Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան
16:33 - 16 մայիսի, 2022

Լիտվայի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 18-20-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։

Մայիսի 18-ին Բաքվում Նաուսեդան կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկելու երկկողմ համագործակցությունն էներգետիկայի և էկոնոմիկայի ոլորտներում, Կովկասյան տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակն ու համագործակցությունն Ադրբեջանի և Եվրամիության միջև»։

Մայիսի 19-20-ը Լիտվայի նախագահը հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։

«Հանդիպումների ընթացքում կքննարկվի անվտանգության հետ կապված իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, ԵՄ-Հայաստան համագործակցությունն Արևելյան գործընկերության ձևաչափում, ինչպես նաև Լիտվա-Հայաստան երկկողմ հարաբերությունները», - ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ Լիտվայի նախագահը կհանդիպի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, տեղի լիտվական համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել