Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ |azatutyun.am|

Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչների միջև դեռևս հանդիպում նախատեսված չէ, «Ազատության»-ը փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Անցած տարեվերջին պաշտոնական Երևանը լավատեսություն հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, առնվազն նախկին պայմանավորվածությունների մասով, գուցե լավ նորություն կունենան։ Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել են 2022-ի հունիսի 1-ին Վիեննայում, սա բանագնացների պաշտոնական չորրորդ հանդիպումն էր։ Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
12:59 - 19 հունվարի, 2024
Հասաքայում թուրքական ԱԹՍ-ների հարվածից 3 սիրիացի զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ |armenpress.am|

Հասաքայում թուրքական ԱԹՍ-ների հարվածից 3 սիրիացի զինվոր է զոհվել. ԶԼՄ-ներ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հունվարի 14-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքայի նահանգի Ալ Ղամիշլի քաղաքի շրջակայքին, որի հետևանքով 3 սիրիացի զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդել են Al Hadath հեռուստաալիքը և Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։ Ըստ լրատվամիջոցների՝ հարձակման է ենթարկվել Ալ Ղամիշլիից հարավ գտնվող Զիբանա գյուղում գտնվող ուղեփակոցը։ Ըստ հրապարակումների՝ ավելի վաղ թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Հասաքայի տնտեսական օբյեկտներին՝ շարքից հանելով մի քանի էլեկտրակայաններ։ Իսկ Սեյնջակ գյուղում երկու ավիահարվածների հետևանքով երեխա է վիրավորվել։ Բացի այդ, խոշոր հրդեհ է բռնկվել Ռումեյլանի նավթային բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նշում է, որ վերջին օրերին թուրքական ԱԹՍ-ներն ավելացրել են ավիահարվածները Սիրիայի հյուսիսում և արևելքում։ Հունվարի 14-ին հարձակման են ենթարկվել նաև Հալեպի նահանգում գտնվող մի քանի օբյեկտներ։ 2023 թվականին թուրքական օդուժը 108 անգամ գրոհել է ցամաքային թիրախները Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքում։ Դրա հետևանքով զոհվել է 86 մարդ, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» քրդական դաշինքի 65 մարտիկ, ինքնավար վարչակազմի 3 աշխատակից և 18 խաղաղ բնակիչ, ևս 97 մարդ վիրավորվել է:
11:46 - 15 հունվարի, 2024
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է նաև Թուրքիայի հետ |armeniasputnik.am|

Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է նաև Թուրքիայի հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում է Թուրքիայի հետ։ Այս մասին, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար: Նախարարության մամուլի ծառայությունից նշել են, որ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից։ «Ներկայումս ընթանում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները»,- նշված է պատասխանում։ Վերոհիշյալ պայմանագրի և նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների տևողությունը 16 ամիս է։ Հիշեցնենք, որ Արաքս գետը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանը, փոխել է հունը, և դրա սահմաններից դուրս առաջացել է մոտ 400 հա մակերեսով կղզի: Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկել է Արաքս գետի ներկայիս հունի վրա կառուցել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ պատվար՝ գետի ջրերը նախկինին վերադարձնելու համար:
11:55 - 13 հունվարի, 2024
Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարարը Էրդողանին Հայոց ցեղասպանության մասին է հիշեցրել

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ ի պատասխան վերջինիս հայտարարության։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր։ Իսրայել Կացը նշում է, որ Թուրքիայի նախագահն այժմ պարծենում է նրանով, որ անհիմն պնդումներով թիրախավորում է Իսրայելը՝ իր անցյալում ունենալով Հայոց ցեղասպանությունը։ «Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսում է։ Ձեր բարբարոս դաշնակիցների դեմ Իսրայելը կանգնած է պաշտպանվելու, ոչ թե կործանելու»,- X-ի իր էջում գրել է Կացը։ Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե իրենց ներկայացրած փաստաթղթերը (ցեղասպանության ապացույցները) օգտակար են Հաագայի համար․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն թաքնվելու տեղ չունի, և պաշտպանություն չկա Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսված գործողության համար»։
11:53 - 13 հունվարի, 2024
Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման
 |tert.am|

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետը կապիտալ նորոգումից հետո պատրաստ է շահագործման |tert.am|

tert.am: Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և արդեն պատրաստ է շահագործման։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը։ «Մաքսային տեխնիկական միջոցների, անձնագրային հսկողության,  նաև սահմանապահների մասով բոլոր ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ իրականացվի»,-ասաց Կարեն Թամազյանը։ 1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները: Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել։ Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանն ու Թուրքիան նշանակել են հատուկ ներկայացուցիչներ։ 2022թ. հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները:
13:08 - 12 հունվարի, 2024
Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները
 |news.am|

Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները |news.am|

news.am: Բիշքեկում տեղի են ունեցել Ղրղըզստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների՝ Ժեենբեկ Կուլուբաեւի եւ Հաքան Ֆիդանի բանակցությունները, տեղեկացրել է Yeni şafak-ը։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ իրավիճակը եւ երկու պետությունների միջեւ երկկողմ ռազմավարական եւ եղբայրական հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարները։ Հավաստիացնելով առեւտրատնտեսական համագործակցության դինամիկայի զարգացման կարեւորությունը՝ Ղրղըզստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները նշել են, որ պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մակարդակն ավելացնելու ուղղությամբ։ Այդ թվում՝ երկկողմ ղրղըզա-թուրքական ներդրումային ֆոնդի ստեղծման միջոցով։ Կողմերը նշել են նաեւ երկրների միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմապաշտպանական ոլորտներում ակտիվորեն զարգացող համագործակցությունը եւ այս ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման առկա պոտենցիալը։ 
12:57 - 10 հունվարի, 2024
Բլինքենն ու Էրդողանը քննարկել են Գազայի հակամարտությունը
 |azatutyun.am|

Բլինքենն ու Էրդողանը քննարկել են Գազայի հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք խոսել են Գազայի հակամարտության մասին, հաղորդում է Պետդեպարտամենտը։ Բլինքենն ընդգծել է հակամարտությունների տարածումը կանխելու, պատանդների ազատ արձակման, մարդասիրական օգնության ընդլայնման և քաղաքացիական զոհերի թվի նվազման անհրաժեշտությունը, ինչպես նաև աշխատելու դեպի ավելի լայն, կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կապահովի Իսրայելի անվտանգությունը և կնպաստի պաղեստինյան պետության ստեղծմանը։ Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Էրդողանը նաև քննարկել են եվրոպական անվտանգության առաջնահերթությունները, ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ավարտը և Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև առևտրի և ներդրումների ամրապնդումը:  
10:09 - 07 հունվարի, 2024
Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը: «Բանտարկյալների և բոլոր նրանց վերադարձը, ում նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում օկուպացված տարածքում, մասնավորապես Ղրիմում։ Թուրքիայի միջնորդությունը շատ կարևոր է, որպեսզի բոլորը՝ մեծահասակները և երեխաները, զինվորներն ու քաղաքացիական անձինք, ազատ արձակվեն», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։ Վլադիմիր Զելենսկու խոսքով քննարկվել է «խաղաղության բանաձևի» վրա աշխատանքը, այդ թվում՝ խորհրդատվական մակարդակով նոր հանդիպում, որը տեղի կունենա հունվարին Դավոսում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է արյունահեղությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու Թուրքիայի ինտենսիվ ջանքերը։ Թե կոնկրետ ինչ ջանքերի մասին է խոսքը, չի նշվում։ «Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և ընդունել խաղաղ բանակցությունները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար»,- ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
12:13 - 06 հունվարի, 2024
Կովկասում խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Գյուլեր
 |azatutyun.am|

Կովկասում խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ Գյուլեր |azatutyun.am|

azatutyun.am: Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ըստ ադրբեջանական Report գործակալության` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ «Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Խոսելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից՝ Գյուլերը շեշտել է՝ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ռազմավարական դաշինքն ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու Անկարայի և Բաքվի համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
10:22 - 04 հունվարի, 2024