Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
11:57 - 03 մայիսի, 2024

Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկությունը հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 2-ին, Սամվել Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 2-ին Յակով Ասատրյանը ազատվել էր քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնից, ինչից հետո պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող էր նշանակվել վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել