ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Լենա Նանուշյանը և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամները քննարկել են համաճարակային իրավիճակը

Լենա Նանուշյանը և կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամները քննարկել են համաճարակային իրավիճակը

Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ:  Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում տիրող կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակին վերաբերող հարցերը, տարբեր առաջարկներ են արվել վարակի շարունակաբար գրանցվող ցուցանիշների կտրուկ աճը կանխարգելող, ինչպես նաև կոնտակտավորների հայտնաբերման միջոցառումների վերաբերյալ: Տեսազրույցի ընթացքում համաճարակաբաններն անդրադարձել են ներկայիս իրավիճակին` COVID-19-ի և ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում ստեղծված բարդ իրադրության պայմաններում առողջապահական ռեսուրսները ճիշտ բաշխելուն, բուժօգնություն կազմակերպելուն և տրամադրելուն:  Մասնագետները կոչ են արել կորոնավիրուսային համավարակի տարածման և ռազմական գործողությունների պատճառով բարդացած առողջապահական խնդիրները լուծելու համար պահել դիմակներ կրելու պարտադիր պայմանը, որը, ինչպես ամիսների փորձն է ցույց տվել, կանխում է վարակի տարածումը, նաև այս գերլարված պայմաններում հետևողական լինել մարդկանց սոցիալական հեռավորության և ձեռքերի մշտական հիգիենային հետևելու կանոնների պահպանմանը: 
11:44 - 04 նոյեմբերի, 2020
Հայ օգնության ֆոնդը և «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով

Հայ օգնության ֆոնդը և «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով

Առողջապահության նախարարության կողմից ներկայացված հրատապ կարիքին և միավորելով ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով:Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար ՊՇՌ թեստ էր տրամադրել Հայաստանին, սակայն առանց ռեագենտների, առանց որոնց անհնար է իրականացնել ՊՇՌ հետազոտություն:Այսպիսով, հաշվի առնելով պահի հրատապությունն ու հիվանդության տարածման միտումները, պահանջարկը կհամալրվի ՀՕՖ-ի ջանքերով:Սա COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության հերթական վառ օրինակներից է, երբ ուժերը մոբիլիզացվում են ըստ անհրաժեշտության:
14:41 - 02 նոյեմբերի, 2020
Առողջապահահության նախարարությունը հորդորում է ԲԿ-ներին դիմել նախարարություն, եթե այդ ԲԿ-ներում ընթանում է վիրավորում ստացած զինվորների բուժում, և ընթացքում առաջանում է որևէ կարիք

Առողջապահահության նախարարությունը հորդորում է ԲԿ-ներին դիմել նախարարություն, եթե այդ ԲԿ-ներում ընթանում է վիրավորում ստացած զինվորների բուժում, և ընթացքում առաջանում է որևէ կարիք

Առողջապահության նախարարությւոնը հայտարարություն է տարածել կենտրոնացած ձեռքբերումների և մարդասաիրական օգնության մասին ․Բժշկական կենտրոնների հարգելի բժիշկներ,Ցանկացած հիվանդանոցում, որտեղ ընթանում է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների բուժում և ընթացքում առաջանում է որևէ կարիք, որն այդ պահին բացակայում է հիվանդանոցում՝ խնդրում ենք հարցը լուծել կենտրոնացված ձևով։Այն է՝ տվյալ հիվանդանոցի տնօրինության միջոցով պետք է ներկայացվի առողջապահության նախարարություն և եթե դա առկա լինի ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»-ի պահեստում՝ տեղում կտրամադրվի, իսկ չլինելու դեպքում՝օպերատիվ կերպով ձեռք կբերվի և կմատակարարվի։Տեղեկացնենք նաև, որ մինչ օրս առողջապահահության նախարարության կողմից մատակարարվել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու դեղորայքը և որևէ վիրավորի բուժօգնություն չի տուժել դրա պատճառով։
19:14 - 31 հոկտեմբերի, 2020
Տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց․ ՀՀ ԱՆ

Տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց․ ՀՀ ԱՆ

Տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ նիստը` առցանց: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի անդամները, լիազորված անձինք Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանի Դաշնությունից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ Էլեկրաէներգետիկ խորհրդի, ԱՊՀ անդամ-պետությունների ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի, Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, ԱՊՀ և Եվրասիայի երկրների ուռուցքաբանության և ռենտգենոռադիոլոգիայի կենտրենների և ինստիտուտների տնօրենների ասոցիացիայի ներկայացուցիչներ: Հանդիպմանը քննարկվել են առողջապահության բնագավառում մի շարք կարևոր ուղղություններում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Կողմերն ընդգծել են խնդիրների լուծման, համատեղ որոշումների կայացման և փոխգործակցության ծավալման կարևորությունը: Կողմերը անդրադարձել են նաև ուռուցքաբանության, ռադիոլոգիայի, էլեկտրոնային առողջապահության, շաքարային դիաբետի, հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի գործում կատարված և սպասվող համատեղ գործողություններին: Հայաստանի կողմից խորհրդի նիստին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Նա ներկայացրել է մեր երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, զարգացումները, կիրառվող միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև այդ ուղղությամբ ծավալված միջազգային համագործակցության կարևորությունը: Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հակահամաճարակային իրավիճակին, արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու համար ներդրված անվտանգության կանոններին: Լենա Նանուշյանն ընդգծել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում մշակվել ու ներդրվել է ուղեցույց` ՀՀ սահմանը հատող անձանց, կոնտակտավորների համար, հզորացվել է ընդհանուր լաբորատորիաների ներուժը, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է տեղեկանքի ձև` արտասահման մեկնող անձանց ՊՇՌ հետազոտությունների ադրյունքների տրամադրման համար: Վերջինս կարևորել է այս ամիսների ընթացքում ակտիվ համագործակցությունը Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության հետ, որի շրջանակներում Հայաստանին են տրամադրվել կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար թեստ–համակարգեր: Խորհրդի նիստին ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցչի ելույթի ժամանակ նշվել և կարևորվել է հայկական կողմի նախաձեռնությունը` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Վերջում ստորագրվել է ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի նիստի արձանագրությունը: Որոշում է կայացվել հաջորդ տարի խորհրդի նախագահությունը հանձնել Բելառուսի Հանրապետությանը, և նիստը կազմակերպել Մինսկում:
18:56 - 29 հոկտեմբերի, 2020
ԱՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ

ԱՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատունը թիրախավորելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատան թիրախավորումը պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը:  «Ադրբեջանական զինված ուժերն այսօր հրթիռակոծել են Ստեփանակերտը և Շուշին` այս անգամ բնակելի հատվածների հետ զուգահեռ թիրախավորելով անգամ բժշկական կենտրոններ։ Գրված և չգրված բոլոր նորմերով սա պատերազմական հանցագործություն է, որը խախտում է մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը: Կոչ ենք անում բոլոր միջազգային կազմակերպություններին, միջազգային հանրությանը` դատապարտելու և կոնկրետ քայլեր ձեռնարկելու ահաբեկչական այս ակտի կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
18:53 - 28 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին` համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար և ընդգծել իր անհանգստությունը` համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ, մասնավորապես, որ ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը: «Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նախարարը: Հանս Կլյուգեն ներկայցնելով մինչ այս Հայաստանին տրամադրված աջակցությունը, հավելել է, որ վիրավորների բուժօգնության համար մեր երկրին է տրամադրվել նաև տրավմատիկ և վիրաբուժական գործիքների հավաքածուներ:Նշենք, որ համավարակի սկզբից սերտ համագործակցություն է եղել ԱՀԿ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև, ցուցաբերվել է թե տեխնիկական աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կառավարման, վարակի կանխարգելման, վերահսկման և այլ ուղեցույցների մշակման և թե նյութական` թեստերի, ռեագենտների, բժշկական սարքերի, և այլ պարագաների տրամադրման գործում: Համագործակցության շրջանակներում նաև կազմակերպվել են բժշկական մասնագիտական թիմերի այցեր: Կողմերը հաստատել են, որ փոխգործակցությունը շարունակում է ընթանալ խիստ համակարգված:
17:35 - 28 հոկտեմբերի, 2020