Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեռ փակ են պահում Սևան-Երևան մայրուղին
 |armtimes.com|
21:49 - 23 մարտի, 2022

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեռ փակ են պահում Սևան-Երևան մայրուղին |armtimes.com|

armtimes.com: Սևան-Երևան մայրուղին այսօր կեսօրից սկսած մինչ այս պահը փակ է։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչներն այն փակ են պահում՝ պահանջելով չեղարկել համայնքների խոշորացումը։ Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

Նշենք, որ վատ եղանակային պայմաններում հարյուրավոր ավտոմեքենաներ մնացել են ճանապարհին և չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։  Բողոքի ակցիան կազմակերպած մարդիկ ցրտին դիմանալու համար տեղ-տեղ խարույկներ են վառել։

Նրանք նաև տեղեկացրել են՝ եթե նախարարը հանդիպման չգնա, կփակեն նաև Սևանի թունելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել