Գազան պաղեստինցիների հողն է. եթե ​​ԱՄՆ-ն չհամաձայնի դրան, մենք չենք կարողանա համաձայնության գալ․ Էրդողան |news.am|
19:16 - 12 նոյեմբերի, 2023

Գազան պաղեստինցիների հողն է. եթե ​​ԱՄՆ-ն չհամաձայնի դրան, մենք չենք կարողանա համաձայնության գալ․ Էրդողան |news.am|

news.am: Գազան առաջին հերթին պաղեստինյան ժողովրդի հողն է: ԱՄՆ-ն պետք է ընդունի դա։ Եթե ​​(ԱՄՆ նախագահ Ջո) Բայդենը կողմնակից է այլ դիրքորոշման՝ ասելով. «Ոչ, սա օկուպացնող վերաբնակների կամ Իսրայելի հողն է, ոչ թե Պաղեստինի ժողովրդինը», մենք չենք կարողանա համաձայնության գալ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։

Ինչպես նշում է թուրքական ԶԼՄ-ն, նա ողջունել է նաև արաբաիսլամական գագաթնաժողովի բանաձևը, որով առաջարկվում է համաժողով անցկացնել տարածաշրջանի ապամիջուկայնացման վերաբերյալ՝ տարածաշրջանում Իսրայելի միջուկային զենքի պատճառով։

«Առաջին անգամ մենք առաջարկում ենք «Ապամիջուկայնացման համաժողով» անցկացնել տարածաշրջանում՝ Իսրայելի միջուկային զենքի պատճառով», - նախագահական ինքնաթիռում լրագրողներին է ասել է Էրդողանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադից վերադառնալիս, որտեղ շաբաթ օրը մասնակցել էր արաբաիսլամական արտակարգ գագաթնաժողովին։

Ըստ Թուրքիայի նախագահի, ապամիջուկայնացման հարցը շատ կարևոր է «Իսրայելին աջակցող սուբյեկտների» բացահայտման տեսանկյունից։

«Բոլոր այն թեմաները, որոնք նախատեսել էինք նախքան գագաթնաժողով գնալը, ներառված են վերջնական տեքստում։ Բանաձևի տեքստը պարունակում է բազմաթիվ գործնական կետեր, որոնց մասին նախկինում երբեք չի խոսվել, որոնք իսրայելական վերաբնակիչներին բնորոշում են որպես ահաբեկիչներ և նույնիսկ ստեղծում են աշխարհառազմավարություն։ Հիմա շատ կարևոր է, որ և՛ Իսլամական համագործակցության կազմակերպությունը, և՛ Արաբական պետությունների լիգան միավորվեն և ձեռնարկեն այս քայլը (բանաձևը), քանի որ երկու կազմակերպությունների պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ նման հանդիպում է տեղի ունեցել»,- հավելել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել