ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին
 |1lurer.am|

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140.000-ից ավելի արկ։ «Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնը նաև 500 մլն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կցուցաբերի և կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին։ Բայդենը նաև տեղեկացրել է, որ արգելվում է ռուսական դրոշի ներքո նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ։ «Մենք ի վիճակի ենք երկար ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն կշարունակի՞ արդյոք Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներ կիրառել»,- մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։ Բայդենը նաև ասել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկո՞ւմ է Մարիուպոլը:
19:27 - 21 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից:   Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:  
19:18 - 21 ապրիլի, 2022
Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև այլ երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ճապոնիայի նախագահները, նաև Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարները տեսազանգով հանդիպում են ունեցել՝ քննարկելու մինչ այժմ եղած հավաքական ջանքերը, գնահատելու Ուկրաինայի ներկայիս իրավիճակը: Նրանք նաև քննարկել են այն էական քայլերը, որ դաշնակիցները պետք է նախաձեռնեն՝ Ուկրաինային արդյունավետորեն աջակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից: «Ղեկավարները դատապարտել են Ռուսաստանի ռազմական հանցագործությունները և դաժանությունը Ուկրաինայում և խոստացել են պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր գործողությունների համար, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի միջոցով: Նրանք ընդգծել են դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու ամուր, միասնական դիրքորոշման պահպանման կարևորությունը: Ղեկավարները նաև հայտնել են իրենց հավաքական հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Առաջնորդները համաձայնել են, որ կարևոր է պահպանել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային այնպես, որ այն բավարարի երկրի կենսական կարիքները և արագ կհամապատասխանեցվի երկրի փոփոխվող հանգամանքներին, մասնավորապես պարենային անվտանգության և մարդասիրական օգնության հետ կապված»,- նշված է հայտարարության մեջ:
13:07 - 20 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը: Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»: Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»: Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Լուսանկարը՝ Reuters-ի
11:51 - 20 ապրիլի, 2022
Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|

Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|

tert.am: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կշարունակի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, և գների հետագա դինամիկան կանխատեսել դեռևս հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է CNN-ը։Միաժամանակ Բայդենը նշել է, որ աշխարհում այսօր ամենաբարձր գնաճն է վերջին 40 տարվա ընթացքում։ Հիմնական պատճառների թվում նա նշել է տնտեսական անկումը, որը պայմանավորված է Covid-19 համավարակով և Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա՝ նախազգուշացնելով, որ պատերազմը կշարունակի ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:«Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց գազի և պարենային ապրանքների գների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Աշխարհում ցորենի երկու հիմնական ամբարներն են Ուկրաինան և Ռուսաստանը: Գնաճի աճը Պուտինի կողմից էներգակիրների գների բարձրացման հետևանք էր»,- ասել է նա:
10:44 - 20 ապրիլի, 2022
Ուկրաինային բոլոր հասանելի ձևերով աջակցում ենք, բայց ՌԴ-ի հետ պատերազմել չենք պատրաստվում. Սպիտակ տուն |tert.am|

Ուկրաինային բոլոր հասանելի ձևերով աջակցում ենք, բայց ՌԴ-ի հետ պատերազմել չենք պատրաստվում. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում այցելել Ուկրաինա։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա չի փոխվել... Նախագահը չի պատրաստվում գնալ»,- ասել է նա: Միաժամանակ, Փսակին նշել է, որ եթե պլանավորվի կազմակերպել ամերիկացի պաշտոնյաներից որևէ մեկի այցը Ուկրաինա, ապա Վաշինգտոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի ասի, թե կոնկրետ ով և երբ կմեկնի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հանգստյան օրերին զենքով բեռնված չորս ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա՝ 800 միլիոն դոլար ծավալով օգնության նոր փաթեթից, որի մասին օրերս հայտնել էր Բայդենը: «Ես սա ասում եմ պարզապես ձեզ հասկացնելու համար, թե ինչ ջանքեր ենք գործադրում ավելի շատ օգնություն հասցնելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը։ Փսակիի խոսքով՝ Բայդենը մերժել է ԱՄՆ Սենատում իր համախոհներից Քրիս Կունսի առաջարկը՝ զորքեր ուղարկել Ուկրաինա։ «Նախագահն առաջվա պես ծրագրեր չունի զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար: Նա չի կարծում, որ դա բխում է ազգային անվտանգության, ամերիկյան ժողովրդի շահերից», - ասել է Փսակին:
09:45 - 19 ապրիլի, 2022
Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր

 |factor.am|

Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում են եղել սենատորներ Ռւչաևդ Շելբին, Ռոջեր Մարշալը, Թոմաս Թուբերվիլը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Նորվել Քեյ Գրենջերը, Ջերի Կարլը։ Հանդիպամը մասնակցել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, գնահատվել են էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
19:25 - 18 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետը և Էնդրյու Շոֆերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում

ՀՀ վարչապետը և Էնդրյու Շոֆերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Այս մասին հայտնում են Կառավարությունից; Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել  Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:
17:15 - 18 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ մտքեր է փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ մտքեր է փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ 
14:23 - 18 ապրիլի, 2022
Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել

 |armenpress.am|

Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել ի պատասխան ամերիկացի կոնգրեսականների կղզի կատարած այցի: Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը: Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում: «Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը վերջերս Թայվանի շուրջ ծովային և օդային տարածքում կազմակերպել է մարտական պատրաստության ստուգում, ինչպես նաև համալիր զորավարժություններ է անցկացրել», -ասել է Ցյանը:
18:21 - 15 ապրիլի, 2022
Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Վահրամ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոան Ֆեյրլիի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Վահրամ Դումանյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի համագործակցության շրջանակում տարիներ շարունակ իրականացվող անգլերենի դասավանդման և համայնքային միջմշակութային ծրագրերը։ Նախարարը փաստել է՝ Խաղաղության կորպուսի առաջին կամավորները Հայաստան են ժամանել դեռևս հեռավոր 1992 թվականին՝ Հայաստանի համար առավել բարդ շրջանում, և աջակցել մի շարք դժվարությունների հաղթահարմանը: Վահրամ Դումանյանի խոսքով՝  Խաղաղության կորպուսի գրոծունեության կարևորությունը սկսում է անվանումից՝ խաղաղություն, որի կարիքն այսօր գլոբալ առումով առկա է ողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ՝ հույս հայտնելով, որ իրականացվող համատեղ ծրագրերը կնպաստեն գլոբալ խաղաղության հաստատմանը, քանի որ անվտանգության գլխավոր երաշխիքը, ըստ նախարարի, կրթությունն է: Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ 2018 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերին՝ կարևորելով լեզվի միջոցով միջմշակութային երկխոսությունը: Ջոան Ֆեյրլին իր հերթին նշել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը գնահատում է ԿԳՄՍ նախարարության աջակցությունը մի շարք ծրագրերի իրականացման գործում: Նա նշել է, որ այս տարի լրանում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու 30 տարին, և այս ընթացքում շուրջ 1100 կամավորներ աշխատել են հայաստանյան ծրագրերում: Ջոան Ֆեյրլին ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ինչպես նաև ներկա և առաջիկա ծրագրերը, որոնք ներառում են ՀՀ բոլոր մարզերը: Նրա խոսքով՝ համավարակով պայմանավորված՝ 2020 թվականից դադարեցվել է կամավորների աշխատանքը բոլոր երկրներում, սակայն Հայաստանում իրականացվող ծրագրերը կանգ չեն առել: Կամավորներն իրականացրել են անգլերենի ուսուցման 15 առցանց դասընթացներ՝ 150 երիտասարդների և 20 ուսուցիչների մասնակցությամբ: Նա նաև ընդգծել է, որ կորպուսի իրականացրած երիտասարդական ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին. դրանք ուղղված են կյանքի հմտությունների և ձեռնարկատիրական ոլորտում Գավառի և Իջևանի երիտասարդների վերապատրաստմանը: Ջոան Ֆեյրլին հույս է հայտնել, որ 2023 թվականից կվերսկսվի կամավորների աշխատանքը Հայաստանում. դրա շրջանակում նախատեսվելիք ծրագրերը կներառեն չորս մարզ՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արագածոտնի: Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև երիտասարդական զարգացման ծրագրերի շրջանակում համայնքային կենտրոնների և կառույցների հետ աշխատանքը՝ ոչ ֆորմալ կրթական միջավայր ապահովելու տեսանկյունից:
17:08 - 15 ապրիլի, 2022