Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳՆ |shantnews.am|
10:52 - 12 նոյեմբերի, 2020

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները․ Կանադայի ԱԳՆ |shantnews.am|

shantnews.am: Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նախարարը հայտարարության տեքստը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ Շամպայնի՝ Կանադան աշխատում է իր միջազգային գործընկերների հետ՝ ձեռք բերված համաձայնության պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու համար։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի իր ստանձնած պարտավորությունները, և մարտական գործողություններն անհապաղ և մշտապես կդադարեն։ Ինչպես նշել ենք նախկինում, Թուրքիան պետք է դուրս մնա հակամարտությունից։

Ես մշտական կապի մեջ եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ տեսնելու, թե ինչպես Կանադան կարող է այս դժվարին ժամանակներում շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդին, ում հետ մեր ժողովուրդն ամուր կապեր և արժեքներ է կիսում։

Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ հասնելու կայուն և խաղաղ կարգավորման, որը կշարունակվի հայտարարված հրադադարից հետո և կիրագործվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում», – նշված է Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել