«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|
14:01 - 01 ապրիլի, 2022

«Մեզ համար սկզբունքային է ԼՂ կարգավիճակի հարցը»․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում», - այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով՝ սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։

Շեշտելով մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանտվության տակ գտնվող Փառուխ գյուղ, հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակոռուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող կրակահերթերը, Արցախի միակ գազատարը խափանելը՝ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը հրամայական է, իսկ ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանը բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ շեշտելով․ - «Մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առաջիկայում այնուամենայնիվ կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայամանգիր կնքելու նպատակով։ Մենք հետևողական ենք այս հարցում»։

Զբիգնև Ռաուին իր հերթին վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար՝ մտահոգություն հայտնելով՝ «տարաշարջանում իրավիճակը մնում է անկայուն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել