Մահաբեր զենքի դետալներ չտալ Թուրքիային, ճանաչել Արցախի անկախությունը. Օտտավայում այսօր հզոր ցույց եւ երթ է սպասվում
 |armtimes.com|
18:21 - 23 հոկտեմբերի, 2020

Մահաբեր զենքի դետալներ չտալ Թուրքիային, ճանաչել Արցախի անկախությունը. Օտտավայում այսօր հզոր ցույց եւ երթ է սպասվում |armtimes.com|

armtimes.com: Այսօր, Հայաստանի ժամանակով 20:00-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կմեկնարկեն հայ համայնքի նախաձեռնած բողոքի ակցիաները՝ Արցախի անկախության ճանաչման, Թուրքիային զենք մատակարարելուց հրաժարվելու եւ այլ պահանջներով:  

Հայ համայնքի ներկայացուցիչներից United Armenian Council of Ontario (UACO)  (Օնտարիոյի միացյալ հայկական խորհուրդ) կազմակերպության անդամ Էդգար Մանուկյանը հայտնեց, որ գլխավոր ակցիան նախատեսվում է Օտտավայի պառլամենտի շենքի առջեւ, որտեղ այսօր Արցախի թեմայով քննարկում է լինելու:

«Այն բոլոր իվենթները, որ ես տեսել եմ, թույլ են տալիս ենթադրել, որ շուրջ 1000 մեքենա միայն Տորոնտոյից կշարժվի դեպի Օտտավա: Մտածում եմ, որ մոտ այդքան էլ երեւի Մոնրեալից կլինի: Շատ բազմամարդ հավաք ենք սպասում»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով. «Փակագծերը չբացեմ, բայց հատուկ ենք այս օրն ընտրել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ կանադական պառլամենտում քննարկում է լինելու այսօր: Մեր ամբողջ նպատակը լինելու է գնալ եւ կանադական պառլամենտի իշխող խմբակցության պատգամավորներին հանդիպել, նրանց բացատրել, համոզել փաստարկներով, որ Արցախի ճանաչումը այլընտրանք չունի»,- ասաց Մանուկյանը:

Հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստվում են պատգամավորների կանչել պառլամենտի շենքից դուրս եւ նրանց նկատմամբ ճնշում գործադրել՝ չլռեռու, չաջակցելու Թուրքիային՝ մահաբեր զենք արտադրելու եւ Ադրբեջանին մատակարարելու հարցում:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել