Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

2024թ. մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի Հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և անհայտ կորած անձանց ծնողների շահերը ներկայացնող Արսեն Ղուկասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը խոսել է ապագա անելիքների և առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության մասին, մասնավորապես, ընդգծվել է Ադրբեջանի համապատասխան կառույցի հետ բանակցություններ վարելու կարևորությունը՝ հաշվի առնելով համագործակցելու պատրաստակամության վերաբերյալ կողմերի հայտարարությունները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քննչական կոմիտեում անհայտ կորած անձանց անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ ընթացող նախաքննությանը: ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են նախաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ընդգծվել է Հանձնաժողովի և ընտանիքի անդամների միջև մշտական տեղեկատվական կապ ապահովելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Հանձնաժողովը և դրան կից աշխատանքային խումբը շարունակելու են աշխատել ծնողների և հարազատների հետ, ընդունել դիմումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ և կազմակերպել ընդունելություններ, քանի որ ծնողների տեղեկացված լինելու իրավունքի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության անքակտելի սկզբունքներից է: Խոսվել է միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ համագործակցության, ինչպես նաև գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի շուրջ ընթացող բանակցությունների մասին: Նիստի ընթացքում բարձրացվել են անհայտ կորած անձանց ծնողներին հուզող տարբեր ոլորտներին վերաբերող խնդիրներ, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվել և առաջարկներ են հնչել լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
09:30 - 14 մարտի, 2024
Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ Վաղարշակ Հակոբյանը՝ Բաքվի պահանջների մասին
 |news.am|

Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում․ Վաղարշակ Հակոբյանը՝ Բաքվի պահանջների մասին |news.am|

news.am: Մենք բանակցային պրոցեսում բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, երբ մեր որոշակի գործընկերներ գնահատականներ են հնչեցրել, որ կամ կիսատ են եղել, կամ իրականությանը չեն համապատասխանել, կամ իրենց մեջ ունեցել են ապակառուցողական տարր: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նախքան սահմանազատման գործընթացը Ադրբեջանին հանձնվեն 4 գյուղեր: «Այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործողություն, անվիճարկելի է: Այն, որ մենք գնում ենք դրան, եւս անվիճարկելի է: Այն, որ այդ պրոցեսում մեզ փորձելու են ներքաշել, սադրել եւի փորձել մեզնից ստանալ նաեւ անկայունություն, դա եւս նոր բան չէ: Այն, որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ Հայաստանն իր անվտանգային հարցերը կարգավորի, սա եւս նորություն չէ: Մենք ավելի սառնասիրտ պետք է լինեն եւ խոսենք իրականության մասին, ոչ թե մեկնաբանենք ինչ-որ հայտարարություններ»,-ասաց նա: Ճշտող հարցին՝ հնարավորություն կա՞, որ սկզբում գյուղերը հանձնվեն, հետո նոր սահմանագծում լինի, իշխող խմբակցության պատգամավորն արձագանքեց. «Ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ: Ցանկացած գործընթաց, որին պետք է համաձայնի Հայաստանը, պետք է բխի ՀՀ շահերից: Սահմանազատման գործընթացը ամբողջ աշխարհում որոշակի տարածքներում առաջ են գալիս, որոշակի տարածքներում հետ են գնում: Դա բնական պրոցես է: Այլ բան է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը բավականին արդյունավետ գործի: Մենք ունենք դրա բոլոր հնարավորությունները: Ես բացառում եմ որևէ գործողություն ՀՀ քաղաքացու թիկունքում ու որևէ գործողություն, որը չի բխում ՀՀ շահից»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել էին, թե «Ադրբեջանը չի ընդունում, որ Հայաստանի 31 գյուղերին պատկանող հողերը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ և պահանջում է ազատել իր 4 օկուպացված գյուղերը։ 
15:53 - 11 մարտի, 2024
Բազմաթիվ խրթին հարցեր կան ՌԴ-ի հետ հարաբերություններում, բայց մենք ունենք շատ լավ համագործակցություն. ՔՊ պատգամավոր
 |news.am|

Բազմաթիվ խրթին հարցեր կան ՌԴ-ի հետ հարաբերություններում, բայց մենք ունենք շատ լավ համագործակցություն. ՔՊ պատգամավոր |news.am|

news.am: Բազմաթիվ խրթին հարցեր կան Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, գնահատականներ կան, որ մենք կարող ենք չկիսել, չհամաձայնել, բայց իրականության մեջ մենք ունենք շատ լավ համագործակցություն: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: «Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է ունեցել մեր արտահանումները անգամներոցվ ավելացել են: Մենք տարբեր երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ: Մենք շատ լավ համագործակցություն ունենք այն երկրների հետ, որոնք ոչ ԵԱՏՄ-ում են, ոչ եվրոպական բլոկում են, եւ հակադրել Հայաստանի պետական շահը եւ այդ շահից բխող գործողություն, որը միտված է մեր անվտանգության բարձրացմանը, որեւէ այլ երկրի պետական շահի հետ, ես սա չեմ համարում ճիշտ իրավիճակային գնահատական»,-ասաց նա: Հարցին, ինչո՞ւ Հայաստանը չի պնդում, որ քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել մեր ինքնիշխան տարածքներից, չեն նստի սեղանի շուրջ, Վաղարշահ Հակոբյանն ասաց. «Պնդում անելով շատ հաճախ հարցեր չեն լուծվում, հարցերը լուծվում են բանակցային սեղանի վրա: Մենք մեր գնահատականներում պետք է հնարավորինս զուսպ լինենք, որովհետև արտաքին քաղաքական բանակցությունների մեջ որևէ անզգույշ գնահատական՝ կարող է հետևանք ունենալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանը գործում է մեր պետական շահին համապատասխան, ու որևէ այլ գործողություն մենք չենք իրականացնում»:
15:43 - 11 մարտի, 2024
Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար
 |tert.am|

Շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի Հայաստանում գազի գինը կմնա նույնը. ՏԿԵ փոխնախարար |tert.am|

tert.am: Հայաստանում հինգ տարի է՝ գազի գինը կայուն է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ «Կարծում եմ՝ շատ մեծ շանսեր կան, որ առնվազն ևս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական ու շուկայական փոփոխություններ տեղի չունենան»,- ասաց նա։ Ըստ Վարդանյանի՝ կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները, որ գազի գինը պահպանվի կամ լինի ավելի մատչելի։ Վարդանյանը նաև նշել է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասով անդամ երկրների միջև կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ։  Նախարարի տեղակալի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև կոնսենսուս չլինելու պատճառով նախնական քննարկումներում որոշում է կայացվել հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումը՝ մինչև հնարավոր կլինի կոնսենսուսի գալ։ «Առաջին առանցքային հարցն այն է, որ գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է լինի բոլորի համար նույնը։ Այստեղ Ռուսաստանը և Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանն ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները պետք է այլ լինեն։ Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը մոտարկվեն կամ համաձայնեցվեն կամ դադարեն գործել։ Եվ այս դեպքում ևս Ռուսաստանը և Ղազախստանը համաձայն չեն դրան և կարծում են, որ պետք է երկկողմ պայմանագրերը շարունակեն գործել մինչև իրենց ավարտը։ Մեր դեպքում պայմանագիրը գործում է մինչև 2043 թվականը և դրան զուգահեռ պետք է գործի ընդհանուր շուկան։ Մենք կարծում ենք, որ դրան զուգահեռ հնարավոր չէ, որ գործի ընդհանուր շուկան, որովհետև գազի ամբողջ ծավալի մատակարարումն ապահովվում է հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում։ Սրանք են առանցքային հարցերը, որոնց շուրջ անդամ երկրները չեն եկել համաձայնության»,- եզրափակեց Վարդանյանը։
15:07 - 11 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին եւ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը: «Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- ասել է ԱԳ նախարարը: Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
18:14 - 08 մարտի, 2024
Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի և խորհրդարանականների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի և ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Էստոնիա երկկողմ միջպետական հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը: «Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը: Լաուրի Հուսսարին փաստել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման մասին: «Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը»,- նշել է Էստոնիայի խորհրդարանի ղեկավարը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, կարևորել ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում: «Խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի համար կարևոր են հիմնական երեք սկզբունքները՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումն ու սահմանագծումը` համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Էստոնիա երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության, հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ աշխատանքային ճաշը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Էստոնիայի Հանրապետության Ազգային ժողովում:
18:33 - 07 մարտի, 2024
Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը և հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջև և՛ օրենսդիր, և՛ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ: Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես մեր կողքին լինելու և հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաև միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի: Կարևորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը: Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում: «Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը: Հանձնաժողովի անդամները կարևորել են պատվիրակության այցը Հայաստան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում, ընդգծել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաև Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ երկրում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին: Նշվել է, որ Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում: Երկկողմ տեսանելի արդյունքներ գրանցելու հարցում արժևորվել է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել Կիպրոսի հայ համայնքի առանցքային դերակատարությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտությանը, խորհրդարանական մակարդակով փոխայցերի ակտիվացմանը:
13:51 - 07 մարտի, 2024
Ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կարող է պահանջվել վճարել միայն նախորդ տարիների պարտքը. ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ

Ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կարող է պահանջվել վճարել միայն նախորդ տարիների պարտքը. ԱԺ պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ: Ինչպես տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, նախագծի ընդունվելու դեպքում ավտոմեքենաների տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել ըստ հայեցողության՝ մինչև դեկտեմբերի 1-ը։ «Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ՝ հունվարին կամ փետրվարին, և գույքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը»,- նշված է պատգամավորի գրառման մեջ:
12:09 - 07 մարտի, 2024
Հակոբ Արշակյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հակոբ Արշակյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկա է եղել «Նորարար Հայաստան-2024» աշխատաժողովին: ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման հնարավորություններին: «Դրա մասին տարիներ շարունակ մենք բազմիցս քննարկել ենք, և տարբեր երկրներ այդ թռիչքը կարողացել են ապահովել. դա անհնարին բան չէ: Կարծում եմ, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք Հայաստանի համար նման թռիչք ապահովելու»,- ասել է նա: Հակոբ Արշակյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միայնակ զարգացումը. «Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն և արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»: ԱԺ փոխխոսնակը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարություն ունենալու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ բազմիցս աշխատանքներ են կատարվել տարբեր խմբերի կողմից: «Ցավոք, այս պահին չունենք ներդրված փաստաթուղթ և դրա պատճառներից մեկը նաև այն է, որ այն միայնակ չի կարող լինել: Այն պետք է լինի փոխկապակցված և մաս լինի համակարգին: Այս առումով մենք բախվել ենք մարտահրավերների»,- նշել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ խնդիրը ոչ թե կոմունիկացիայի և համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների և նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց և քաղաքական գործիչների ներգրավումը: Ըստ ԱԺ փոխնախագահի` օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե Կառավարության գործընկերներն ինչպիսի ռազմավարություններ ունեն, քանի որ ինստիտուցիոնալ առումով խորհրդարանը վերահսկողություն է իրականացնում այդ ռազմավարությունների իրագործման և բյուջետային միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ: «Երբ մենք տեսնում ենք, որ որևէ ոլորտում ռազմավարությունը բացակայում է, մենք մարտահրավերների առաջ ենք կանգնում»,- փաստել է Հակոբ Արշակյանը: «Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով և ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը` նշել է ԱԺ փոխխոսնակը և հաջողություն մաղթել աշխատաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը բացման խոսքով ելույթներ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին և այլք: Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումների մասին, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով:
15:22 - 02 մարտի, 2024