԱՄԱՍ-ը անտեսել են ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերը։ Իսրայելը պնդում է, որ նախ ազատ արձակվեն գերիները, իսկ ՀԱՄԱՍ-ը հայտարարում է, որ նրանք ազատ չեն արձակվի, քանի դեռ Գազան հարվածների է ենթարկվում։
09:41 - 07 նոյեմբերի, 2023
Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է նախարարներից մեկին՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարության համար
 |1lurer.am|

Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է նախարարներից մեկին՝ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարության համար |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուին հեռացրել է կառավարության նիստերին մասնակցելուց՝ Գազայի հատվածին միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին նրա հայտարարությունից հետո։ «Ամիհայ Էլիյահուի բառերը չեն համապատասխանում իրականությանը։ Իսրայելը և ՑԱԽԱԼ-ը գործում են միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան»,- ասել է Նեթանյահուն: Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը միջուկային հարվածի մասին բառերն անվանել է «սարսափելի և խելագար» և Նեթանյահուին կոչ է արել պաշտոնանկ անել Էլիյահուին: «Լավ է, որ Իսրայելի անվտանգության համար պատասխանատու չեն այդ մարդիկ»,- ասել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Ավելի վաղ, Kol Berama ռադիոկայանի եթերում Էլիյահուն հայտարարել էր, որ Գազայի հատվածի վրա միջուկային ռումբ նետելը դիտարկվող տարբերակներից մեկն է։ Ժամեր անց նախարարը նշել է, որ ատոմային ռումբի մասին պնդումը փոխաբերական է։
11:56 - 06 նոյեմբերի, 2023
Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|

Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|

1lurer.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում, հայտնել է Գազայի հատվածում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին, տեղեկացմում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Պաղեստինի առաջնորդի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնային։ «Աբասը Բլինքենին ասել է անհապաղ հրադադարի և Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի անհրաժեշտության մասին», - Աբու Ռուդեյնայի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը: ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին «հաստատել է իր հանձնառությունը Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու և կենսապահովման ծառայությունների վերսկսմանը»։ Նա նաև ընդգծել է, որ «Վաշինգտոնը մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը» և «հանձնառու է սեփական պետության համար պաղեստինցիների ձգտումներին հասնելու ջանքերին»։
17:30 - 05 նոյեմբերի, 2023