Հունգարիա

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին
 |armenpress.am|

Հունգարիան և Չինաստանը հանդես են եկել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման օգտին |armenpress.am|

armenpress.am: Հունգարիան և Չինաստանը հանդես են գալիս պետությունների միջև ցանկացած վեճերի խաղաղ կարգավորման օգտին և վերահաստատում են իրենց հանձնառությունը միջազգային համակարգին, որի առանցքը ՄԱԿ-ն է։ Այդ մասին ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 9-ին Բուդապեշտում ընդունվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ Հունգարիայի նախագահ Թամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցություններից հետո։ «Նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ» համատեղ հայտարարություն մեջ նշված է, որ «կողմերն ընդգծում են պետությունների միջև վեճերի խաղաղ կարգավորման կարևորությունը երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։ «Երկու կողմերը վերահաստատում են գլոբալ անվտանգության և խաղաղության կարևորությունը: Երկուստեք  վերահաստատում են, որ իրենք համատեղ կպաշտպանեն միջազգային համակարգը, որի առանցքը ՄԱԿ-ն է, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգը և միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա, կաշխատեն արդար միջազգային կարգի հաստատման ուղղությամբ և հաստատակամորեն կպաշտպանեն խաղաղությունն ու  կայունությունն ամբողջ աշխարհում», - նշված է փաստաթղթում։ Բացի այդ, հայտարարության մեջ ասված է, որ Չինաստանը վերահաստատում է Եվրամիության հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման իր հանձնառությունը և «խրախուսում է բարձր մակարդակի փոխանակումները՝ նպաստելու ռազմավարական հարցերի շուրջ տեսակետների մերձեցմանը»: Հունգարիան, որպես ԵՄ անդամ, կիսում է այս սկզբունքները և կներդնի իր ավանդը դրանց իրականացման գործում։ 21 կետից բաղկացած հայտարարության մեջ հիմնական ուշադրությունը նվիրված է Հունգարիայի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերին, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնելու համագործակցությունը նաև այլ բնագավառներում, ներառյալ առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը։ Չինաստանի նախագահը պետական այցով Չինաստանում էր գտնվում մայիսի 8-10։ Մինչ այդ նա պետական այցով եղել էր Ֆրանսիայում և Սերբիայում։
13:14 - 10 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները: Ընդգծվել են այդ ուղղությամբ միջխորհրդարանական կապերի դերն ու ակնկալիքները, երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջոցով նախաձեռնությունների իրականացման կարևորությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակով նախաձեռնված ճանապարհին և վերջին շրջանում կայացած քննարկումների արդյունքում նկատելի է երկուստեք վճռականությունը էական խթան հաղորդել երկկողմ կապերին, որոնք հիմնված են պատմական ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա: Երկուստեք ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների, համատեղ նախաձեռնությունների միջոցով նոր ուղղությունների բացահայտման հարցում առկա հետաքրքրությունը, քննարկվել են առաջիկա ծրագրերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային, գիտության ու կրթության ոլորտում, մարդկանց միջև շփումների խորացման հարցերին, նշվել է Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկի, ինչպես նաև Stipendium Hungaricum կրթաթոշակային ծրագրի օգտակարությունը: Որպես երկու ժողովուրդների միջև ամուր կապերի վկայություն՝ նշվել է նաև Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի հանդեպ հունգար ժողովրդի և Հունգարիայի կառավարության հոգածությունը: Արարատ Միրզոյանը և Իշտվան Յակաբը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ տեսլականը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրվող ջանքերը:
19:59 - 07 մայիսի, 2024
Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Արարատ Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս հայտնելով, որ վերջին շրջանի դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները թույլ կտան նոր խթան հաղորդել հարաբերությունների և բազմաոլորտ օրակարգի զարգացմանը: «Առկա է դեռ չիրացված մեծ ներուժ թե’ քաղաքական երկխոսության, թե’ հատկապես տնտեսական կապերի առումով, և առկա է պատրաստակամություն քայլեր ձեռնարկել շարունակական արդյունքներ գրանցելու համար»,- հավելել է Արարատ Միրզոյանը։ Հանգամանալից քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների համապատասխան կառույցների փոխգործակցության հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության, մարդկանց միջև շփումների, մշակութային զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, որոնց էականորեն կարող է նպաստել Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկը։ Վկայակոչելով Բուդապեշտում Պետեր Պազմանի Կաթոլիկ Համալսարանում հայկական ուսումնասիրությունների բաժանմունքի գոյությունը, ինչպես նաև երկու երկրների միջև 2023-25թթ կնքված փոխըմբռնման հուշագրերը՝ նախարար Միրզոյանը կարևորել է փորձի, ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի կյանքի կոչումը։ Անդրադարձ է կատարվել նաև պատմամշակութային արժեքների պաշտպանությանը Հունգարիայի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությանն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերին։ ՀՀ արտագին գործերի նախարարը և հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարվա երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում նախանշվող բոլոր ծրագրերը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման, դրանց անքակտելիության առանցքային սկզբունքները։ Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա ընձեռած հնարավորությունները:
11:37 - 07 մայիսի, 2024
Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում եզրափակվել է առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին մտքերի փոխանակմամբ: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Բուդապեշտում։ ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները ստորագրել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա այդ ժամանակ հայտարարել էր Երևանում Հունգարիայի հյուպատոսություն բացելու մասին։ 
19:49 - 06 մայիսի, 2024
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
 |armenpress.am|

Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եվրոպական միության ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Վստահ եմ՝ գիտեք, որ մենք մի գործընթացի մեջ ենք, որն էականորեն, մոտեցնում է Հայաստանը ԵՄ-ին և ԵՄ-ն Հայաստանին, և այս պահին մեր սեղանին է նախաձեռնությունների մի նոր փաթեթ։ Այստեղ մեծապես հույս կդնենք և կհենվենք Եվրոպական միությունում Հունգարիայի առաջիկա նախագահությանը և վստահ ենք, որ հարցերը և նախատեսվող ծրագրերը շոշափելի քայլերով առաջ կգնան նաև Ձեր նախագահության ընթացքում»,- նշել է Արարատ Միրզոյանը։   Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։
17:35 - 06 մայիսի, 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
 |armenpress.am|

Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունում պատրաստվում են Հայաստանի հետ գործընկերության օրակարգը պատրաստելուն: Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Որպես Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք կարողացել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու Հայաստանի և ԵՄ–ի միջև կապերը: Մենք պատրաստվում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը պատրաստել: Բացի այդ՝ պատրաստվում ենք ազատականացման երկխոսությունը սկսել երկու կողմերի միջև»,–ասել է նախարարը: Սիյարտոն հույս է հայտնել, որ այս երկու գործընթացները հաջողությամբ և արդյունավետությամբ կպսակվեն: Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։
17:08 - 06 մայիսի, 2024
Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարար

Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք․ Հունգարիայի ԱԳ նախարար

Եկել ենք այն եզրակացությանը, որ պիտի միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացենք։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։  Պետեր Սիյարտոյի խոսքով՝ այս պահի դրությամբ կային հյուպատոսություններ։  «Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք 2 երկրներում»։ Նախարարը նշեց նաև, որ այս տարվա հուլիսից սկսած՝ տրվելու է 2 մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ «Wizz Air» -ի շնորհիվ։ Հանդիպման մեկնարկին Հունգարիայի ԱԳ նախարարը նշեց՝ մեծ պատիվ է իրենց համար 15 տարվա դադարից հետո հյուրընկալել ՀՀ ԱԳ նախարարին։ Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է Բուդապեշտում։ ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարները ստորագրել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի Հայաստան է ժամանել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ Նա այդ ժամանակ հայտարարել էր Երևանում Հունգարիայի հյուպատոսություն բացելու մասին։ 
16:26 - 06 մայիսի, 2024
Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո
 |shantnews.am|

Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո |shantnews.am|

shantnews.am: Առնվազն մեկ եվրոպական երկրի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե այս պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր, դա կստեղծի համաշխարհային պատերազմի վտանգ, քանի որ տվյալ երկիրը, անշուշտ, կլինի ՆԱՏՕ-ի անդամ, և եթե ՆԱՏՕ-ի անդամն ուղիղ հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ, ապա ակնհայտ հետևանքը կլինի նոր համաշխարհային պատերազմի բռնկումը»,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը։ Սիյարտոն նաև զգուշացրել է, որ եվրոպական քաղաքական առաջնորդները «տառապում են պատերազմական փսիխոզով»: «Մենք բավականին խելահեղ հայտարարություններ ենք լսել ոչ միայն Ուկրաինա եվրոպացի զինվորներ ուղարկելու, այլև միջուկային զենքի տեղակայման մասին»,- ասել է նախարարը։
10:17 - 04 մայիսի, 2024
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
 |azatutyun.am|

Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ «Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում, որի ընդունումը մի քանի շաբաթ է՝ արգելափակվում է Հունգարիայի կողմից։
15:59 - 30 ապրիլի, 2024
Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել

 |factor.am|

Բուդապեշտում Օրբանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են սկսվել |factor.am|

factor.am: Հազարավոր մարդիկ մարտի 26-ի երեկոյան բողոքի ցույց են անցկացրել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ պահանջելով վարչապետ Վիկտոր Օրբանի և գլխավոր դատախազի հրաժարականը՝ կառավարությունում կոռուպցիայի մասին ձայնագրությունների հրապարակումից հետո։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցները, որոշները՝ ջահերը ձեռքներին, Գլխավոր դատախազության շենքի մոտից երթով շարժվել են դեպի խորհրդարան՝ վանկարկելով՝ «Հրաժարական տվե՛ք, հրաժարական տվե՛ք»։ Հունգարիայի արդարադատության նախկին նախարար Ջուդիթ Վարգայի նախկին ամուսին Պետեր Մադյարը դիմել է ցուցարարներին։ Հենց նա է հրապարակել աուդիո ձայնագրությունը, որտեղ նրա նախկին կինը խոստովանում է, որ դավադրություն է կազմակերպել՝ պաշտպանելու պետական կոռուպցիան։ Մադյարը հաստատել է իր մտադրությունները՝ ստեղծելու սեփական կուսակցությունը՝ հունիսին կայանալիք տեղական և Եվրախորհրդարանի ընտրություններում Օրբանին «մարտահրավեր նետելու» համար: «Հունգարացիները շնորհակալություն են հայտնում ձեզ, որ այսօր եկել եք հազարներով՝ իշխանություններին ասելու, որ բավական է»,- ընդգծել է Մադյարը:
16:59 - 27 մարտի, 2024
Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Սիյարտո |1lurer.am|

Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը. Սիյարտո |1lurer.am|

1lurer.am: Հունգարիան չի արգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 13-րդ փաթեթը, թեև այն սխալ է համարում։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը։ «Պատժամիջոցների 13-րդ փաթեթի նախապատրաստման փուլում դրանից հաջողվել է բացառել բոլոր տարրերը, որոնք հակասում էին Հունգարիայի տնտեսական շահերին։ Ուստի մենք կարծում ենք, որ վետո կիրառելն իմաստ չունի։ Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ Եվրամիությունը սխալ որոշում է կայացնում»,- հայտարարել է Սիյարտոն Բրյուսելում հունգարացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ թեև Եվրամիությունը դեռ չի հասցրել հավանություն տալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթին, Բրյուսելում արդեն 14-րդ փաթեթը մշակելու կոչեր են հնչում: Սիյարտոն նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նկատմամբ ԵՄ ղեկավարության ընդհանուր ռազմավարությունը լիովին ձախողված է, քանի որ այն չի տանում խաղաղության, այլ միայն վնաս է հասցնում Միության երկրներին:
11:48 - 20 փետրվարի, 2024