Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|
17:07 - 11 հունիսի, 2021

Ծեծկռտուք՝ քարոզարշավի ժամանակ․ մասնակցել են Հակոբ Արշակյանը և այլ ՔՊ-ականներ |factor.am|

factor.am: Հունիսի 9-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Տեղեկությունը  հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Գործը ոստիկանությունից ուղարկվել է Արաբկիրի քննչական բաժին, հիմա նյութեր են նախապատրաստվում։ Առայժմ այլ տեղեկություններ չեմ կարող հաղորդել»,- նշեց Թադևոսյանը։ Տեղի ունեցածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«ՔՊ վարչության անդամ Հակոբ Արշակյանը և ՔՊ 4 անդամներ Արաբկիրի բակերից մեկում քարոզարշավ իրականացնելիս են եղել, երբ զրուցարանից մի տղամարդ հայհոյել է բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքական ուժերին։ ՔՊ անդամները կոռեկտության կոչ են արել և փորձել բացատրել, որ չի կարելի բոլորին մեկ արշինով չափել։ Այդ պահին վրա են հասել մոտ 10 երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։

10 երիտասարդները փորձել են խոչընդոտել ՔՊ-ի քարոզարշավը և բռնություն գործադրել դրա մասնակիցների նկատմամբ, սակայն ըստ ամենայնի ՝ ալկոհոլը չարաշահած լինելու պատճառով հեշտությամբ սաստվել են 4 ՔՊ-ականների կողմից, որոնք դիմել են համարժեք ինքնապաշտպանության»,- գրել է Ալեքսանյանը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել