Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազին
11:12 - 08 հունիսի, 2022

Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, քննարկվել են Հայաստանի և Արցախի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանը և կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել