Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|
12:13 - 06 հունվարի, 2024

Էրդողանն ու Զելենսկին քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղրիմում գերիների ազատ արձակման հարցը:

«Բանտարկյալների և բոլոր նրանց վերադարձը, ում նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում օկուպացված տարածքում, մասնավորապես Ղրիմում։ Թուրքիայի միջնորդությունը շատ կարևոր է, որպեսզի բոլորը՝ մեծահասակները և երեխաները, զինվորներն ու քաղաքացիական անձինք, ազատ արձակվեն», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։

Վլադիմիր Զելենսկու խոսքով քննարկվել է «խաղաղության բանաձևի» վրա աշխատանքը, այդ թվում՝ խորհրդատվական մակարդակով նոր հանդիպում, որը տեղի կունենա հունվարին Դավոսում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նշել է արյունահեղությունը դադարեցնելու և կայուն խաղաղություն հաստատելու Թուրքիայի ինտենսիվ ջանքերը։ Թե կոնկրետ ինչ ջանքերի մասին է խոսքը, չի նշվում։

«Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դերը և ընդունել խաղաղ բանակցությունները՝ Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար»,- ասվում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել