Հայ օգնության ֆոնդը և «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով
14:41 - 02 նոյեմբերի, 2020

Հայ օգնության ֆոնդը և «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով

Առողջապահության նախարարության կողմից ներկայացված հրատապ կարիքին և միավորելով ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար ՊՇՌ թեստ էր տրամադրել Հայաստանին, սակայն առանց ռեագենտների, առանց որոնց անհնար է իրականացնել ՊՇՌ հետազոտություն:

Այսպիսով, հաշվի առնելով պահի հրատապությունն ու հիվանդության տարածման միտումները, պահանջարկը կհամալրվի ՀՕՖ-ի ջանքերով:

Սա COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության հերթական վառ օրինակներից է, երբ ուժերը մոբիլիզացվում են ըստ անհրաժեշտության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել