«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին
 |tert.am|

Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին |tert.am|

tert.am: Այն կարծիքին եմ, որ առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոսով ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը: Անդրադառնալով ռուսական Առաջին ալիքի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդմանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Էդ կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց Հայաստանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Հաղորդումը նայելուց զգացմունքները միանշանակ չէին, իմ լսելուց ու դիտելուց քաղաքական կամ կիսաքաղաքական, շոու բառն էլ չի գնում է, իրանք իրականացնում էին ավելի շատ «երդվյալ ատենակալների» մոդել, որ դատարանում նստում են ու ամեն մեկը իր կարծիքն ա ասում մեղադրյալի վերաբերյալ: Հետո Հայաստանից ցուցմունք տվողներ գնացին, ովքեր որ ասենք Հայաստանի և հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ են, որոնք որոշեցին, որ պիտի գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն, բայց հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր ուրիշ նպատակ, լրիվ այլ արդյունք ունեցավ: Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է: Որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևի անվերջ»,- նշել է իշխանական պատգամավորը:
13:47 - 24 հոկտեմբերի, 2023
Բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորները չեն հայտարարագրել վարձով բնակարանները
 |civilnet.am|

Բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորները չեն հայտարարագրել վարձով բնակարանները |civilnet.am|

civilnet.am: «Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 27-ին հոդված է հրապարակել՝ գրելով, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որն ապրում է Աբովյան քաղաքում, Ազգային ժողովից բնակարանի վարձի փոխհատուցում է ստանում։ Օրաթերթը գրել է, որ Հասանովը տուն ունի Աբովյան քաղաքում։ Իսկ ԱԺ լրատվական ծառայությունից էլ հայտնել էին, որ «պատգամավորը 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում»: Ո՞ր դեպքում է վարձավճարի փոխհատուցում տրամադրվում «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։ Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է 100 000-ական դրամ՝ բնակվարձի փոխհատուցում։ Կնյազ Հասանովն իսկապես բնակարան ունի Աբովյան քաղաքում, ինչն արտացոլված է պատգամավորի հայտարարագրում։ Այնուամենայնիվ, օրենքում նշվում է միայն, որ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորները կարող են բնակարանի վարձի փոխհատուցում ստանալ։ Օրենքը հաշվի չի առնում Երևան քաղաքից տվյալ մարզի/քաղաքի հեռավորությունը, ինչպես նաև չի փոխվում պատգամավորին տրամադրվող գումարի չափը՝ կախված հեռավորությունից։ Արդյոք Երևանում բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստացող Կնյազ Հասանովն իսկապե՞ս մշտապես բնակվում է Աբովյան քաղաքում՝ հնարավոր չէ պարզել։ Սակայն հատկանշական է, որ իր հայտարարագրում նա չի նշել բնակարանի վարձակալության մասին տեղեկությունը։ Պատգամավորները պարտավոր են նշել այն անշարժ գույքը, որը տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի (վարձակալության հիմունքներով կամ անհատույց) փաստացի տիրապետել են։ էկրանապատկերը՝ Կնյազ Հասանովի պաշտոնական հայտարարագրից Այս մասին առանձին նշվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցում։ էկրանապատկերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցից Ո՞ր պատգամավորներն են ստանում բնակվարձի փոխհատուցում Խորհրդարանից ստացված տվյալների համաձայն՝ 2021-ին բնակվարձի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սեգեյ Մովսիսյանը, Էմմա Պալյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը։ 2022-ին փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը, Զեմֆիրա Միրզոևան։ 2023-ին վարձավճարի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արփինե Վարդանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:48 - 24 հոկտեմբերի, 2023
Կհստակեցվեն հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները. նախագիծ |1lurer.am|

Կհստակեցվեն հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման կարգը և հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Նոտարիատի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ըստ Մնացական Սաֆարյանի՝ «Նոտարիատի մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներն ու անհամապատասխանությունները, մասնավորապես՝ ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, և ավելացնել QR կոդի ու «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթները: ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձի, այդ թվում՝ հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները: Բացի դրանից՝ հյուպատոսական ծառայության մասին օրենքը՝ ընդունված 1996 թվականի մայիսի 29-ին, ենթարկվել է 6 փոփոխության: Ներկայումս սույն օրենքի 12-րդ գլուխը, որն ամբողջությամբ վերաբերում է նոտարական գործողությունների, և որում երբևիցե փոփոխություններ կամ լրացումներ չեն իրականացվել, պարունակում են դրույթներ, որոնք չեն համապատասխանում 2021 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքի դրույթներին և թերի են»,- ասաց Մնացական Սաֆարյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչով է ճզմիչ կնիքը խանգարում աշխատանքներին, որ այն հանելու որոշում է կայացվել: «Դա ավելորդություն է, որովհետև թվայնացումը բերում է աշխատանքների ավելի դյուրինացման, և ընդհանրապես, ճզմիչ կնիքները հիմա դուրս են գալիս կիրառությունից: Այդ պատճառով նաև այս կարգավորումն ենք մտցրել»,- ասաց Մնացական Սաֆարյանը: Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագիծը ներկայացնելիս մանրամասնեց, որ առաջարկվում է նաև սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը, այն է՝ հյուպատոսը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով անձի ինքնությունը ճշտելիս կարող է պարզել, որ տվյալ անձը գտնվում է հետախուզման մեջ: Առաջարկվում է նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել հյուպատոսական պաշտոնատար անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին: «Նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի նախագծերի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը, և կհստակեցվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը»,- մանրամասնեց Դավոյանը:
11:46 - 24 հոկտեմբերի, 2023
«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

aravot.am: 68 պատգամավորով այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան: Օրակարգին «դեմ» քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր: ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կարգավորում մտցնել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերի հետ կապված. «Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից: Այդ կազմակերպությունը տվել է ռեյտինգներ եւ միջազգային գովազդատուները հենվել են այդ տվյալների վրա: Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ հեռուստաընկերություններն իրենք միանան ու ստեղծեն խորհուրդ, այդ խորհուրդը կընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի, իրենք վերահսկողություն կունենան: Եթե մի հեռուստաընկերություն չի ուզում, որ տվյալ կազմակերպությունը իրենց մասով չափումներ անի, իրենց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակի: Չափող կազմակերպությունը այդ տվյալները անվճար պետք է տա ՀՌՀ-ին»: Սիսակ Գաբրիելյանը համոզված է, որ նախագիծը նաեւ գովազդատուներին է պաշտպանելու, որովհետեւ այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ գումար են վճարել իրենց գովազդի համար, հաշվի առնելով, որ մի քանի հեռուստաընկերություններ հրապարակել էին միջազգային աուդիտը, չափիչ տվյալները, ըստ էության չեն համապատասխանել: Գովազդային գումարները շատ անարդարացի են բաշխվել, իսկ հեռուստաընկերությունները շատ լավ հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:37 - 24 հոկտեմբերի, 2023
Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետեւաբար՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաեւ բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երեւանում։   Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, եւ ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ն։ Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով եւ չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։ Հետո պարզվեց նաեւ, որ Հանրային Ձայնն առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետեւ նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ իհարկե, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից եւ տեղը զիջել ուրիշներին, բայց չգիտես ինչու, չարեցին այդ։ Հետեւաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը եւ բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն, այստեղ եւս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Ինչեւէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երեւանցիների տված ձայների, ինչպես նաեւ՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ։ Մենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ, ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության եւ օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։ Շնորհակալ եմ երեւանցիներին, որոնք սեպտեմբերի 17-ին մեզ ընտրեցին։ Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը այդ դիրքերից Երեւանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի եւ մեր երկրի։ Մեզ՝ բարի երթ։ Իսկ ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»։
22:21 - 10 հոկտեմբերի, 2023
Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, ի տարբերություն ոմանց. բոլորը տեսել են այդ բացահայտ առեւտուրը. Ավինյան
 |news.am|

Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, ի տարբերություն ոմանց. բոլորը տեսել են այդ բացահայտ առեւտուրը. Ավինյան |news.am|

news.am: Երեւանցիներն իրենց քվեն տվեցին 5 քաղաքական ուժերի եւ նրանք ներկայացված են Երեւանի ավագանիում. Ամեն քաղաքական ուժ իր որոշումն է կայացնում արդեն հետընտրական շրջանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց քիչ առաջ Երեւանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքացին «Հանրապետություն» կուսակցությանը ձայն է տվել որպես ընդդիմություն, սակայն այսօր այդ ուժը ՔՊ-ի հետ հուշագիր է ստորագրել եւ միացել իշխանությանը: «Հետընտրական շրջանում գաղափարական նույն հենքի եւ ծրագրերը միասին իրականացնելու հիմքով «Հանրապետության» հետ մենք կազմեցինք հետընտրական դաշինք: Սա պաշտոններ կիսելու հարց չէ: Մենք նման բան չենք արել՝ ի տարբերություն ոմանց: բոլորը տեղյակ են հետընտրական շրջանում, բոլորը տեսել են ամեն ինչ, բոլորը բացահայտ այդ առեւտուրն իրականացրել են: Մենք ասել ենք, որ մերժում ենք այդ ձեւը, մենք մերժում ենք այլ գաղափարական հենք ունեցող խմբակցությունների հետ որեւէ կերպ դաշինք կազմել: Որովհետեւ եթե ձեր ծրագրերը նույն բանի մասին չեն, եթե դու, օրինակ, չես մտածում Երեւանի, երեւանցիների մասին, եթե դու նույնիսկ էս երկրի մասին չես մտածում, եթե դու պոտենցիալ այլ երկրի շահերին ես ծառայում, մենք չենք կարող նման ուժերի ֆրակցիաների հետ դաշինք կազմել: Մեզ մոտ քաղաքական առեւտուր տեղի չի ունեցել, այս դաշինքը համագործակցության մասին է՝ գաղափարների եւ ծրագրերի իրականացման համար»,-ասաց Ավինյանը:   Իր հերթին Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանն ասաց. «Ընտրությունները մցրույթ են, տենդեր են հանրային պաշտոններում նշանակվելու համար: Մենք մասնակցել ենք այդ տենդերին եւ շահել ենք 12 տոկոսի չափ: Մենք նախընտրական արշավի ժամանակ հայտարարել ենք, թե որ ուժերի հետ դաշինք չենք կազմելու եւ մեր ընտրողը դա լսելով է մեզ ձայն տվել: Երեւանցին կարող էր միանգամից ընտրել ուղիղ մանդատով Երեւանի քաղաքապետ։, բայց որոշել է, որ իր փոխարեն քաղաքապետ պետք է ընտրեն պատվիրակները՝ ավագանու անդամնեը: Մենք այդ պատվիրակված լիազորությունն իրականացրել ենք այն սկզբունքների շրջանակներում, որոնց մասին հայտարարել ենք քարոզչության ժամանակ»:
14:01 - 10 հոկտեմբերի, 2023
Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ
 |armeniasputnik.am|

Զեյնալյանն ասել է` ինչու ընդդիմադիր ներկայացած «Հանրապետությունը» հուշագիր կնքեց ՔՊ–ի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և ներքին լուրջ մարտահրավերները` Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր է ստորագրել, որպեսզի Երևանը չմնա առանց իշխանության։ Այս մասին ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Արտակ Զեյնալյանը։ Հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություններն այսօր համագործակցության հուշագիր կնքեցին` հաշվի առնելով սեպտեմբերի 17–ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։ Անդրադառնալով այն հարցին, թե երևանցիները «Հանրապետություն» խմբակցությունը քվե էին տվել որպես ընդդիմության, բայց այսօր տեսնում են նրանց իշխանության մաս։ «Չի կարելի շփոթել ընդդիմությունը թշնամության հետ, ընդդիմախոսությունը` վնասարարության հետ։ Մենք երբեք չենք իրականացրել թշնամություն և վնասարարություն։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր կուսակցության որևէ անդամ չի հայտարարել իշխանության վերարտադրության արգելքի վերաբերյալ։ Մենք հավակնում էինք ստանալ մեծամասնություն, դա արդար է, օրինական է, ազնիվ է...մենք նաև հայտարարել ենք, թե ում հետ չենք կազմի կոալիցիա։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա համագործակցելու ենք Երևանի ավագանու բոլոր անդամների հետ»,– ասաց նա։ Զեյնալյանն ընդգծեց, որ այս դեպքում գուցե իդեալական տարբերակը չէ, սակայն իշխանություն ունենալն ավելի լավ սահմանադրական վիճակ է, քան իշխանություն չունենալը։ Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոննե՞րն էին ՔՊ-ին աջակցելու գինը, Զեյնալյանն ասաց՝ պաշտոնը կարկանդակ չէ. ծառայություն է, ծանր աշխատանք, պատասխանատվության ստանձնում։ «Եվս մեկ անգամ կրկնեմ` դա շնորհ, պարգև չէ որևէ մեկին տրված։ Դա պատասխանատվության ստանձնում է։ «Հանրապետություն» կուսակցությունը որոշեց ստանձնել այդ պատասխանատվությունը»,-ասաց Զեյնալյանը։
13:58 - 10 հոկտեմբերի, 2023
Երեւանի ավագանիում չորս հանձնաժողովներից երեքը կգլխավորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
 |aravot.am|

Երեւանի ավագանիում չորս հանձնաժողովներից երեքը կգլխավորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները |aravot.am|

aravot.am: Երեւանի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուց հետո ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ։ Ըստ այդմ՝ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Մարատ Թոխյանը։ Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Ալեքսանդր Բադալյանը։ Մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը։ Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց «Հանրապետություն» խմբակցությունը։ Թեկնածուն նույն խմբակցությունից Հայկ Սահակյանն է, որն էլ ընտրվեց այդ պաշտոնին։ 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությանը մասնակցեցին ավագանու 37  անդամներ, եւ բոլորի դեպքում էլ կողմ քվեարկած ավագանու անդամները 32-ն են, դեմ` 5։ Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը մասնակցեց ավագանու 35 անդամ, կողմ քվեարկեցին 31 անդամ, դեմ՝ 3 ։ Ձեռնպահ քվեարկող չի եղել։ Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։ Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։ 32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։
12:50 - 10 հոկտեմբերի, 2023
ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի կառավարումն իրականացնելու են միասին․ ստորագրվեց հուշագիր

ՔՊ ու «Հանրապետություն» կուսակցությունները հուշագիր են ստորագրել․ Երևան քաղաքի կառավարումն իրականացնելու են միասին՝ պատասխանատվությունը կիսելով։ Այս մասին Արտակ Զեյնալյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ ««Հանրապետություն» և ՔՊ խմբակցությունները, ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտնագությունը համարելով գերագույն արժեքներ և նպատակ ունենալով Երևան քաղաքը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց հարմար և հասանելի քաղաք, կյանքի կոչել կուսակցությունների նախընտրական ծրագրերը որոշեցին սկսել համագործակցություն՝ ի նպաստ ՀՀ մայրաքաղաք Երևանի զարգացման և երևանցիների բարօրության»,- ասվում է հուշագրում։ Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։ Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։ 32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։
12:17 - 10 հոկտեմբերի, 2023
Խոստանում եմ ծառայել Երևանին, ՀՀ-ին բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018-ից հայտարարել ենք. Ավինյան
 |1lurer.am|

Խոստանում եմ ծառայել Երևանին, ՀՀ-ին բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018-ից հայտարարել ենք. Ավինյան |1lurer.am|

1lurer.am: Խոստանում եմ ծառայել Երևանին, խոստանում եմ ծառայել ՀՀ-ին բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018-ից մենք հայտարարել ենք: Այդ մասին Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո՝ իր ելույթի ժամանակ, ասաց Տիգրան Ավինյանը: Ըստ նորընտիր քաղաքապետի՝ ազնվությունն ու արդարությունը միշտ հաղթում են, որովհետև ժողովրդավարական արժեքները, որոնք 2018-ից գերակա են ՀՀ-ում, ամենակարևոր ինստիտուցիոնալ հենքն են ստեղծում մեր երկրի, նաև Երևան քաղաքի զարգացման համար:  «Նախընտրական շրջանում բավականին թեժ բանավեճեր ենք ունեցել մեր ընդդիմադիր գործընկերների հետ, բայց կարող եմ նաև փաստել, որ շատ-շատերի ծրագրերը նույնական են եղել: Եղել են ծրագրեր Երևանի զարգացման մասին, եղել են տրանսպորտային ցանցին վերաբերող հարցերի դրույթներ, եղել են բակային տարածքների վերականգնման, այգիների վերականգնման վերաբերյալ դրույթներ, եղել են կառուցելու տարբեր համակարգեր՝ լինի ճոպանուղի թե մետրոյի կայարան: Եվ այս դրույթները շատ կարևոր են, որ ընդհանրական են: Այսինքն՝ գրեթե բոլոր ուժերն ունեցել են իրենց ծրագրերում այնպիսի դրույթներ, որ բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում արտացոլվել են: Եվ ես հանձն եմ առնում, որ Երևանի քաղաքապետարանը՝ գործադիր մարմինը, իր ամբողջ ներուժով ծառայելու է այդ ընդհանրական դրույթների իրականացմանը»,- ասաց Ավինյանը, շնորհակալություն հայտնեց իր թեկնածության օգտին քվեարկելու համար՝ մաղթելով բարի երթ: Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստում 32 կողմ, 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ է ընտրվել Տիգրան Ավինյանը։ 
11:55 - 10 հոկտեմբերի, 2023
Խոսուն է այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրությունների արդյունքները. Տիգրան Ավինյան
 |armenpress.am|

Խոսուն է այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրությունների արդյունքները. Տիգրան Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրությունների արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը: Ավինյանը  նման դիրքորոշում հայտնեց Երևանի ավագանու նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը: Ըստ Ավինյանի՝ ընտրությունների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս, սակայն դրանք տվել են  նաև մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ և արձանագրել կարևոր իրողություններ: «Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը՝ այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվեներ մի փոքր այլ կերպ բաշխվեին: Խոսուն է նաև այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները: Ընտրությունների արդյունքները, քարոզարշավի և քվեարկության ընթացքում էական խախտումների բացակայությունը 2018թ․ ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքներին մեր կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն է»,- ասաց Ավինյանը: Քաղաքապետի թեկնածուն հավելեց՝ միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ 2018թ. հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերն ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը: «Եվ անկախ այն բանից, թե այդ ուժերը նախընտրական շրջանում ինչ կարծիք են հայտնել միմյանց նկատմամբ, ընտրողների առաջ նրանք հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող և պաշտպան: Եվ, հետևաբար, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվել է հեղափոխությանը և հեղափոխության մեծագույն ձեռքբերում հանդիսացող ժողովրդավարությանը: Ուստի ցանկացած փորձ՝ այն ձայները կիսելու, ապապետական, կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ, կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք նման քայլի գնալ չէր կարող: Խմբակցության դիրքորոշումն այն է, որ ընտրությունների արդյունքներով հեղափոխությանը տրված վստահության քվեն պետք է արտահայտվի: Ավինյանը դա կարևորեց ոչ միայն հեղափոխությանը քվեարկած ընտրողների ձայները հակահեղափոխության դիրքերից հանդես եկողների, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների նպատակներին չծառայեցնելու, այլ նաև Երևանում սկիզբ առած լայնածավալ կապիտալ ներդրումների, բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու համար: Նա սա կարևորեց նաև ՀՀ պետականության շուրջ համախմբվելու, Երևանը արտաքին աշխարհից թելադրվող անկայունության թատերաբեմ չդարձնելու տեսակետից: Տիգրան Ավինյանի խոսքով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից, և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում: «Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում: Իսկ նոր ընտրությունները, այս փուլում համենայն դեպս, ոչնչով չէին նպաստելու դրան։ Ավելին՝ շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,- ասաց Ավինյանը։ Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու առաջարկով հանդես էին եկել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։ Նրանք ընդդիմադիր մյուս ուժերին կոչ էին անում չմասնակցել Երևանի ավագանու առաջին նիստին, քվորում չապահովել, որպեսզի նոր ընտրություններ նշանակվեն։ Սակայն «Հանրային ձայն» կուսակցությունը մասնակցեց նիստին և ապահովեց քվորում։ Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանն է։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։
11:23 - 10 հոկտեմբերի, 2023