Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյան
11:17 - 12 հունիսի, 2021

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը․ ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյան

Միայն մենք ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ճանաչում ենք ընդամենը որպես հրադադարի և հումանիտար հարցերի փաստաթուղթ, իսկ մնացած մասով դա ռուս-թուրքական հարյուրամյա դաշինքով մեզ պարտադրված հերթական ցեղասպան ու հայրենազրկող ապօրինի փաստաթուղթն է։ Այս մասին երեկ Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ազգային-Ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

«Հայտարարում ենք, որ մեր իրական դաշնակիցների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու այդ փաստաթուղթը և վերադարձնելու ենք գերիներին, որը մեզ համար առաջնային հարց է»,- ընդգծեց նա։

Գասպարյանի խոսքով՝ շատ կարևոր է գիտակցել, որ ՌԴ-ն թուլացել է և հեռանում է տարածաշրջանից։ ՌԴ-ն հրաժարվել է մեզնից, դավաճանել է մեզ, և հեռանալով իր տեղը զիջումէ Թուրքիային, և մեզ հանձնում է նրան։ ՌԴ-ն արդեն անում է, քանի որ մտածում է՝ մի օր կուժեղանա և կվերադառնա, իսկ եթե արևմուտքը գա տարածաշրջան, ապա ինքը կկորցնի այդ հնարավորությունը․ «ՌԴ-ին չիհետաքրքրում, որ այդ ընթացքում հայն ու Հայաստանը կվերանան թուրքական ծովում։ Այդ պատճառով մենք պետք է ամեն ինչ անենք, որ հեռացող Ռուսասատնին փոխարինեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, այլ ոչ թե Թուրքիան»։

Վահե Գասպարյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ դաշինքը մեզ համար այլընտրանք չունի։

«ՌԴ-ն և պատերազմը, ՌԴ հայաստանյան գործակալները, որոնք արդեն 30 տարի կառավարում են երկիրը, այնքան են թուլացրել ու քայքայել Հայաստանը, այնպիսի մարտահրավերներ են ստեղծել մեզ համար, որ արդեն չենք կարող առանց հզոր դաշնակցի օգնության ոտքի կանգնել ու ազգային պետություն ստեղծել։ Եվ բարեբախտաբար, աշխարհի ամենահզոր պետությունը՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև մեր բարեկամ Ֆրանսիան պատրաստ են մեզ ձեռք մեկնելու և աջակցելու։ Ուստի եթե մենք ուզում ենք հայրենիք ունենալ և ապրել մեր հայրենիքում, պետք է սեղմենք նրանց մեկնած ձեռքը»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ նրանք տարածաշրջանում մեծ փոփոխություններ են նախատեսում, ուզում են կյանքի կոչել հարավ-հյուսիս հսկա նախագիծը և մեզ տեսնում են որպես այդ նախագծի բաղկացուցիչ մաս, և եթե մենք հապաղենք և օդում թողնենք նրանց մեկնած ձեռքը, ապա Ադրբեջանը չի հապաղելու և մեր փոխարեն ինքն է դառնալու այդ նախագծի մաս, իսկ մենք արդեն հետաքրքիր չենք լինելու ոչ մեկի համար և ոտքի տակ ենք գնալու։

Գասպարյանի խոսքով՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր դաշնակցությունը միայն ռազմական անվտանգություն չէ․ «Նրանց աջակցությամբ դառնալով հարավ-հյուսիս հսկա նախագծւ հանգույց՝ ստանալու ենք բազմամիլիարդանոց ներդրումներ և նոր տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ կստեղծվեն հարյուր-հազարավոր աշխատատեղեր, իսկ երկիրը թռիչքային կերպով կզարգանա, և մենք կլուծենք բոլոր սոցիալական հարցերը և կլինենք բարեկեցիկ»։

ԱԺԲ խորհրդի անդամը ասաց նաև, որ դաշնակիցների աջակցությամբ ստեղծելու են ազգ-բանակ և ապահովելու ենք լիակատար անվտանգություն ու խաղաղություն․ «Այդ ճանապարհին առաջին հերթին Սյունիքը և ամբողջ սահմանային գոտին վերածելու են անառիկ ամրոցի»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել