Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՏԿԵ մամուլի խոսնակ
21:27 - 12 մարտի, 2022

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՏԿԵ մամուլի խոսնակ

Գլխավոր լուսանկարը՝ aravot.am-ի․ լուսանկարում Խոտ–Որոտան կառուցվող ճանապարհն է
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի հրապարակումներից մեկին: Նա, մասնավորապես, գրել է.
 
«Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել, ըստ որի` «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։
 
Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։
 
Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։
Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։
Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։
Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»։
 
Հաջորդ գրառմամբ ՏԿԵ խոսնակը հայտնել է, որ Խոտ-Որոտան ճանապարհն արդեն բաց և երթևեկելի է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել