Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։ Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն։ [Նիկոլ Փաշինյան]
Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ, մյուսները տեղադրված են․ վարչապետի աշխատակազմը հարցին, որ Կիրանցում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել, այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու, պատասխանել է. «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թ․ քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար»։ [Վարչապետի աշխատակազմ]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպմանը քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: [ՀՀ ԱԳՆ]
Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ «Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու։ Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի,»- ասաց Սրբազանը։ |azatutyun.am|
Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։ [ՆԳՆ ոստիկանություն]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]
Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը։ Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։ Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ: |tert.am| |tert.am|
Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Կառավարության արտահերթ նիստից․ նա հոսպիտալացվել է։ Ըստ սլովակյան Pravda-ի՝ վարչապետը վիրավորվել է ստամոքսի և կրծքի հատվածում։ Pluska-ի տվյալներով նրա վիճակը ծանր է։ Ականատեսների վկայությամբ Ֆիկոն մոտեցել է մարդկանց, ինչից հետո մի քանի կրակոց է հնչել, և վարչապետը ընկել է գետնին։ Հարձակվողը ձերբակալված է։
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան երկրում նոր հեղաշրջման փորձերի մասին տեղեկությունների ֆոնին X-ում գրել է, որ «ովքեր միավորված են ահաբեկչական կազմակերպությունների և դրանց ընդարձակման, կազմակերպված հանցավոր կազմակերպությունների հետ և փորձում են խաղ խաղալ նախագահի, կառավարության և քաղաքական գործիչների նկատմամբ FETO-ի մարտավարությամբ, կոչնչացվեն նրանց խաղերն ու լարած թակարդները»։ Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։ |factor.am|
Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքված Օպերայի հարակից հատվածներում։ Մետաղյա արգելապատնեշներով փակվել են շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաև Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ և սեղաններ են տեղադրված: Թատրոնում տեղի է ունենալու ՎԶԵԲ ֆորում, ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ժամը 15։30-ից Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։ |news.am|
Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան
Այսօր 11:19Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
Այսօր 11:12ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Այսօր 11:11«Գլոբբինգի»-ի առաքանուց «ամֆետամին» տեսակի 90 հաբ է հայտնաբերվել
Այսօր 11:03Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան
Այսօր 10:57Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում |civilnet.am|
Այսօր 10:39Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ
Այսօր 09:44Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից |azatutyun.am|
Այսօր 09:27«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|
Այսօր 09:21Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար |shantnews.am|
Այսօր 09:19Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան
Այսօր 11:19Անհնազանդության ակցիաներ Երևանում․ թարմացվող
Այսօր 11:12ԱԽ քարտուղարը Լեհաստանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Այսօր 11:11«Գլոբբինգի»-ի առաքանուց «ամֆետամին» տեսակի 90 հաբ է հայտնաբերվել
Այսօր 11:03Իշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան Աբրահամյան
Այսօր 10:57Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում |civilnet.am|
Այսօր 10:39Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ
Այսօր 09:44Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից |azatutyun.am|
Այսօր 09:27«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից»․ Նիկոլ Փաշինյան |azatutyun.am|
Այսօր 09:21Վրաստանում քննադատել են Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին հանրահավաքին մասնակցելու համար |shantnews.am|
Այսօր 09:19