Կանադա

Կանադան սահմանադրական միապետություն է, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Կանադայի մայրաքաղաքը Օտտավան է։ Պետական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը:

Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին:

1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում:

1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

Երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր:

7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

7 մլրդ դոլար. G7-ն աշխարհի ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում |tert.am|

tert.am: «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը: Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները:Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան  արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին:
13:32 - 20 փետրվարի, 2021
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Թրյուդոյի հետ. փետրվարին հանդիպելու որոշում է կայացվել |tert.am|

tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հաջորդ ամիս կայանալիք հանդիպման մասին, որի ձևաչափը, համաձայն կանադական աղբյուրի, դեռևս հստակեցված չէ: Այս մասին հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:Լրատվականը նշում է, որ Թրյուդոն առաջին արտասահմանցի ղեկավարն է, որը շնորհավորել է Բայդենին` երդմնակալության արարողության առթիվ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կարևորել են ԱՄՆ-Կանադա հարաբերությունների ռազմավարական նշանակությունն ու քննարկել լայնածավալ օրակարգով համագործակցությունը՝  ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը:«Բայդենը իսկապես սիրում է Կանադան: Նա հասկանում է, որ մենք Միացյալ Նահանգների գործընկերն ու դաշնակիցն ենք, ինչը վերջին չորս տարիներից հետո կտրուկ փոփոխություն է», - ասել է կանադական գաղտնի աղբյուրը:Երկու երկրների ղեկավարները խոսել են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու կարևորության, մայրացամաքային և Արկտիկայի պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և Կանադայի փափուկ փայտանյութի արտահանման մաքսատուրքերի փոփոխության անհրաժեշտության մասին: 
11:34 - 23 հունվարի, 2021
ԱՀ ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել Կանադայի խորհրդարանականների հետ

ԱՀ ՄԻՊ-ը հանդիպում-քննարկում է ունեցել Կանադայի խորհրդարանականների հետ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ որպես հիմնական խոսնակ, մասնակցել է Կանադայի խորհրդարանի «Կանադա-Արցախ» ու «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբերի և Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ խորհրդարանում կազմակերպված առցանց հանդիպում-քննարկմանը:  Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ աշխատակազմը։ Պաշտպանը խորհրդարանականներին է ներկայացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման դեպքերը, Ադրբեջանի զինված ուժերի և ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և հայ գերիների ու զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ Կանադան պետք է գործնական քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ու Թուրքիայի հանցավոր վարքի պատժման ու նոր հանցագործությունների կանխման ուղղությամբ՝ որպես դրական օրինակ նշելով կոնկրետ զինատեսակների պահեստամասերի վաճառքի արգելքի կիրառումը: Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել Արցախում առկա հումանիտար իրավիճակին, տեղահանված և անօթևան անձանց կարիքներին, հայ գերիների վերադարձին և զոհվածների մարմինների փոխանակմանը վերաբերող մի շարք հարցերի:  Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև «Կանադա-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ռեյչըլ Հարդերը, «Կանադա-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը և Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը՝ ընդգծելով Արցախի ժողովրդի իրավունքների լրիվ ու արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը:
20:31 - 12 դեկտեմբերի, 2020
Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին, ասել է նորանշանակ դեսպանը, հավատարմագրերը հանձնել նախագահին

Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին, ասել է նորանշանակ դեսպանը, հավատարմագրերը հանձնել նախագահին

Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում, այսօր ասել է Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա), ով հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել: «Թեև մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք», - ընդգծել է Հայաստանի նախագահը: ԼըՔլերը նշել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Կանադան Հայաստանում: «Ակնկալում եմ շարունակել ամուր և բարեկամական հարաբերությունները Ձեր երկրի հետ: Ուզում եմ նշել, որ մենք հանձնառու ենք՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում», - ասել է դեսպանը: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքներին, և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին:
17:00 - 17 նոյեմբերի, 2020
Հուսահատվել չկա. Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան |armenpress.am|

Հուսահատվել չկա. Կանադայից հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղևորվում է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Կանադայից  հումանիտար օգնության հերթական խմբաքանակը նոյեմբերի 21-ին կուղարկվի Հայաստան՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար: Հայ համայնքի ներկայացուցիչներից «United Armenian Council of Ontario» (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ- UACO) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը նշեց, որ հայ համայնքի կողմից աջակցության աշխատանքները շարունակվում են:  «Մինչ այդ էլ հումանիտար օգնության տարբեր խմբաքանակներ ենք ուղարկել, միայն Տորոնտոյից 15 տոննա բեռ է ուղարկվել: Ապրանքների հավաքագրումն իրականացվում է մեր դեսպանատան ցուցակին համապատասխան: Ուղարկվել են քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ, երեխաների համար նախատեսված իրեր, առաջին անհրաժեշտության պարագաներ, գուլպա, ձեռնոց և այլն: Հուսահատվել չկա, մեր աշխատանքը շարունակվում է»,-նշեց Էդգար Մանուկյանը:  Նա տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթներին բժշկական միկրոավոտբուսներ կուղարկվեն Հայաստան:
10:59 - 14 նոյեմբերի, 2020
Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳՆ |shantnews.am|

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳՆ |shantnews.am|

shantnews.am: Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախարարը հայտարարության տեքստը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ըստ Շամպայնի՝ Կանադան աշխատում է իր միջազգային գործընկերների հետ՝ ձեռք բերված համաձայնության պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար։«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և մշտապես կդադարեն։ Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։ Ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ տեսնելու, թե ինչպես Կանադան կարող է այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին, ում հետ մեր ժողովուրդն ամուր կապեր և արժեքներ է կիսում։ Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու կայուն և խաղաղ կարգավորման, որը կշարունակվի հայտարարված հրադադարից հետո և կիրագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում», – նշված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունում։
10:52 - 12 նոյեմբերի, 2020
Bombardier-ը դադարեցնում է ավիացիոն շարժիչների վաճառքը Թուրքիային |mediamax.am|

Bombardier-ը դադարեցնում է ավիացիոն շարժիչների վաճառքը Թուրքիային |mediamax.am|

mediamax.am: Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»: Քվեբեք նահանջում գործող BRP ընկերությունը, որն առավել հայտնի է որպես Ski-Doo եւ Lynx ձյունագնացների արտադրող, հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում: BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն Կանադային միջազգային ռադիոյին ասել է, որ տեղեկանալուց անմիջապես հետո իրենք մանրամասն հետաքննություն են սկսել՝ միաժամանակ դադարեցնելով ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»: Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:
11:19 - 24 հոկտեմբերի, 2020
Մահաբեր զենքի դետալներ չտալ Թուրքիային, ճանաչել Արցախի անկախությունը. Օտտավայում այսօր հզոր ցույց եւ երթ է սպասվում
 |armtimes.com|

Մահաբեր զենքի դետալներ չտալ Թուրքիային, ճանաչել Արցախի անկախությունը. Օտտավայում այսօր հզոր ցույց եւ երթ է սպասվում |armtimes.com|

armtimes.com: Այսօր, Հայաստանի ժամանակով 20:00-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կմեկնարկեն հայ համայնքի նախաձեռնած բողոքի ակցիաները՝ Արցախի անկախության ճանաչման, Թուրքիային զենք մատակարարելուց հրաժարվելու եւ այլ պահանջներով:   Հայ համայնքի ներկայացուցիչներից United Armenian Council of Ontario (UACO)  (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը հայտնեց, որ գլխավոր ակցիան նախատեսվում է Օտտավայի պառլամենտի շենքի առջեւ, որտեղ այսօր Արցախի թեմայով քննարկում է լինելու: «Այն բոլոր իվենթները, որ ես տեսել եմ, թույլ են տալիս ենթադրել, որ շուրջ 1000 մեքենա միայն Տորոնտոյից կշարժվի դեպի Օտտավա: Մտածում եմ, որ մոտ այդքան էլ երեւի Մոնրեալից կլինի: Շատ բազմամարդ հավաք ենք սպասում»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով. «Փակագծերը չբացեմ, բայց հատուկ ենք այս օրն ընտրել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ կանադական պառլամենտում քննարկում է լինելու այսօր: Մեր ամբողջ նպատակը լինելու է գնալ եւ կանադական պառլամենտի իշխող խմբակցության պատգամավորներին հանդիպել, նրանց բացատրել, համոզել փաստարկներով, որ Արցախի ճանաչումը այլընտրանք չունի»,- ասաց Մանուկյանը: Հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են պատգամավորների կանչել պառլամենտի շենքից դուրս եւ նրանց նկատմամբ ճնշում գործադրել՝ չլռեռու, չաջակցելու Թուրքիային՝ մահաբեր զենք արտադրելու եւ Ադրբեջանին մատակարարելու հարցում:Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։    
18:21 - 23 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի կիրառած թուրքական «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է գերմանական ընկերությունը

Ադրբեջանի կիրառած թուրքական «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է գերմանական ընկերությունը

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի՝ թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ շուրջ տասնյակի հասնող, որոնցից մեկը՝ երեկ։  Սրանք ոչ թե հարվածային-կամիկաձե ԱԹՍ-ներ են, այլ մեծ հեռավորությունից ռումբերով խոցող հարվածային անօդաչուներ։ Թուրքիայի արտադրանք համարվող այս սարքերի կարեւոր մասերի՝ գերճշգրիտ ռումբերի մարտագլխիկները, սակայն, թուրքական չեն։ 2000-ականներին «Baykar Makina» ընկերությունն է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին:  Ըստ «Բայրաքթար ՏԲ2»-ի մարտավարատեխնիկական բնութագրի՝ սարքի գործողության շառավիղը 150կմ է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650կգ, օգտակար բեռնատարողությունը՝ 55կգ, առավելագույն արագությունը՝ 222կմ/ժ, թռիչքի տեւողությունը՝ առավելագույնը 24ժ, թեւերի բացվածքը՝ 12 մ, երկարությունը 6,5մ։ Սարքը կարող է ինքնուրույն օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել:  Այս տեսակի ԱԹՍ-ն իր վրա կարող է ունենալ կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր, մասնավորապես՝ UMTAS հակատանկային հրթիռներ, կամ Roketsan MAM-C օդ-ցամաք հրթիռներ, MAM-L գերճշգրիտ ռումբեր։  UMTAS-ը (թուրքերեն՝ Uzun Menzilli Tanksavar Sistemi - մեծ հեռահարության հակատանկային համակարգ), թուրքական պաշտպանական արդյունաբերության Roketsan ընկերության արտադրության հակատանկային հրթիռային կոմպլեքս է։  MAM-C-ը (թուրքերեն՝ Mini Akıllı Mühimmat) եւս Roketsan-ի լազերային ուղղորդմամբ ռազմական համակարգ է։ Այն մշակվել է անօդաչու թռչող սարքերի, թեթեւ գրոհային ինքնաթիռների եւ օդ-ցամաքային մարտական առաքելությունների համար։  MAM-L-ը նույնպես Roketsan-ինն է։ Սա էլ կառավարվող թեթեւ ռումբ է՝ հագեցած լազերային նշանառության բարձր ճշգրտության համակարգով, ինչը թույլ է տալիս թիրախից շեղվել մեկ մետրից ոչ ավելի։ Այս ռումբերը նախատեսված են մինչեւ 8կմ հեռավորության վրա գտնվող ցամաքային թիրախների խոցման համար: Դրանց զանգվածը 22,5 կգ է, որից մարտագլխիկը՝ 10 կգ։ MAM-L գերճշգրիտ ռումբը «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկներն արտադրում է գերմանական TDW ընկերությունը «Բայրաքթարների» ռումբերի մարտագլխիկները մատակարարում է Գերմանիան։ Այս մասին հրապարակումներ կան նաեւ հենց գերմանալեզու աղբյուրներում։  Մասնավորապես, այս տարվա օգոստոսին գերմանացի լրագրողներ Յոխեն Թասլերը, Նիկոլաուս Շթայները եւ Օթֆրիդ Նասաուերը Westdeutscher Rundfunk հեռուստառադիոընկերության Monitor հարթակի իրենց հետազոտության մեջ ներկայացրել են, թե գերմանական սպառազինության արտահանումն ինչ դեր ունի Թուրքիայի՝ որպես «ԱԹՍ-ների գերտերություն» վերելքի մեջ։ Նրանք նկատել են նաեւ, որ հեռակառավարվող նշանառու այս ԱԹՍ-ներն այնքան կարեւոր են Թուրքիայի նախագահ Էրդողանի համար, որ նա նույնիսկ իր ստորագրությունն է թողել անօդաչուի վրա։ Էրդողանը ստորագրում է ԱԹՍ-ի վրա Հետազոտության մեջ ասված է, որ, ըստ Բունդեսթագի գիտահետազոտական ծառայության, չնայած որոշ դեպքերում միջազգային իրավունքի նորմերին հակասությանը՝ Գերմանիայի կառավարությունը տարիներ շարունակ թույլ է տվել, որ թուրքական ԱԹՍ-ների եւ ուղղաթիռների արկերի համար տեխնոլոգիա արտահանվի, առանց որի Թուրքիան իր պատերազմները հավանաբար այդքան լավ չէր հաջողի։  Հետազոտության մեջ հստակ նշված է, որ Թուրքիան հաճույքով ընգծում է՝ հրթիռները եւ ռազմամթերքը արտադրվում են սեփական երկրում, սակայն Monitor-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Roketsan-ն իր արտադրանքը ստեղծելիս Գերմանիայից օգնություն է ստացել։  Սա պարզ է դառնում նաեւ գերմանական Կանաչների խմբակցության՝ տեղի կառավարությանն ուղղված հարցման պատասխանից, որում նշված է, որ թույլատրվել է LRAT եւ MRAT հակատանկային կառավարվող հրթիռների համար բաղադրիչ մասերի, մարտական գլխիկների եւ տեխնոլոգիայի մատակարարումը Թուրքիային։ Թուրքիայում դրանք արտադրվում են OMTAS եւ UMTAS անուններով, UMTAS-ի հիմքի վրա ստեղծվում է MAM-L-ը։  Ռազմական փորձագետ, «Ամնեսթի Ինթերնեշնըլ» (Amnesty International) կազմակերպության ներկայացուցիչ Բրայան Քասթները Monitor-ի հետազոտության ժամանակ ընդգծել է, որ մատակարարված մարտագլխիկների թիվը Թուրքիայի ինժեներներին կարող է հնարավորություն տալ՝ հասկանալու դրանց ստեղծման մեխանիզմը եւ ստեղծել սեփական արտադրանքը։ Թուրքիայի անօդաչուների համար մարտագլխիկներ է արտադրում գերմանական TDW ընկերությունը։ Հետազոտության մեջ ասված է, որ հիշյալ Roketsan ընկերությունը Monitor-ի հարցումներն անպատասխան է թողել, TDW-ն էլ հստակ պատասխան չի տվել՝ նշելով միայն, որ անվերապահորեն հետեւում է արտահանման վերաբերյալ սահմանված կարգավորումներին։  Ի դեպ, վերջին տարիներին Գերմանիայի Դաշնային կառավարությունը մի քանի անգամ պարտավորվել է զենքի եւ սպառազինության արտահանումը արգելել, եթե կանխատեսելի է, որ դրանք կարող են կիրառվել մարդու իրավունքները ոտնահարող հակամարտություններում։  Սա, ըստ հետազոտողների, ամրագրված է նաեւ զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագրում․ «Այն, որ Թուրքիան միջազգային իրավունքը խախտում է, այլեւս անվիճելի է»,- շեշտվում է նյութում՝ շարունակությամբ,- «թե ինչու է Գերմանիայի կառավարությունն, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում մատակարարումներն արտոնել, մեր հարցմանն ի պատասխան՝ իր դիրքորոշումը չհայտնեց՝ հավելելով միայն, որ հստակ ուսումնասիրում են Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, եւ որ 2016 թվականից սկսած սպառազինության արտահանումներում յուրաքանչյուր դեպք խոր քննվում է։ Այսինքն՝ ստացվում է, որ ԱԹՍ-ների արկերի մատակարարման համար փաստացի արգելք չի եղել։ Այն շարունակել է գործել։ Կանաչների խմբակցության անդամ, սպառազինության փորձագետ Քաթյա Քոյլի համար սա լիովին անըմբռնելի է»։ Ադրբեջանն Արցախի դեմ կիրառում է գերմանական արտադրության մարտագլխիկներով «Բայրաքթարներ» Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը երեկ հայտնեց եւս մեկ խոցված «Բայրաքթարի» մասին՝ հրապարակելով նաեւ դրա լուսանկարները։ Դրանցում հստակորեն երեւում է, որ խոցված «Բայրաքթարը» համալրված է եղել հենց MAM-L տեսակի ռումբով։ Արցախում խոցված «Բայրաքթարի» MAM-L ռումբը Փաստորեն, Ադրբեջանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմում կիրառում է «Բայրաքթարներ», որոնք տրամադրում է Թուրքիան, իսկ դրանց ռումբերի մարտագլխիկները Թուրքիային՝ Գերմանիան։ Թուրքիան ու Ադրբեջանն էլ այս սարքերն օգտագործում են ոչ միայն մարտի դաշտում, ինչպես, օրինակ, Սիրիայում, Լիբիայում, այլեւ դրանցով թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ այժմ արդեն Արցախում։ Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած ԱԹՍ-ն Թուրքական դրոններում կան նաեւ ամերիկյան արտադրության սարքեր Երեկ խոցված ԱԹՍ-ի կադրերից մեկում էլ երեւում նաեւ ամերիկյան MilesTek խոշոր ընկերության արտադրած սարքավորում։ Սա էլեկտրական սխեմաներում կիրառվող հինգկոճականի կցորդիչ է։  ՊԲ-ի հրապարակած լուսանկարներից Այս օրերին հրապարակումներ եղան նաեւ այն մասին, որ ամերիկյան Viasat ընկերության արտադրանքը եւս օգտագործվել է «Բայրաքթարների» համար: Viasat-ի ներկայացուցիչ Քեն Պետերմանը ամերիկահայ ակտիվիստների հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ ընկերությունը դադարեցնում է մատակարարումները Թուրքիային։ Սակայն ընկերությունից դեռեւս պաշտոնական հայտարարություն չի եղել։ Թրյուդոն հայտարարել է դրոններում օգտագործվող կանադական տեխնոլոգիաների՝ Թուրքիա արտահանումը դադարեցնելու մասին Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից էլ պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, որը կանադական մեկ այլ՝ WESCAM ընկերության՝ այս տարվա հունիսի արտադրանքն է, իսկ ԱԹՍ-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Ըստ ամենայնի՝ հենց այս առնչությամբ էլ հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան հետաքննում է հաղորդումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգտագործում է կանադական սարքավորումներ, որոնք մատակարարվել էին Թուրքիային, այդ մասին առաջինը հաղորդել էր սպառազինությունների վերահսկողությամբ զբաղվող կանադական խմբերից մեկը` Project Ploughshares֊ը։ Այս խմբի փորձագետներն ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը եւ եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման եւ նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը: Թրյուդոյի հայտարարությունից երկու օր անց՝ հոկտեմբերի 5-ին, Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտնեց, որ իր երկիրը դադարեցնում է Թուրքիա արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ եւ կիրառվում ԼՂ հակամարտության ընթացքում: «Բայրաքթար ՏԲ2»-ի ներքին այրման շարժիչն էլ կանադական Bombardier ընկերության ավստրիական BRP Rotax դուստր ձեռնարկության արտադրանքն է՝ Rotax 912։  Լուսանկարը՝ արտադրողի պաշտոնական կայքից Երեկ խոցված «Բայրաքթարի»՝ ՊԲ-ի հրապարակած լուսանկարներից մեկում երեւում է, որ ԱԹՍ-ի շարժիչը Rotax-ի արտադրանքն է։ ՊԲ-ի հրապարակած լուսանկարը Եւ, չնայած Թրյուդոն WESCAM ընկերության արտադրած տեսախցիկների արտահանման դադարեցման մասին հայտարարեց, նման որեւէ հայտարարություն դեռեւս չի եղել Ավստրիայի կամ կանադական ընկերության Rotax դուստր ձեռնարկության ներկայացուցիչներից։ Ի լրումն` հոկտեմբերի 24-ին՝ այս հրապարակման հաջորդ օրը, հայտնի դարձավ, որ կանադական Bombardier-ը եւս ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը՝ «անհստակ գործածությամբ երկրներ»: Ընկերությունը հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում: BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար: Հայարփի Բաղդասարյան, Շահանե Խաչատրյան
15:11 - 23 հոկտեմբերի, 2020