Սյունիքի հաշվին դոլարային միլիարդատեր դարձածները, Սյունիքը թալանածները դարձել են Սյունիքի փրկիչներ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|
21:45 - 15 հունիսի, 2021

Սյունիքի հաշվին դոլարային միլիարդատեր դարձածները, Սյունիքը թալանածները դարձել են Սյունիքի փրկիչներ. Սուրեն Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: Հասել ենք աբսուրդի, երբ Սյունիքի հաշվին հարստացածները, թալանածներն ու դեռ թալանողները դարձել են Սյունքիի ու Հայաստանի փրկիչներ: «Քաղաքացիական պայմանագրի» Կապանի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Սուրեն Պապիկյանը:  

«2003 թվականից սկսած, դա գիտեք, մերժվողի ղեկավարման ժամանակահատվածն է մինչև 2008 թվականը, Հայաստանի հանքավայրերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, ապա ձեզ առավել հայտնիները՝ Ագարակի հանքավայրը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, սեփականաշնորհվել են կոպեկներով:

Ու հիմա դրա հաշվին դոլարային միլիարդատեր դարձած մարդիկ այսօր դաս են փորձում տալ իրենց արդար քրտինքով աշխատող, իրենց երկրին անմնացորդ ծառայող մարդկանց:

 

Ու իրենց հակահեղափոխության կենտրոնը փորձել են դարձնել Սյունիքը: Բայց այսօր սյունեցին ցույց տվեց նրանց տեղը: Բայց մեխը խփելու ժամանակը հունիսի 20-ն է: Այդ օրը դուք մերժվողին, էն ձեր կողմերից մի հատ 1.20 բոկով կա, դրան, դրա մանկլավիկներին, էն որ նժդեհիկներ են դառել, այ սուտի հայրենասերներ, դրանց, ցույց եք տալու իրենց տեղը»,-հայտարարեց Սուրեն Պապիկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել