Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|
17:30 - 05 նոյեմբերի, 2023

Մահմուդ Աբասը Էնթոնի Բլինքենին հայտնել է Գազայի հատվածում զինադադար հաստատելու անհրաժեշտության մասին |1lurer.am|

1lurer.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պաղեստինի վարչական կենտրոն Ռամալլա քաղաքում, հայտնել է Գազայի հատվածում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասին, տեղեկացմում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Պաղեստինի առաջնորդի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնային։

«Աբասը Բլինքենին ասել է անհապաղ հրադադարի և Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի անհրաժեշտության մասին», - Աբու Ռուդեյնայի խոսքերն է մեջբերել Al Hadath հեռուստաալիքը:

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին «հաստատել է իր հանձնառությունը Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տրամադրելու և կենսապահովման ծառայությունների վերսկսմանը»։ Նա նաև ընդգծել է, որ «Վաշինգտոնը մերժում է պաղեստինցիների բռնի տեղահանումը» և «հանձնառու է սեփական պետության համար պաղեստինցիների ձգտումներին հասնելու ջանքերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել