Բազմաթիվ խրթին հարցեր կան ՌԴ-ի հետ հարաբերություններում, բայց մենք ունենք շատ լավ համագործակցություն. ՔՊ պատգամավոր
 |news.am|
15:43 - 11 մարտի, 2024

Բազմաթիվ խրթին հարցեր կան ՌԴ-ի հետ հարաբերություններում, բայց մենք ունենք շատ լավ համագործակցություն. ՔՊ պատգամավոր |news.am|

news.am: Բազմաթիվ խրթին հարցեր կան Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, գնահատականներ կան, որ մենք կարող ենք չկիսել, չհամաձայնել, բայց իրականության մեջ մենք ունենք շատ լավ համագործակցություն: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է ունեցել մեր արտահանումները անգամներոցվ ավելացել են: Մենք տարբեր երկրներից ձեռք ենք բերել ռազմական անվտանգային միջոցներ: Մենք շատ լավ համագործակցություն ունենք այն երկրների հետ, որոնք ոչ ԵԱՏՄ-ում են, ոչ եվրոպական բլոկում են, եւ հակադրել Հայաստանի պետական շահը եւ այդ շահից բխող գործողություն, որը միտված է մեր անվտանգության բարձրացմանը, որեւէ այլ երկրի պետական շահի հետ, ես սա չեմ համարում ճիշտ իրավիճակային գնահատական»,-ասաց նա:

Հարցին, ինչո՞ւ Հայաստանը չի պնդում, որ քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել մեր ինքնիշխան տարածքներից, չեն նստի սեղանի շուրջ, Վաղարշահ Հակոբյանն ասաց. «Պնդում անելով շատ հաճախ հարցեր չեն լուծվում, հարցերը լուծվում են բանակցային սեղանի վրա: Մենք մեր գնահատականներում պետք է հնարավորինս զուսպ լինենք, որովհետև արտաքին քաղաքական բանակցությունների մեջ որևէ անզգույշ գնահատական՝ կարող է հետևանք ունենալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանը գործում է մեր պետական շահին համապատասխան, ու որևէ այլ գործողություն մենք չենք իրականացնում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել