hetq.am։ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է, և տարածաշրջանի երկրները պետք է կենտրոնանան ապագայի վրա։ Այդ մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է trend.az-ը։
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ լավ, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ Սա այսօր ամենալավ տարբերակն է»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման առաջարկը ակտուալ է, բայց հայկական կողմը չի ընդունում այն։
Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք։
Շարունակությունը՝ hetq.am-ում։
comment.count (0)