Չի կարող բևեռացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել. Քոչարյանը խոստանում է վերացնել թշնամանքը |armenpress.am|
12:22 - 12 հունիսի,2021

Չի կարող բևեռացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել. Քոչարյանը խոստանում է վերացնել թշնամանքը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն այցելեց Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Qաղաքացիների հետ հանդիպմանը նա հիշեց դեռևս նախագահության տարիներին Սպիտակ կատարած իր այցերը:

«Իմ հիշողությունը լավն է: Հիշում եմ յուրաքանչյուր դեմք Սպիտակում, նույնիսկ շինարարների դեմքերը, թե ով որ շենքն էր կառուցում: Եվ այդ աշխատանքների ծավալն ավելացնելու ամենամեծ խթանը եղել է հետևյալը՝ հաջորդ անգամ, երբ գամ, մարդկանց աչքերին ո՞նց եմ նայելու: Իմ համար նամուսի, պատասխանատվության հարց էր»,- նշեց Քոչարյանը:

Նա հայտարարեց, թե գործող կառավարությունը վերջին երեք տարիներին ոչինչ չի արել Սպիտակի համար: «Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել, թե ինչ ենք արել»,- խոստացավ Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ գալիս են իշխանության՝ վերականգնելու երկրի անվտանգությունը, պաշտպանել սահմաններն ու ապահովելու տնտեսական վերելք, կանխելու արտագաղթը, ստեղծելու աշխատատեղեր՝ բոլորին ապահովելով բարեկեցիկ կյանքով:

«Մենք մեր հետ բերելու ենք հանգստություն: Ես դա ասում եմ բոլոր հանրահավաքների ժամանակ: Չի կարող բևեռացած, իրար նկատմամբ թշնամացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել: Հնարավոր չէ ոչինչ անել, եթե մի բռունցքի պես չմիանանք և մեր առջև չդնենք՝ ունենալ բարեկեցիկ, զարգացող, ուժեղ Հայաստան»,- ասաց Քոչարյանը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել