Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,8%-ը․ԿԸՀ
18:34 - 05 դեկտեմբերի, 2021

Ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,8%-ը․ԿԸՀ

Ըստ ԿԸՀ տվյալների ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,8%-ը (376003 մարդ)։ 

Մասնակցության ամենաբարձ ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 62,95 %։ Այս համայնքում քվեարկության մասնակցության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 5029, որից մասնակցել են 3166-ը։ 

Մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արմավիր համայնքում՝ 14,12 %։ Այստեղ քվեարկության մասնակցության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 44452, որից մասնակցել են 6276-ը։ 

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 130 կուսակցություն (4190 թեկնածու)։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել