Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել

 |armenpress.am|
18:21 - 15 ապրիլի, 2022

Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել |armenpress.am|

armenpress.am: Չինաստանը որոշել է Թայվանի շուրջ համալիր զորավարժություններ անցկացնել ի պատասխան ամերիկացի կոնգրեսականների կղզի կատարած այցի: Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում:

«Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի արևելյան հրամանատարությունը վերջերս Թայվանի շուրջ ծովային և օդային տարածքում կազմակերպել է մարտական պատրաստության ստուգում, ինչպես նաև համալիր զորավարժություններ է անցկացրել», -ասել է Ցյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել