Երեւանի ավագանիում չորս հանձնաժողովներից երեքը կգլխավորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
 |aravot.am|
12:50 - 10 հոկտեմբերի, 2023

Երեւանի ավագանիում չորս հանձնաժողովներից երեքը կգլխավորեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները |aravot.am|

aravot.am: Երեւանի նորընտիր ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրելուց հետո ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ։

Ըստ այդմ՝ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Մարատ Թոխյանը։ Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՔՊ-ից Ալեքսանդր Բադալյանը։

Մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հայկ Միրզոյանը։

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց «Հանրապետություն» խմբակցությունը։

Թեկնածուն նույն խմբակցությունից Հայկ Սահակյանն է, որն էլ ընտրվեց այդ պաշտոնին։ 3 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությանը մասնակցեցին ավագանու 37  անդամներ, եւ բոլորի դեպքում էլ կողմ քվեարկած ավագանու անդամները 32-ն են, դեմ` 5։

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը մասնակցեց ավագանու 35 անդամ, կողմ քվեարկեցին 31 անդամ, դեմ՝ 3 ։ Ձեռնպահ քվեարկող չի եղել։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։

Երևանի ավագանու նիստին ներկա էր 37 անդամ։ «Հանրային ձայն» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, ներկա էր նիստին։ Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները։ Երկու ուժերի քաղաքապետի թեկնածուներն էլ նշել էին, որ միայն նիստը բոյկոտելով է հնարավոր կանխել ՔՊ-ի թեկնածուի ընտրությունը։

32 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետ ընտրվեց առաջադրված և գրանցված միակ թեկկնածուն՝ Տիգրան Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել