Բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորները չեն հայտարարագրել վարձով բնակարանները
 |civilnet.am|
12:48 - 24 հոկտեմբերի, 2023

Բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորները չեն հայտարարագրել վարձով բնակարանները |civilnet.am|

civilnet.am: «Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 27-ին հոդված է հրապարակել՝ գրելով, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որն ապրում է Աբովյան քաղաքում, Ազգային ժողովից բնակարանի վարձի փոխհատուցում է ստանում։

Օրաթերթը գրել է, որ Հասանովը տուն ունի Աբովյան քաղաքում։ Իսկ ԱԺ լրատվական ծառայությունից էլ հայտնել էին, որ «պատգամավորը 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում»:

Ո՞ր դեպքում է վարձավճարի փոխհատուցում տրամադրվում

«Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։

Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է 100 000-ական դրամ՝ բնակվարձի փոխհատուցում։

Կնյազ Հասանովն իսկապես բնակարան ունի Աբովյան քաղաքում, ինչն արտացոլված է պատգամավորի հայտարարագրում։ Այնուամենայնիվ, օրենքում նշվում է միայն, որ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորները կարող են բնակարանի վարձի փոխհատուցում ստանալ։ Օրենքը հաշվի չի առնում Երևան քաղաքից տվյալ մարզի/քաղաքի հեռավորությունը, ինչպես նաև չի փոխվում պատգամավորին տրամադրվող գումարի չափը՝ կախված հեռավորությունից։

Արդյոք Երևանում բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստացող Կնյազ Հասանովն իսկապե՞ս մշտապես բնակվում է Աբովյան քաղաքում՝ հնարավոր չէ պարզել։ Սակայն հատկանշական է, որ իր հայտարարագրում նա չի նշել բնակարանի վարձակալության մասին տեղեկությունը։ Պատգամավորները պարտավոր են նշել այն անշարժ գույքը, որը տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի (վարձակալության հիմունքներով կամ անհատույց) փաստացի տիրապետել են։

էկրանապատկերը՝ Կնյազ Հասանովի պաշտոնական հայտարարագրից

Այս մասին առանձին նշվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցում։

էկրանապատկերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցից

Ո՞ր պատգամավորներն են ստանում բնակվարձի փոխհատուցում

Խորհրդարանից ստացված տվյալների համաձայն՝ 2021-ին բնակվարձի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սեգեյ Մովսիսյանը, Էմմա Պալյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը։

2022-ին փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը, Զեմֆիրա Միրզոևան։

2023-ին վարձավճարի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արփինե Վարդանյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել