Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ

Եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում․ ԵՄ խորհրդի նախագահ

Եվրամիությունը չունի գաղտնի օրակարգ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մեր նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության ձեռքբերմանը»,- ասել է նա՝ հավելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղություն հաստատել։ Միշելը նշել է, որ գնահատում է այդ ջանքերը․ «Միասին մենք դիտարկեցինք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջերս անցկացված դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել ձեռք բերված խթանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ վճռական քայլեր անելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով գերիների ազատ արձակման թեմային՝ Եվրոպական խորհդրի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով նշել է, որ բանակցության մասնակիցների մոտ եղել է ըմբռնում, որ պահվող անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ «Զինծառայողները, որոնք պարզապես կորել են ու անցել մյուս երկրի կողմը, պետք է շարունակեն ազատ արձակվել արագացված ընթացակարգով»,- ասել է Միշելը։  Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ևս հաղորդագրություն է տարածել հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում։
21:57 - 14 մայիսի, 2023
Բրյուսելում, ի թիվս այլնի, քննարկվել են գերիների, անհետ կորածների խնդիրներին վերաբերող հարցեր

Բրյուսելում, ի թիվս այլնի, քննարկվել են գերիների, անհետ կորածների խնդիրներին վերաբերող հարցեր

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:29 - 14 մայիսի, 2023
Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»

Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»

Մենք շարունակել ենք մտքեր փոխանակել «նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդրի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Ես հորդորել եմ Ադրբեջանի նախագահին ներգրավվելու դրական օրակարգ ձևավորելու մեջ՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ապահովելու այդ (ԼՂ՝ խմբ․) բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։  Ես նաև բարձրացրել եմ այն հարցը, որ Բաքվի ու այս (ԼՂ՝ խմբ․) բնակչության միջև թափանցիկ ու կառուցողական երկխոսության կարիք կա»,- նշել է նա։ Նույն ելույթի ժամանակ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ։
21:24 - 14 մայիսի, 2023
Կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ․ Շառլ Միշել

Կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ․ Շառլ Միշել

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են երկկողմ հանդիպումներ անցկացնել՝ սահմանային հարցերը քննարկելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելը՝ ամփոփելով այսօր Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը՝ իր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Միշելի խոսքով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հավատարմությունը 1991թ․ Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև հաստատել են այն, որ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 89 600 քառ․ կմ․ «Սահմանների վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով»։ Հավելենք, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 86 600 քառ․ կմ է։ Եվրոպական խորհրդի կայքում խմբագրվել է Շառլ Միշելի ուղիղ խոսքը․ Ադրբեջանի տարածքը կայքում նախ գրվել է 89 600 քառ․ կմ, ապա՝ 86 600 քառ․ կմ, որը, ինչպես նշել էինք, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի չափն է։ Նշենք՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը ներառում է Արցախը (ԼՂԻՄ-ը և 7 շրջանները)։ Եվրոպական խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ բանակցություններում կողմերն առաջընթաց են գրանցել։ Նրա խոսքով երկու առաջնորդներն իրենց թիմերին հանձնարարել են աշխատանքներ իրականացնելու երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացման ուղղությամբ։ «Հիմա այս հարցում դիրքորոշումները շատ են մոտեցել, հատկապես Նախիջևանի հետ երկաթուղային հաղորդակցության բացման մասով։ Նրանք իրենց թիմերին հանձնարարել են կնքել սկզբունքային համաձայնագիր՝ երկաթուղային հաղորդակցության բացման և կոնկրետ գրաֆիկով անհրաժեշտ շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ։ Նրանք նաև պայմանավորվել են այդ հարցում օգտագործել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը»,- նշել է Միշելը։
21:05 - 14 մայիսի, 2023
Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|

Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա հասնել կարգավորման. ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն. Կրեմլ |tert.am|

tert.am: Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել, ստորագրված փաստաթղթերը, որպես իրավիճակի կարգավորման հիմք, այլընտրանք չունեն: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ։ Մենք ելնում ենք նրանից, որ դրանք շարունակում են լինել կարգավորման՝ այլընտրանք չունցող հիմք։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեքի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- ասել է նա լրագրող  Պավել Զարուբինի հետ զրույցում։Երևանն ու Բաքուն անցյալ տարի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսել են քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Նշենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի միջև:
16:18 - 14 մայիսի, 2023
Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: «Նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ դրանք նպատակ են հետապնդում խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտության շուրջ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
16:12 - 13 մայիսի, 2023
Հրապարակվել է Բրյուսելում կայանալիք երկկողմ և եռակողմ հանդիպումների ժամանակացույցը

Հրապարակվել է Բրյուսելում կայանալիք երկկողմ և եռակողմ հանդիպումների ժամանակացույցը

Եվրոպական խորհրդի կայքում հրապարակվել է Բրյուսելում կայանալիք երկկողմ ու եռակողմ հանդիպման հանդիպումների ժամանակացույցը։ Այսօր՝ մայիսի 13-ին՝ տեղի ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով 21։00-ին), տեղի կունենա Շառլ Միշելի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վաղը՝ մայիսի 14-ին՝ ժամը 09։00-ին (Երևանի ժամանակով 11։00-ին), նշանակված է Միշելի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը նշանակված է վաղը՝ տեղի ժամանակով ժամը 13։00-ին (Երևանի ժամանակով 15։00-ին)։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ վաշինգտոնում ԱԳ նախարարների բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում։ Նրանց քննարկումները պետք է շարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հանդիպմանը 2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել էին՝ նշելով, որ Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ ոչ պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը․ «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասները դեռ հայտնի չեն»։ Այնուհետև, չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, Եվրամիությունը վերահաստատել է, որ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ մայիսի 11-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանային լարվածություն են ստեղծել՝ սահմանագոտու Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Սոթքի, Կութի, Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելով։ Կիրառվել են հրետանային և ականանետային միջոցներ, ԱԹՍ։ Մինչև մայիսի 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ընդհատվող, ապա դարձյալ շարունակվող ադրբեջանական սադրանքների հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մի մասը դուրս է գրվել։ Մայիսի 13-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ իրադրությունը առաջնագծում կայուն է։ Մայիսի 11-ին՝ ադրբեջանական կողմի սադրանքի առաջին օրը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։ Չնայած դրան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել էին ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
14:18 - 13 մայիսի, 2023
Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ առանձին հանդիպում կկայանա Շառլ Միշելի հետ

Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ առանձին հանդիպում կկայանա Շառլ Միշելի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նշվում է, որ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ վաշինգտոնում ԱԳ նախարարների բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում։  Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հանդիպմանը 2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել էին՝ նշելով, որ Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ ոչ պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը․ «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասները դեռ հայտնի չեն»։ Այնուհետև, չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, Եվրամիությունը վերահաստատել է, որ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ մայիսի 11-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանային լարվածություն են ստեղծել՝ սահմանագոտու Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Սոթքի, Կութի, Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելով։ Կիրառվել են հրետանային և ականանետային միջոցներ, ԱԹՍ։ Մինչև մայիսի 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ընդհատվող, ապա դարձյալ շարունակվող ադրբեջանական սադրանքների հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մի մասը դուրս է գրվել։ Մայիսի 13-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ իրադրությունը առաջնագծում կայուն է։ Մայիսի 11-ին՝ ադրբեջանական կողմի սադրանքի առաջին օրը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։ Չնայած դրան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։ Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։  Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել էին ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:33 - 13 մայիսի, 2023
Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա |armeniasputnik.am|

Այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը չի մասնակցել Տեղ գյուղի մոտ ընթացող «ճշգրտումներին»։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Պատասխանում ասվում է, որ այս պահին փոխհամաձայնեցման փուլում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի և համատեղ ախշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի նախագիծը։ «Այս պահին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա»,- հայտնել են գրասենյակից։
11:13 - 13 մայիսի, 2023
ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյո՞ք բանակցություններում քննարկվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը
 |azatutyun.am|

ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ չի պատասխանում՝ արդյո՞ք բանակցություններում քննարկվում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է ուղիղ պատասխանել հարցին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվո՞ւմ է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և արդյո՞ք Հայաստանն արդեն տվել է իր համաձայնությունը։ Ամիսներ շարունակ Արցախի ինքնորոշման իրավունքը չպնդող վարչապետ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին։ «Ազատությունը» հարցում էր ուղարկել արտգործնախարարություն՝ ճշտելու՝ «վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու տարբերակը, և Հայաստանը արդեն տվե՞լ է իր համաձայնությունը։ Եթե, այո, այդ դեպքում, ինչպե՞ս է պաշտոնական Երևանը պատկերացնում Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության պաշտպանությունը, երբ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով մեկ անգամ չէ հայտարարվել, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայերի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է»։ Արտգործնախարարությունից «Ազատությանը» պատասխանել են. - «Հայաստանի Հանրապետությունը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը առ այն, որ Հայաստանի համար սկզբունքային է միջազգային տեսանելի ներգրավածությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումը Բաքվի ու Ստեփանակերտի միջև։ ԼՂ-ի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման համար»։
16:23 - 12 մայիսի, 2023
Ադրբեջանի ապօրինի գործողությունը Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար

Ադրբեջանի ապօրինի գործողությունը Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ մայիսի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Ադրբեջանի հերթական սադրիչ և ագրեսիվ գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» խորագիրը կրող ընթացիկ հարցը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ականանետերի և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ է բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի վիրավորներ: ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը միտված է ամբողջությամբ խաթարել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերը և նպատակ ունի զրոյացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Այս ապօրինի գործողությունը նաև Բրյուսելում և Մոսկվայում առաջիկայում նախատեսված հանդիպումները խաթարելու բացահայտ փորձ է: Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ Ադրբեջանը նաև նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման, դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամի, անցակետի ապօրինի տեղադրման և ԿԽՄԿ-ի գործունեության խափանման փաստերից, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի իր ջանքերն՝ ուղղված հակամարտության կայուն կարգավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար:
15:22 - 12 մայիսի, 2023
Գերմանիան միտված է Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը․ դեսպան Ռիխտեր |armenpress.am|

Գերմանիան միտված է Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը․ դեսպան Ռիխտեր |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը, Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է, որ Գերմանիան միտված է նշանակալի արդյունքների ապահովմանը:   Այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» գրքի շնորհանդեսի ժամանակ: «Մենք միտված ենք հարատև խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Խոսքը վերաբերում է նաև քաղաքական, տնտեսական և միջանձնյա հարաբերությունների զարգացման հնարավորություններին ամբողջ տարածաշրջանում: Մենք միտված ենք աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը: Եվ ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը միտված են այս տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովելուն: Եվ այս առումով մենք նախատեսել ենք նաև հանդիպումներ, խոսքը վերաբերում է նաև Եվրոպական համայնքի գագաթնաժողովին Քիշնևում հունիսի 1-ին: Այստեղ Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է նաև միտվածություն բավականին նշանակալի արդյունքների ապահովմանը»,-ասաց դեսպանը: Անդրադառնալով Հայաստանի և Գերմանիայի երկկողմ հարաբերություններին՝ դեսպանն ընդգծեց, որ 2022 թվականը հոբելյանական տարի էր Հայաստանի և Գերմանիայի համար, երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992-ին: Ռիխտերը նշեց՝ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները շարունակաբար զարգացել են, ընդլայնվել, քաղաքական երկխոսությունը շարունակվում է: Սերտ կապեր են ձևավորված գերմանական Բունդեսթագի և Հայաստանի ԱԺ-ի միջև: Դեսպանը հիշեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս տարի այցելել են Բեռլին: «Շատ արգասաբեր քննարկումներ են ունեցել, ինչը, վստահաբար, անդրադարձել է մեր երկրների համագործակցության պոտենցիալի վրա և ընդգծել համագործակցության ընդլայնման ուղղությունները: Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության ուղղություններից են տեխնիկական ու ֆինանսական համագործակցությունները: Եվ այստեղ Գերմանիան տարիներով աջակցել է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Հայաստանում»,-ասաց Ռիխտերը: Հայաստանն ու Գերմանիան ակտիվ համագործակցել են նաև մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Դեսպանը Հայաստանի և Գերմանիայի համագործակցության բեկումնային կետերից մեկը համարում է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ըստ նրա՝ դա մեծապես նպաստել է նաև նման հանցագործության կանխման  գործընթացին ամբողջ աշխարհում: «Հայաստանը մեծ առաջընթաց է ապահովել իր բարեփոխումների օրակարգում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը շատ հանձնառու կերպով իրականացնում է ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված փոխգործակցության համաձայնագիրը: Եվ կարծում եմ, որ Հայաստանի կառավարության ներկայիս ծրագիրը լավ հարթակ ու շրջանակ է բարեփոխումները նաև ապագայում ակտիվորեն շարունակելու համար»,-ասաց Ռիխտերը: Դեսպանը վստահեցրեց՝ Գերմանիան միտված է փոխգործության երկկողմանի հարթակների ձևավորմանն ու ընդլայնմանը:
14:52 - 12 մայիսի, 2023
Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին |news.am|

Սոթքում փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական հարձակումը. Մարուքյանը՝ Պատելին |news.am|

news.am: Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի հերթական չսադրված հարձակումը, որը հայտնի է ԴԱԻՇ-ի նման մարտական վարքագծով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, թե Սոթքի հատվածում տեղի է ունեցել փոխհրաձգություն: Մարուքյանը նաեւ նշել է. «Հայկական բանակը ձեռնարկեց անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը. Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։ Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։
14:00 - 12 մայիսի, 2023
Հայաստանի և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված. Սիրանուշ Սահակյան |news.am|

Հայաստանի և Արցախի սահմանին մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված. Սիրանուշ Սահակյան |news.am|

news.am: Հայաստանի և Արցախի սահմանամերձ հատվածներում մոտ 6000 ադրբեջանցի հատուկ ջոկատային է տեղակայված։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։ Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմական գործողություններում ներգրավվել էր ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատայինների ստորաբաժանումը։ Դրա անդամները հատկապես դաժան էին եղել Հադրութում։ 2022 թվականին էլ թուրքական բանակի մոդելով ստեղծվել էր «Կոմանդո» ստորաբաժանումը, նրանց պատրաստությունը եղել է հենց թուրք զինծառայողների ներգրավվածությամբ։ ««Կոմանդո» ստորաբաժանումը տեղակայված է Հադրութում և Քարվաճառում։ Այս պահին 5 միավոր կա, սակայն դրանցից 3-ի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։ Նրանց ղեկավար անձնակազմի հարցազրույցներում որպես նպատակ արձանագրվել է Ադրբեջանի տարածքում գործող ոչ կանոնավոր զինվորական միավորումների դեմ պայքարը, որի տակ նրանք հասկանում են Արցախի պաշտպանության բանակը»,– նշեց Սիրանուշ Սահակյանը։ Իրավապաշպանը վստահ է` ադրբեջանցի հատուկ ջոկատայինների առջև խնդիր է դրված ոչնչացնել Արցախի զորամիավորումները։ Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականին Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ հստակ ապացույցներ կան` Իշխանասարի դիրքերից մեկում` «Հովազ 1» բարձունքում հայ ռազմագերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը։ Այդ ժամանակ դեպքի վերաբերյալ տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ դիրքում 9 զինծառայող է եղել, 4-ին գնդակահարում են ադրբեջանցի զինծառայողները, սակայն հնարավոր էր եղել նույնականացնել նրանցից 2-ին։
13:59 - 12 մայիսի, 2023