Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները. Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները. Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նովրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ Արեգակնային տոմարով Նոր տարին Իրանի Իսլամական Հանրապետության համար թող նշանավորվի նորանոր ձեռքբերումներով և հարատև խաղաղությամբ։ Հայաստանի համար առանձնահատուկ կարևոր են հայ-իրանական հարաբերու­թյունները՝ խարսխված բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ գործակցությունը՝ հնարավորինս օգտագործելով առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։ 
17:15 - 20 մարտի, 2022
ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ նախագահն ընդունել է Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ նման այցերն ու ակտիվ շփումներն այս օրերին հատկապես կարևոր են: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակության անդամները նախագահին են ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Առանձնահատուկ կարևորվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցը և միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնումը: Անդրադարձ է եղել նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի և Արցախի միջև համագործակցության խորացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարը: Նախագահն ընդգծել է որակյալ կրթության անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Արցախի և արցախահայության ներկայիս խնդիրներին ու առկա մարտահրավերներին, որոնց լուծման ճանապարհին նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է մեր ժողովրդի միասնականությունը և համախմբվածությունը:
17:55 - 16 մարտի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն մարտի 13-ին նախագահական նստավայրում տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին: Այս մասին տեղեկացնւմ են Հայաստանի Հանրաետության նախագահի աշխատաազմից։   Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:    
19:04 - 13 մարտի, 2022
Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է  նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ

Նորընտիր նախագահ Խաչատուրյանը հանդիպել է նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հետ

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու հանդիսավոր արարողությունից և «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցից հետո, տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալվել է Հանրապետության նախագահի նստավայրում: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը, նախագահական պալատի մուտքի մոտ նրանց դիմավորել է ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը տիկնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ։ «Դիմավորմանը հաջորդած զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանարապետության պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել։ Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հանրապետության նախագահի պաշտոնը և իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես համապետական և համազգային շահերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրույցի ավարտին նրանք շրջել են նախագահական նստավայրի տարածքում:
18:00 - 13 մարտի, 2022
Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու․ Վահագն Խաչատուրյան |1lurer.am|

Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու․ Վահագն Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: Վահագն Խաչատուրյանն այսօր ԱԺ հատուկ նիստում ասաց, որ ՀՀ նախագահի պարտականությունները ստանձնում է կարևոր մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանային ու միջազգային բարդ մատահրավերներ կան։ «Այսօր մեզ, առավել քան երբևէ, հարկավոր են իմաստություն, վստահություն, միաբանություն, կայունություն։ Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ  է դառնում։ Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու։ Ի վերջո, պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը, ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը։ Այս ամենը կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր, արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի»,- ասաց Խաչատուրյանը։ Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչած են ապահովելու իշխանության 3 թևերի գործունեությունը՝ ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից։ «Այս համակարգում իր տեղն ունի նախագահի ինստիտուտը, որը, ըստ Սահմանադրության, հանդիսանում է պետության գլուխը, հետևում Սահմանադրության պահպանմանը»,- ասաց Խաչատուրյանը։ Նորընտիր նախագահի խոսքով՝ իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը։ «Քաղաքական ոչ մի համակարգ իդեալական չի կարող լինել։ Ե՛վ քաղաքական, և՛ խորհրդարանական համակարգերն իրենց առավելություններով հանդերձ ունեն որոշակի թերություններ, բացթողումներ։ Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող։ Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի իշխանության տարանջատումը, օրենքի գերակայությունը, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը, քաղաքական մրցակցությունը, իշխանափոխության հնարավորությունը, ազատ ընտրությունները»,- ասաց Խարատուրյանը։ Ըստ նորընտիր նախագահի՝ մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու ՀՀ գոյությունը։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում
14:50 - 13 մարտի, 2022
Հրամայական է հայրենիքի ապագայի շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

 |armenpress.am|

Հրամայական է հայրենիքի ապագայի շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը. Ամենայն Հայոց Կաթողիկոս |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ներկայիս մարտահրավերների պայմաններում հրամայական է համարում ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, շեշտում է՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինել երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս մասին ասաց ՀՀ նախագահի՝ երդմամբ պաշտոնը ստանձնելուց հետո, իր հայրապետական օրհնության խոսքում: «Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է Արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, երբ հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին: Այսօր ամենքս մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում և Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը և ապագան անորոշություններ է պարունակում: Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նա ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում հրամայական համարեց ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել  պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել ազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի: «Որպես պետության գլուխ՝ ՀՀ նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության և օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով պարոն նախագահ, պետք է նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը: Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը: Հայոց եկեղեցին, ինչպես բոլոր ժամականերում, իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը՝ Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի, միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը՝ նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ։ Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա»,-ասաց նա: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շեշտեց նաև՝ չափազանց մեծ է այն գինը, որ հայ ժողովուրդը վճարել է անկախ պետականության վերակերտման ճանապարհին: «Հայրապետական մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք ու եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շախաղենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով»,- նշեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ բոլորին հրավիրելով միասնական հոտնկայս աղոթքի:
14:13 - 13 մարտի, 2022