Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսi ընդհանուր 99563 դեպք, մեկ օրում գրանցվել է 2413 նոր դեպք
10:59 - 05 նոյեմբերի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսi ընդհանուր 99563 դեպք, մեկ օրում գրանցվել է 2413 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսi ընդհանուր 99563 դեպք, որոնցից 60135-ն` առողջացած, 1476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսi 2413 նոր դեպք: Ունենք 1324 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել