ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Մալաթիա-Սեբաստիայում գործող հանրային տրանսպորտը. կազմվել է 4 վարչական արձանագրություն
17:59 - 07 սեպտեմբերի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմինը մշտադիտարկել է Մալաթիա-Սեբաստիայում գործող հանրային տրանսպորտը. կազմվել է 4 վարչական արձանագրություն

Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ, երկրորդ օրն անընդմեջ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են Covid-19-ի պայմաններում ավտոբուսային, միկրոավտոբուսային ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների գործունության ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանումը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, մանրադրամի համար նախատեսված արկղ, տրանսպորտային միջոցների ախտահանում)։

35 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։

Առաջիկա օրերին Տեսչական մարմինների ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կկրի շարունակական բնույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել